Revision 108657 of "Ռիչըրտ Յովհաննիսեան" on hywwiki{{Արևելահայերեն|Ռիչարդ Հովհաննիսյան}}
{{Տեղեկաքարտ Անձ
| անուն ազգանուն = Ռիչըրտ Յովհաննիսեան
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Richard Hovannisian.jpg
| չափ =
| նկարագրութիւն =
| ծնած է = [[Նոյեմբեր 9]], [[1932]]
| ծննդավայր = [[Քալիֆորնիա]], [[Թուլերի]]
| վախճանած է =
| վախճանի վայրը =
| քաղաքացիութիւն = {{Դրոշավորում|ՀՀ}}

{{Դրոշավորում|ԱՄՆ}}
| հպատակութիւն =
| ազգութիւն =
| ալմա մատեր =[[Քալիֆորնիայի համալսարան Պերքլի]](UC Berkeley)
[[Լոս Անճըլըսի Քալիֆորնիայի համալսարան]](UCLA)
| կրօնք =
| ազդուած է =
| ազդած է =
| գրքեր =
| աշխատանք =
| կարողութիւն =
| մասնագիտութիւն = Հայոց, Ռուսերու եւ Մերձաւոր արեւելքի պատմաբան
| ամուսին =
| ծնողներ =
| երեխաներ =
| պարգեւներ և մրցանակներ =
| կայքէջք = [http://www.sscnet.ucla.edu/history/centers/armenian/hovannisian.html Richard G. Hovannisian UCLA Homepage]
| ստորագրութիւն =

'''Ռիչըրտ Յովհաննիսեան''' (ծնած՝ [[9 Նոյեմբեր]] [[1932]], [[Քալիֆորնիա]]), [[Ամերիկահայեր|ամերիկահայ]] պատմաբան է եւ Professor Emeritus UCLA-ի մէջ։ UCLA [[Ամերիկա]]յի ամէնէն կարեւոր համալսարաններուն շարքին է։ Ռիչըրտ Յովհաննիսեան ճանչցուած է յատկապէս իր չորս հատորէ բաղկացած [[Հայաստանի Հանրապետութիւն|Հայաստանի Ա. Հանրապետութեան]] մասին իր գիրքերով։ Այս գիրքերը ակադեմական, գիտական աշխարհին մէջ ընդունուած են որպէս հիմնաւոր աշխատութիւններ պատմական տուեալ ժամանակահատուածին մասին։
== Կենսագրութիւն ==
Ռիչըրտ Յովհաննիսեան ծնած է [[1932]] թուականի [[Նոյեմբեր 9]]-ին [[Քալիֆորնիա (բազմանշանակություն)|Քալիֆորնիոյ]] մէջ։ Ան իր հայկական ինքնութեան աղբիւրը գտած է [[Ֆրեզնո (Քալիֆորնիա)|Ֆրեզնոյի]] Սուրբ Երրորդութիւն Հայ Առաքելական եկեղեցւոյ մէջ, ուր ան մաս կը կազմէր երգչախումբին։ Ֆրեզնոյի «[[ՀՅԴ]]» եւ «[[Ասպարէզ]]» օրաթերթերու գրասենեակներուն մէջ ան կը յաճախէր Հայ երիտասարդաց դաշնակցութեան հանդիպումներուն։ 1953 թուականին ան ընտրուեցաւ հայ երիտասարդաց դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահանգներու խորհուրդի նախագահ։
[[1952]] թուականին տակաւին երիտասարդ Ռիչըրտ մասնակցեցաւ Սան Ֆրանսիսքոյի մէջ համայնքի շրջանակներուն միջեւ տեղի ունեցող քննարկման մը, ուր բանախօսը Սիմոն Վրացեանն էր։ Զրոյցի ժամանակ Վրացեանը անոր առաջարկեց մեկնիլ Լիբանան, անցընել տարի մը, եւ [[Ճեմարան (արեւմտահայերէն)|Համազգային Նշան Փալանճեան ճեմարանի]] մէջ սորվիլ հայերէն։
[[1954]] թուականին Ռիչըրտ Յովհաննիսեանը աւարտեց UC Berkeley համալսարանը եւ տարի մը անց՝ [[1955]] թուականին, հետեւեցաւ Վրացեանի խորհուրդին եւ մեկնեցաւ Լիբանան։ Արդէն 1956 թուականին, հեռանալով Պէյրութէն, Ռիչըրտ վարժ կը խօսէր եւ կը գրէր հայերէն։

[[1966]] թուականին ան մեծ յաջողութեամբ պաշտպանեց գիտական թէզը՝ «Հայաստանը անկախութեան ճանապարհին» թեմայով։ 1968 թուականի գարնան, Ռիչըրտ Յովհաննիսեանի անմիջական մասնակցութեամբ, Լոս Անճելըսի մօտ Montebelloի Bicknell զբօսայգիին մէջ, ութասիւն յուշարձան բացուեցաւ, որ նուիրուած էր Հայոց Ցեղասպանութեան անմեղ զոհերու յիշատակին։

Ռիչըրտ Յովհաննիսեան 60էն աւելի գիտական յօդուածներու եւ մօտ 20 մենագրութիւններու հեղինակ է։ Ան արժանացած է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանին, Կիլիկիոյ Ասպետ շքանշանին եւ այլ շքանշաններու։

Հաշուի առնելով Ռիչըրտ Յովհաննիսեանի գիտական, մանկավարժական, հայապահպանութեան գործին մէջ ունեցած մեծ վաստակը, ինչպէս նաեւ մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ Հայաստանի Գիտութիւններու Ակադեմիան 1990 թուականին անոր ընտրած է որպէս ակադեմիայի արտասահմանեան անդամ։
Ռիչըրտ Յովհաննիսեան ցայսօր մեծ ջանքեր կը ներդնէ հայապահպանութեան, ցեղասպանութեան ճանաչման գործին մէջ եւ սերտօրէն կը համագործակցէ [[Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա]]յի եւ գիտակրթական այլ հաստատութիւններու հետ։
==Հիմնական աշխատութիւններ==
*[[Հայաստանի Հանրապետութիւն]] (4 հատոր, The Republic of Armenia, հատոր 1 (1971) և հատոր II (1982), հատորներ III և IV (1996) U.C. Press)
*The Armenian Holocaust, Cambridge, Massachusetts, Armenian Heritage Press (1980)
*The Armenian People from Ancient to Modern Times, 2 vols. New York։ St. Martin's Press, 1997
*Remembrance and Denial։ The Case of the Armenian Genocide. Detroit։ Wayne State University Press, 1998
== Ծանօթագրութիւններ ==
# http://greenstone.flib.sci.am/gsdl/cgi-bin/library.cgi?e=d-01000-00---off-0academic--00-1----0-10-0---0---0direct-10---4-------0-1l--11-en-50---20-about---00-3-1-00-0-0-01-1-0-00-0-0-11-10-0utfZz-8-00&cl=CL2&d=HASH017dda3801b604ce3fa771b4>=1
# http://www.sscnet.ucla.edu/history/centers/armenian/hovannisian.html
# http://www.sci.am/members.php?mid=280&langid=2All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hyw.wikipedia.org/w/index.php?oldid=108657.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.