Revision 114038 of "Քննարկում:արտահայտություն" on hywiktionaryԽաղաղ օվկիանոս Խաղաղ օվկիանոսը երկրագնդի ամենամեծ օվկիանոսն է։ Անունը տվել է Ֆերնանդ Մագելանը` Խաղաղ օվկիանոսը կտրած-անցած առաջին եվրոպացին: Սակայն իր նավարկության ժամանակ Մագելանի բախտը պարզապես բերել է, որովհետև այստեղ շատ հաճախ են սարսափելի փոթորիկները: Խաղաղ օվկիանոսը վիթխարի չափեր ունի: Նրա մակերևույթի ամբողջ մակերեսը կազմում է 178,6 միլիոն քառակուսի կմ, որը ծածկում է երկրագնդի մակերևույթի մոտ 35%-ը և ջրային մակերևույթի մոտ 49.5%-ը: Խաղաղ օվկիանոսը արևելքից սահմանակից է Հյուսիսային Ամերիկային և Հարավային Ամերիկային, արևմուտքից` Եվրասիային և Ավստրալիային, հարավից՝ Անտարկտիդային: Հասարակածային շրջագիծը այն կիսում է երկու մասի՝ Հյուսիսային Խաղաղ Օվկիանոս և Հարավային Խաղաղ Օվկիանոս: 10,922 մետր խորության վրա գտնվում է Մարիանյան փողրակը, որը Խաղաղ Օվկիանոսի և երկրագնդի ամենախոր կետն է համարվում:Այդ պատճառով էլ նախկինում ենթադրում էին, որ նման խորություններում ոչ մի կյանք չկա: Բայց գիտնականներն այնտեղ կենդանի էակներ գտան: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wiktionary.org/w/index.php?oldid=114038.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|