Difference between revisions 138959 and 138960 on hywwiki{{միացնել|Հայրենիք (օրաթերթ)}} «'''Հայրենիք'''» ամերիկահայ շաբաթաթերթը սկսած է լոյս տեսնել [[1 Մայիս]], [[1899]], [[Նիու Եորք]]ի մէջ 240 ամերիկեան տոլար դրամագլուխով եւ փոխադրուած [[1900]]-ին Ուոթըրթաուն, [[Պոսթըն]]ի մօտ, [[ԱՄՆ]]։ Լոյս կը տեսնէ [[«Հայրենիք» Ընկերակցութիւն|«Հայրենիք» Ընկերակցութենէն]] եւ կապուած է [[ՀՅԴ]]-ին։ [[1899]]-[[1913]] ժամանակամիջոցին լոյս կը տեսնէ որպէս շաբաթաթերթ։ [[1913]] [[Յունիս]]ին «Հայրենիք» վերածուած է երկօրեայի, մինչեւ [[4 Դեկտեմբեր]], [[1915]]։ Այդ թուականին «Հայրենիք» սկսած է լոյս տեսնել որպէս օրաթերթ։ [[1991]] թուականին, գլխաւորաբար նիւթական պատճառներով, «Հայրենիք»ը կրկին վերածուած է շաբաթաթերթի։ Շաբաթաթերթ, երկօրեայ թէ օրաթերթ, աւելի քան հարիւր տարիներու իր կեանքով, «Հայրենիք»ը հայ մամուլի ներկայ իրականութեան մէջ հայ լրագիրներու նահապետն է։ Անոր կը յաջորդեն [[Պոլիս|Պոլսոյ]] «Ժամանակ»ը եւ [[Լոս Անճելըս|Լոս Անճելոսի]] «[[Ասպարէզ (թերթ)|Ասպարէզ]]»ը, որոնց ծննդեան թուականը [[1908]] է։ ==Խմբագիրներ== «Հայրենիք» խմբագիրներ *Թովմաս Չարշաֆճեան (1899-1900) *[[Արշակ Վռամեան (Օննիկ Դերձակեան)|Արշակ Վռամեան]] (1900-1907) *Արամ Աշոտ (1904) *Նշան Թաշճեան (1907-1908) *[[Սիամանթօ]] ([[1909]]-[[1911]]) *[[Յարութիւն Չագմագճեան]] (1909-1911) *[[Սիմոն Վրացեան]] ([[1911]]-[[1914]]) *Մանուկ Համբարձումեան (1914-1916) *Մերուժան Օզանեան (1916-1918) *Սահակ Չթչեան (1918-1922) *Նշան Տեստէկիւլեան (1918-1922) *Մինաս Վերածին (1918-1922) *[[Ռուբէն Դարբինեան]] ([[1922]]-[[1968]]) *Վալադ Վալադեան (1948-1952) *Գուրգէն Մխիթարեան (1952-1963) *Խոսրով Ներսէսեան (1960-1978) *Վարդգէս Ահարոնեան (1948-1952) *Երուանդ Խաթանասեան (1963-1968) *[[Մինաս Թէօլէօլեան]] (1968-1979) *[[Գէորգ Տօնապետեան]] (1976-1996) *[[Վաչէ Բրուտեան]] (1989-1993) *Վահագն Գարագաշեան (1995-1999) *Խաժակ Մկրտիչեան (1999-2008) Անգլերէն բաժնի խմբագիրներ՝ *Խաչիկ Մուրատեան ([[2007]]-[[2014]]) *Նանոր Պարսումեան ([[2010]]-[[2014]]) ([[2014]]-[[2016]]) *Ռուբէն Ճանպազեան ([[2016]]-Ներկայ) == Տե՛ս նաեւ == * [[Ազդակ (օրաթերթ, արեւմտահայերէն)|Ազդակ օրաթերթ]] == Արտագին յղումղբիւրներ == ⏎ ⏎ * [http://hairenikweekly.com/ Հայրենիքի կայքէջ] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hyw.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=138960.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|