Revision 110167 of "Հայկական պար" on hywwiki

+ [[Հայկական Պարարուեստ]]
[[Պատկեր:Armenian martial dance Yarkhushta 2.jpg|մինի|[[Յարխուշտա]] պարող տղամարդիկ]]
'''Հայկական պարը''' սկիզբ առած է դեռեւս նախաքրիստոնեական շրջանէն, [[Հայկական լեռնաշխարհ]]ներուն վրայ, երբ դեռ [[պատմական Հայաստան]]ի վրայ կը տիրէր [[հեթանոսութիւն]]ը եւ կը հանդիսացներ [[Հայեր|հայ ժողովուրրդի]] բնաւորութիւնը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներէն մէկը։ Իր միջոցով կարելի է տեսնել [[Հայեր|հայ ժողովուրդի]] մտածողութիւնը, հոգեկան աշխարհը եւ բնութեան ու կյանքի հանդէպ ունեցած վերաբերմունքը։<ref>[http://gisher.org/azgayin-parer-t52407.html] http://gisher.org/azgayin-parer-t52407.html</ref>

Սերունդեսերունդ փոխանցուելէն եւ որոշակի փոփոխութիւններու արժանանալէն հետո, այն, միեւնոյն է, պահպանած է իր հիմքին մէջ ինկած եւ միայն իրեն հատուկ շարժական, կառուցուածքային եւ երաժշտական առանձնահատկութիւնները։<ref>[http://imhayastan.am/հայ-ժողովրդական-պարարվեստ] http://imhayastan.am/հայ-ժողովրդական-պարարվեստ</ref>

==Պատմութիւն==

20-րդ դարասկզբին [[Արեւմտեան Հայաստան]]էն [[Արեւելեան Հայաստան]] կը գաղթէին բազմաթիւ հայ ընտանիքներ, որոնք իրենց հետ կը բերէին երգեր, պարեր եւ իրենց բնորոշ տարազները։ Բնականաբար, տեղի կ'ունենայ ազգային մշակոյթի երկու տարբեր ճիւղերու խաչասերում, ինչի արդիւնքով կը ձեւաւորուէր նոր՝ առավել հարստացած տարբերակը։

Հայաստանի մէջ խորհրդային կարգերու հաստատումէն հետո հայկական պարի կրթութիւնը պետութիւնը կը վերցնէ իր վրայ։ Կը հիմնուին պարային ստուդյոներ, որոնք եւ կը նպաստէին հետագային ազգային պարի առանձնացող ժողովրդական պարի ստեղծմանը։<ref name="akunq.net">[http://akunq.net/am/?p=3671] http://akunq.net/am/?p=3671</ref>

Ներկայիս հայկական ազգային պարը բաժանուած է '''երկու խումբի''' ՝ ''ազգագրականի'' եւ ''[[Հայկական ժողովրդական պարարվեստ|ժողովրդականի]]''։

[[Հայկական ժողովրդական պարարվեստ|Ժողովրդական պարը]], ըստ էութեան, կը տարբերուի ազգագրականէն։ Ան ծնած է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարէն եւ, ղեկաուարւելով դասական եւ բալետային պարի ներկայացուցիչներու կողմէ, հեռացած է իր ազգային ակունքներից։<ref>[http://www2.karinfolk.am/?p=124] http://www2.karinfolk.am/?p=124</ref>

Ինչ կը վերաբերի ազգագրական, հիմքին մէջ ինկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ [[Ազգագրութիւն]] բառը, ինքնին, կը բնութագրէ մի գիտութիւն, որ կ'ուսումնասիրէ ժողովուրդներու նիւթական եւ հոգեւոր մշակիւյթը, հետեւաբար վերջերս սովորութիւները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկութիւնները եւ դրանց պատմամշակութային առնչութիւնները։<ref>[https://hy.wikipedia.org/wiki/Ազգագրություն] https://hy.wikipedia.org/wiki/Ազգագրություն</ref>

Ազգագրական պարը, միահիւսուելով տվեալ միջավայրի ծեսերի, տոնակատառութիւններու, հաւատալիքներու եւ պաշտամունքներու հետ, կը ստեղծէ հայ ժողովբւրդի հոգեբանութիւնը եւ զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակոյթ, որը եւ հայ պարարւեստն է։<ref name="akunq.net"/>
{{հայկական մշակույթ}}
== Աշխարհագրական տվեալներ ==
=== Համշենահայերու պարեր ===

