Revision 106589 of "Քսենոփոն" on hywiktionary

Քա 401թ պարսից արքայի դեմ ապստամբում է նրա եղբայր Կյուրոս Կրտսերը սակայն նա պարտվում է և սպանվում վճռական ճակատամարտում:Նրա զորքերի մեջ էր գտնվում հույն վարձկանների 10-հազարանոց մի զորաբանակ:Վերջինս Կյուրոսի սպանությունից հետո ստիպված էր երկիր վերադառնալ ոչ թե եկած երթուղով,որը բռնված էր պարսկական զորքերով,այլ նահանջել դեպի Սև ծովի ափերը Միջագետքի և Հայաստանի վրայով:Այդ զորաբանակի հրամանատարներից էր հույն գրող և զորավար Քսենոփոնը,որի <<Անաբասիս>> աշխատության մեջ բավականին հանգամանորեն պահպանվել է հայկական սատրապության նկարագրությունը:Հայոց թագավորությունը,որ շարունակվում էր մնալ պարսկական սատրապություն,այդ ժամանակ բաղկացած էր 2 մասից,որոնք համապատասղանաբար կոչվում էին Արևելյան ու Արևմտյան Հայաստան:
Հայաստանի այդ ժամանակվա սատրապ Երվանդը,որ ամուսնացած էր Աքեմենյան արքայադստեր հետ,շարունակում էր միաժամանակ ներկայացնել հայոց թագավորական իշխանությունը:Նրա տեղապահներն էին սատրապության 2 վարչական շրջանների հյուպարքոսները,որոնցից 1-ը ազգությամբ պառսիկ էր: