Revision 108235 of "Մեսրոպ Եպս. Թերզեան" on hywwiki

{{Տեղեկաքարտ Անձ
| անուն ազգանուն = Մեսրոպ Թերզեան
| բնագիր ԱԱՀ = 
| պատկեր = Mesrob_Terzean.png
| չափ = 150
| նկարագրութիւն = 
| ծնած է = [[10 Նոյեմբեր]] [[1914]]
| ծննդավայր = [[Ատանա]]
| վախճանած է = [[13 Յունուար]] [[1971]]
| վախճանի վայրը = 
| քաղաքացիութիւն = 
| հպատակութիւն = 
| ազգութիւն = 
| ալմա մատեր =
| կրօնք = 
| ազդուած է = 
| ազդած է = 
| գրքեր = 
| աշխատանք = 
| կարողութիւն = 
| մասնագիտութիւն =
| ամուսին = 
| ծնողներ = 
| երեխաներ = 
| պարգեւներ և մրցանակներ = 
| կայքէջ = 
| ստորագրութիւն =
}}
'''Մեսրոպ Եպս. Թերզեան''' ([[10 Նոյեմբեր]] [[1914]], [[Ատանա]] - [[13 Յունուար]] [[1971]]), եպիսկոպոս եւ խմբագիր։

Մեսրոպ Եպս. Թերզեան ծնած է Ատանա, 1914-ին Նոյեմբեր 10-ին։ Արհաւիքի օրերուն, Հարը կորսնցնելէ ետք, ընտանիքին Հետ կանցնի [[Լիբանան]]։

1928-ի Հոկտեմբերին կը մտնէ [[Զմմառու Պատրիարքական Միաբանութիւն|Զմմառու Հայ Վանք]]ի նորընծայարանը, ու կը յաճախէ Պէյրութի Սէն ժօզէֆ Համալսարանը, ուր իր ուսումը աւարտելէ ետք, 1934 թ․ ին կը ղրկուի [[Հռոմ]], եկեղեցական բարձրագոյն ուսում ստանալու համար։ Հռոմի մէջ ան կը հետեւի իմաստասիրական եւ աստուածաբանական դասընթանցքներու, տեղւոյն [[Գրիգորեան Համալսարան]]ին մէջ 1940-ին կը ձեռձադրուի քահանայ։ Ձեռնադութենէն ետք, կը հետեւի եկեղեցական իրաւաբանութեան մասնաճիւղին։ Իրաւաբան վարդապետի տիտղոսին համար կը պատրաստէ ՀԱՑ ԿԱԹՈՂԻԿԷ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԸ ԺԸ ․ԴԱՐՈՒՆ աւարտաճառը։

1945 թ․ին կը վերադառնայ [[Պէյրութ]], ուր կը ստանձն է Աւետիք ամսաթերթի եւ [[Մասիս (շաբաթաթերթ, Լիբանան)|Մասիս շաբաթաթերթի]] խմբագրապետութիւնը։ ժողովրդապետութեան եւ տնօրէնութեան պաշտօններ վարելէ ետք, 1958 թ․ին' ԶմմառուՀայ վանքին ու նորընծայարանին մեծաւոր կ'ընարուի։

1963 թ․ին կ’օծուի [[Եպիսկոպոս]], ու կը նշանակուի Կիլիկիոյ Հայկաթողիկէ Պատրիարքական Թեմի ընդհանուր փոխանորդ։ Պաշտօն մը, զոր կը վարէ մինչեւ իր վախճանումը' 1971 թ․ի [[Յունուար]]ի 13-ը։

Մեսրոպ Եպս. Թերզեանի գրչին կը պատկանին բանասիրա¬կան ու պատմագրական հետեւեալ գործերը. ԶՄԱՌՈՒ ՀԱՑ ՎԱՆՔԸ (1749—1949), Պէյրութ 1949, LЕ РАТRIАRСАТ DЕ СILIСIЕ ЕТ LES АRМЕNIЕNՏ САТНОLIQUES (1740-1812), Beyrouth 1955, ՑԱԿՈԲ Դ. ՋՈՒՂԱՅԵՅԻ (1665-1680), Պէյրութ 1956, ԽՈՍՏՈՎԱՆՈՂ.Ի ՄԸ ՆԱՄԱԿԱՆԻՆ, Պէյրութ 1958, ԲՐԳՆԻԿԻ ՆԱԽԱՎԿԱՅ ԱՌԱՔԵԱԼԸ, Պէյրութ 1959:

== Աղբիւրներ ==
* Հայկազեան Հայագիտական Հանդէս , Հատոր Բ., Պէյրութ, 1971, էջ 322-323