«Պար» բառը [[Համշենցիներ|համշենահայերու]] բարբառին մէջ կը գործածուի «բար» արտասանութեամբ։ [[Համշենցիներ]]ը պարած են [[Ամանոր|Նոր Տարուն]], [[Սուրբ Ծնունդ]]ին, Ջրօրհնեքին, [[Բարեկենդան]]ին, [[Զատիկ|Զատկին]], Մեռելոցին, ոչ թէ ողբի, այլ նախնիների հիշատակութեան տոնն էր, հետո կերթան եւ մատաղ կ'ընէն։ Ամենէ շատը պարած են Բարեկենդանի օրերուն։ «Բարգենդօնքին» հարսանեաց օրեր եղած են։ Հարսանիքներուն, Բարեկենդանի նշուած օրերուն, Զատկին հիմնականին մէջ կատարուած են տղամարդկանց պարեր։ Բոլոր տղամարդկանց անուանած են «գդռիճ»։ Իսկ մոյս տոներուն պարած են խառը կազմով (թէ՛ տղամարդիկ, թէ՛ կանայք)։ Բարեկենդանին եւ հարսանիքներուն միայն «կլոր բար» պարած են։

Գրանցուած պարերը կարելի է դասակարգել միայն ըստ կատարողներու սէրի եւ տարիքի՝ տղամարդկանց կամ «գդռիջներու կլոր բարեր», կանանց պարեր, խառն կազմով պարեր։

Գոյութիւն ունեցած են պարերու կատարման հերթականութեամբ, տեղի եւ ժամանակի հետ կապուած պարտադիր օրենքներ։ Այդ օրենքները հնագոյն անցյալին ձեւաւորուած հատկանիշներ են, որոնք կը վկայէն պարերու ծիսական էութիւնը սրբութեամբ պահպանելու մասին։ Հավատալիքներու համաձայն` սրբազան պարերու մեջ անգամ որեւէ կատարողական երանգ փոխելը կամ խախտելը (հատկապէս ռիթմի մեջ) կարող էր կործանարար լինել ծեսի մասնակիցների համար։ Այս հաւատալիքին ի շնորհիվ է, որ մինչեւ այսօր պահպանուած ու մեզ հասած է ծիսական միքանի պարեր։

Համշենահայերը պարած են դհոլ-զուռնայի նուագակցութեամբ, գործածած են մեծ բուրան, միջին եւ փոքր զուռնա։ Դհոլը զարկած են գետնին վրայ դրած։ Երաժշտական մոյս գործիքներէն գործածած են քեմոնա (քեամանի), պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ։ Որոշ պարեր կատարած են նաեւ երգեցողութեան ուղեկցութեամբ։

Մուսալեռցիք ունին իրէնց անցական ազգային պարը նախքան պատէրազմի մէկնիլ եւ պատէրազմի յաղթանակէն ետք կը պարէն, ունին ուրախութեան պարեր որոնք կը պարէն հարսնիքի ժամանակ։

== Տարատեսակներ ==
Հայկական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչներու<ref>[http://karinfolk.am/?page_id=54] http://karinfolk.am/?page_id=54</ref>

Ըստ կատարման բնույթի՝ 
*Պարերգեր ՝ պարեր, որոնք զուգորդվում են երգերով,
*Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական գործիքներով,
*Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում են երաժշտական գործիքներով և երգով։

Ըստ ձեռքերը բռնելու ձևի՝
*Ճկույտներով
*Ափերով
*Խաչված ափերով
*Ուսերով
*Գոտկատեղից

Ըստ բովանդակութեան՝
*առասպելական
*էպիկական
*լիրիկական
*պաշտամունքային
*ճանապարհի
*լարախաղացների
*աշխարհիկ
*աշխատանքային
*ռազմական
*որսորդական
*մանկական

== Պարատեսակներ ==
* [[Գյոնդ (պար)|Գյոնդ (Գյովնդ)]]
* [[Վերվերի]]
* [[Փափուռի (պար)|Փափուռի]]
* [[Գորանի (պար)|Գորանի]]
* [[Շորոր (ճոճք)]]
* [[Թամզարա (պար)]]
* [[Աստվածածնա պար]]
* [[Լորքէ]]
* [[Ծաղկաձորի]]
* [[Թամուր աղա]]
* [[Էջմիածին (պար)|Էջմիածին]]
* [[Ֆնջան]]
* [[Թարս պար]]
* [[Լուտկի]]
* [[Երեք ոտք]]
* [[Շավալի]]
* [[Խոշ բիլազիգ]]
* [[Թռթռուգ]]
* [[Սրաբար]]
* [[Քոչարի]]
* [[Մըշու խըռ]]
* [[Քերծի]]
* [[Ռոստամ Բազի|Ռոստամ բազի]]
* [[Յարխուշտա]]
* [[Իշխանաց պար]]
* [[9 ոտք]]
* [[12 ոտք]]

== Ծանոթագրութիւներ ==
{{Ծնթ․ցանկ}}

{{ՎՊԵ|Dance of Armenia}}

[[Կատեգորիա:Հայկական պարեր (արեւմտահայերէն)| ]]