Difference between revisions 108025 and 110541 on hywwiki{{Տեղեկաքարտ Անձ | անուն ազգանուն = Հայկազ Գ. Ժամկոչեան | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Haygaz K. Jamgochian.png | չափ = | նկարագրութիւն = | ծնած է = [[10 Հոկտեմբեր]] [[1909 թուական|1909]] | ծննդավայր = Մալաթիա | վախճանած է = [[5 Մարտ]] [[1981 թուական|1981]] | վախճանի վայրը = | քաղաքացիութիւն = | հպատակութիւն = | ազգութիւն = | ալմա մատեր = | կրօնք = | ազդուած է = | ազդած է = | գրքեր = | աշխատանք = | կարողութիւն = | մասնագիտութիւն = | ամուսին = | ծնողներ = | երեխաներ = | պարգեւներ և մրցանակներ = | կայքէջ = | ստորագրութիւն = }} '''Հայկազ Գ. Ժամկոչեան''' ([[10 Հոկտեմբեր]] [[1909 թուական|1909]], Մալաթիա, [[Արեւմտեան Հայաստան|Արեւմ.Հայաստան]] - [[5 Մարտ]] [[1981 թուական|1981]], [[Երեւան]]), հայ պատմաբան, պատմական գիտութիւններու թեկնածու ([[1941]]), գիտութեան վաստակաւոր գործիչ ([[1970]]): == Կենսագրութիւն == [[Համաշխարհային Առաջին Պատերազմ (արեւմտահայերէն)|Առաջին համաշխարհային պատերազմին]] հրաշքով կ'ազատուի թրքական եաթաղանէն, ու կ'ապաստանի [[Լիբանան (արեւմտահայերէն)|Լիբանան]], ուր մուտք կը գործէ Անթիլիասի ամերիկեան որբանոցը, ուր նաեւ կը ստանայ իր նախակրթութիւնը: 1925-ին կը տեղափոխուի Վալանս ([[Ֆրանսա]]), իսկ 1928-ին՝ կ'անցնի Պելճիքա: Վալանսի, [[Փարիզ (արեւմտահայերէն)|Փարիզի]] եւ Պրուքսելի մէջ իր տարիները բանուորութեամբ անցընելէ ետք, 1929-ին կը ներգաղթէ Հայաստան, եւ 1930-ին մուտք կը գործէ Երեւանի Պետական Համալսարանի Պատմութեան բաժանմունքը,որուն ընթացքը կ'աւարտէ գերազանց յաջողութեամբ:1935-1938 Հ. Ժամկոչեան ասպիրանդական ուսանող է նոյն համալսարանին մէջ:Ուսման զուգընթաց ան հայ ժողովուրդի պատմութիւն կը դասաւանդէ Երեւանի միջնակարգ դպրոցներուն մէջ:1938-էն մինչեւ իր կեանքին վերջին օրը,իբրեւ հայ ժողովուրդի պատմութեան դասախօս կը պաշտօնավարէ համալսարանի Հայ Ժողովուրդի Պատմութեան Ամբիոնին մէջ:1941-1944 ան կը ստանձնէ նոյն ամբիոնի վարիչի պաշտօնը: Տասնհինգ տարի (1945-1960) որպէս դեկան կը ղեկավարէ Համալսարանի Պատմութեան Բաժանմունքը:Հ. Ժամկոչեանի երկարատեւ եւ անբասիր գիտա-մանկավարժական աշխատանքը կը գնահատուի գիտութեան Վաստակաւոր գործիչի կոչումով (1970-ին) եւ բազմաթիւ պատուոգրելով: Հայ ժողովուրդի հին եւ միջին դարերու պատմութեան լաւագոյն մասնագէտներէն մէկը՝ Հ. Ժամկոչեան հեղինակն է որոշ թիւով հետազօտութիւններու, որոնց մէջ առանձնապէս ուշագրաւ են.12-13 ԴԱՐԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՒԻԹ»ԷՊՈՍԻ ՎԱՐԻԱՆՏՆԵՐՈՒՄ (սասունցի դաւիթ, Յոբելինական ժողովածու, Երեւան, 1939), «ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԱՍՆ ԱԶԳԻ ՆԵՏՈՂԱՑ»ԵՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ (պետական Համալսարանի Գիտական Աշխատութիւններ, 23-րդ հտր, Երեւան, 1946), ԱՆԻ ՔԱՂԱՔԻ 13 ՏԱՐԻ ԵՐԿՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ (Երեւան, 1955),ՖՐԻԿԻ ԵՐԵՔ ՏԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ (Սովետական գրականութիւն, Երեւան, 1956, թիւ 12), ՊԱՏՄԱԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՖՐԻԿԻ ԵՒ ՆՐԱ ՏԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ (պատմա-բանասիրական հանդէս, Երեւան, 1958, թիւ 1)աշխատութիւնները:Առանձին հատորով լոյս տեսած է Հ. Ժամկոչեանի ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱԽՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԵՒ ՍՏՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ (Երեւան, 1961) մենագրութիւնը, որ քանիցս վերահրատարակուած է Երեւանի Պետական Համալսարանի Հայ ժողովուրդի պատմութիւն ձեռնարկին մէջ: Հայկազ Ժամկոչեան կը մահանայ [[5 Մարտ]] [[1981]]-ին: == Աղբիւրներ == * Հայկազեան Հայագիտական Հանդէս,[[Պէյրութ]] 1981, էջ (356-357) [[Կատեգորիա:1909 ծնունդներ (արւմտ․)]] [[Կատեգորիա:10 Հոկտեմբերի ծնածներ]] [[Կատեգորիա:1981 մահեր (արւմտ․)]] [[Կատեգորիա:5 Մարտի մահացածներ]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hyw.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=110541.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|