Difference between revisions 106959 and 108235 on hywwiki{{ԱՀ}}⏎ ⏎ {{Տեղեկաքարտ Անձ (արեւմտահայերէն) | անուն ազգանուն = Մեսրոպ Թերզեան | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Mesrob_Terzean.png | չափ = 150 | նկարագրութիւն = | ծնած է = [[10 Նոյեմբեր]] [[1914]] | ծննդավայր = [[Ատանա]] | վախճանած է = [[13 Յունուար]] [[1971]] | վախճանի վայրը = | քաղաքացիութիւն = | հպատակութիւն = | ազգութիւն = | ալմա մատեր = | կրօնք = | ազդուած է = | ազդած է = | գրքեր = | աշխատանք = | կարողութիւն = | մասնագիտութիւն = | ամուսին = | ծնողներ = | երեխաներ = | պարգեւներ և մրցանակներ = | կայքէջ = | ստորագրութիւն = }} '''Մեսրոպ Եպս. Թերզեան''' ([[10 Նոյեմբեր]] [[1914]], [[Ատանա]] - [[13 Յունուար]] [[1971]]), եպիսկոպոս եւ խմբագիր։ Մեսրոպ Եպս. Թերզեան ծնած է Ատանա, 1914-ին Նոյեմբեր 10-ին։ Արհաւիքի օրերուն, Հարը կորսնցնելէ ետք, ընտանիքին Հետ կանցնի [[Լիբանան]]։ 1928-ի Հոկտեմբերին կը մտնէ [[Զմմառու Պատրիարքական Միաբանութիւն|Զմմառու Հայ Վանք]]ի նորընծայարանը, ու կը յաճախէ Պէյրութի Սէն ժօզէֆ Համալսարանը, ուր իր ուսումը աւարտելէ ետք, 1934 թ․ ին կը ղրկուի [[Հռոմ]], եկեղեցական բարձրագոյն ուսում ստանալու համար։ Հռոմի մէջ ան կը հետեւի իմաստասիրական եւ աստուածաբանական դասընթանցքներու, տեղւոյն [[Գրիգորեան Համալսարան]]ին մէջ 1940-ին կը ձեռձադրուի քահանայ։ Ձեռնադութենէն ետք, կը հետեւի եկեղեցական իրաւաբանութեան մասնաճիւղին։ Իրաւաբան վարդապետի տիտղոսին համար կը պատրաստէ ՀԱՑ ԿԱԹՈՂԻԿԷ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԸ ԺԸ ․ԴԱՐՈՒՆ աւարտաճառը։ 1945 թ․ին կը վերադառնայ [[Պէյրութ]], ուր կը ստանձն է Աւետիք ամսաթերթի եւ [[Մասիս (շաբաթաթերթ, Լիբանան)|Մասիս շաբաթաթերթի]] խմբագրապետութիւնը։ ժողովրդապետութեան եւ տնօրէնութեան պաշտօններ վարելէ ետք, 1958 թ․ին' ԶմմառուՀայ վանքին ու նորընծայարանին մեծաւոր կ'ընարուի։ 1963 թ․ին կ’օծուի [[Եպիսկոպոս]], ու կը նշանակուի Կիլիկիոյ Հայկաթողիկէ Պատրիարքական Թեմի ընդհանուր փոխանորդ։ Պաշտօն մը, զոր կը վարէ մինչեւ իր վախճանումը' 1971 թ․ի [[Յունուար]]ի 13-ը։ Մեսրոպ Եպս. Թերզեանի գրչին կը պատկանին բանասիրա¬կան ու պատմագրական հետեւեալ գործերը. ԶՄԱՌՈՒ ՀԱՑ ՎԱՆՔԸ (1749—1949), Պէյրութ 1949, LЕ РАТRIАRСАТ DЕ СILIСIЕ ЕТ LES АRМЕNIЕNՏ САТНОLIQUES (1740-1812), Beyrouth 1955, ՑԱԿՈԲ Դ. ՋՈՒՂԱՅԵՅԻ (1665-1680), Պէյրութ 1956, ԽՈՍՏՈՎԱՆՈՂ.Ի ՄԸ ՆԱՄԱԿԱՆԻՆ, Պէյրութ 1958, ԲՐԳՆԻԿԻ ՆԱԽԱՎԿԱՅ ԱՌԱՔԵԱԼԸ, Պէյրութ 1959: == Աղբիւրներ == * Հայկազեան Հայագիտական Հանդէս , Հատոր Բ., Պէյրութ, 1971, էջ 322-323 All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hyw.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=108235.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|