Revision 114033 of "Ալեքսանտր Միասնիկեան" on hywwiki

{{միացնել|Ալեքսանդր Միասնիկեան}}
{{Տեղեկաքարտ Անձ
| անուն ազգանուն = Ալեքսանտր Ֆէոտորի Միասնիկեան
| բնագիր ԱԱՀ = 
| պատկեր = Alexander Myasnikyan (2).jpg
| չափ = 250px
| նկարագրութիւն = 
| ծնած է = 9 Փետրուար 1886
| ծննդավայրը = [[Նախիջեւան]]
| վախճանած է = 
| վախճանի վայրը =
| մահացած է = 22 Մարտ 1925
| մահուան վայրը = Թիֆիսի
| քաղաքացիութիւն = 
| հպատակութիւն = 
| ազգութիւն = 
| ալմա մատեր =
| կրօնք = 
| ազդուած է = 
| ազդած է = 
| գիրքեր = 
| աշխատանք = 
| կարողութիւն = 
| մասնագիտութիւն = Իրաւաբան
| ամուսին = 
| ծնողներ = 
| երեխաներ = 
| պարգեւներ եւ մրցանակներ = 
| կայքէջ = 
| ստորագրութիւն =
}}

'''Ալեքսանդր Միասնիկեան''' կեղծանուն՝ Մարտունի (9 Փետրուար 1886, Նոր Նախիջեւան, Ռուսաստան - 22 Մարտ 1925, [[Թիֆլիս (արեւմտահայերէն)|Թիֆլիս]], Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆետերատիւ) Հանրապետութիւն, ԽՍՀՄ), հայ քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ [[Կոմունիստական Կուսակցութիւն|Կոմունիստական Կուսակցութեան]] անդամ։

== Կենսագրութիւն ==
Ծնուել է 1886-ին [[Նոր Նախիջեւան]]։ Ուսանած է ծննդավայրի թեմական դպրոցէն ներս, 1904-1906-ականներուն՝ [[Մոսկուա]]յի Լազարեան ճեմարանէն ներս<ref>{{Cite web|url=http://hpj.asj-oa.am/4469/1/1986-1(13).pdf|title=Ալեքսանտր Միասնիկեանի 100-ամեակին|last=|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։ 1906-էն [[Ռուսաստան (արեւմտահայերէն)|Ռուսաստանի]] սոցիալ-դեմոկրատական բանուորական կուսակցութեան անդամ էր։ 1907-1914-ականներուն կուսակցական աշխատանք կատարած է [[Պաքու]]ի մէջ, ապա՝ Մոսկուայի մէջ։ 1911-ին աւարտած է [[Մոսկուայի պետական համալսարան]]ի իրաւաբանական բաժինը։ Ուսանողական տարիներուն աշխուժօրէն մասնակցած է յեղափոխական շարժումներուն։ [[Առաջին համաշխարհային պատերազմ (արեւմտահայերէն)|Առաջին համաշխարհային պատերազմի]] (1914-1918) սկիզզբը զօրակոչուած է բանակ. յեղափոխական աշխատանքը շարունակած է ռազմաճակատին մէջ։ 1917-ի [[Փետրուարեան Ապստամբութիւն|Փետրուարեան ապստամբութիւնէն]] ետք գլխաւորած է պոլշեւիկեան ֆրակցիայի աշխատանքները [[Կարմիր բանակ (արեւմտահայերէն)|Կարմիր բանակին]] մէջ։ Սեպտեմբեր 1917-ին ընտրուած է Պելառուսիոյ կոմկուսի Կենտկոմի քարտուղար, յետագային՝ Արեւմտեան ռազմաճակատի հրամանատար։ 191-ի Հոկտեմբերեան յեղափոխութիւնէն ետք հրամանատարական բարձր պաշտօններ վարած է Կարմիր բանակին մէջ։

Ընտրուած էր Պելառուսիոյ (այժմ՝ Պելառուս) կոմունիստական կուսակցութեան կեդրոնական կոմիտէի կեդրոնական բիւրոյի, ապա՝ Պելառուսական ԽՍՀ կենտգործկոմի նախագահ, ՌԿ(բ) կ Մոսկուայի քաղաքային եւ մարզային կոմիտէներու քարտուղար։ 1919-ին տեղափոխուած է Մոսկուա, որտեղ ընտրուած է Մոսկուայի կոմկուսի քաղաքային, ապա՝ նահանգային կոմիտէի քարտուղար։

== Միասնիկեանը Հայաստանի մէջ ==
Ալեքսանտր Միասնիկեանը Յունուար 1921-րին նշանակուած է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ (կը համապատասխանէ ժամանակակից վարչապետին) եւ ռազմական գործերու ժողկոմ։ Յաջորդ տարի ՄՄարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆետերատիւ Սոցիալիստական Հանրապետութեան կազմաւորումէն ետք եղած է դաշնութեան գործկոմի նախագահներէն, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։

Երկրի տնտեսութեան վերականգնման, արեւմտահայ փախստականներուն տեղաւորելու, քաղաքացիական պատերազմի հետեւանքները վերացնելու, երկրին մէջ կայունութիւն հաստատելու համար Ալեքսանտր Միասնիկեանը ծաւալած է աշխատանքային մեծ գործունէութիւն։ Ան կարեւորած է հայ մտաւորականութեան Հայաստանի մէջ համախմբելու եւ անոր համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցութեամբ պաշտօնական հրաւէրներ ուղարկած է նկարիչ [[Մարտիրոս Սարեան]]ին, ճարտարապետ [[Ալեքսանտր Թամանեան]]ին, լեզուաբան [[Հրաչեայ Աճառեան]]ին եւ ուրիշներու։ Խորհրդային Հայաստանի գործիչներէն Միասնիկեանն առաջինը անդրադարձած է Հայաստանի եւ Սփիւռքի փոխյարաբերութիւններուն. յատուկ ուսումնասիրութիւն նուիրած է Սփիւռքի հայ ազգային քաղաքական կազմակերպութիւններու խնդիրներուն։
[[Պատկեր:Alexander Myasnikyan 2012 Armenia stamp.jpg|մինի|Ալեքսանտր Միասնիկեան, դրօշմանիշ]]

1910-ականներուն Ալեքսանտր Միասնիկեանը լոյս ընծայած է շարք մը յօդուածներ՝ նուիրուած հայոց [[գիրերու գիւտ]]ի նշանակութեան, [[Միքայէլ Նալբանդեան|Միքայէլ Նալպանտեանի]], [[Յովհաննէս Թումանեան]]ի, Յովհաննես Հովհաննիսեանի, Ալեքսանտր Ծատուրեանի ստեղծագործութիւններուն։ Բազմիցս անդրադարձած է Հայկական հարցին՝ անուանելով այն «գորտեան հանգոյց», որու շուրջ հիւսուած են եւրոպական երկիրներու տարաձայնութիւններն ու շահերը։ 1913-ին Մոսկուայի մէջ հանդէս կու գայ Հայկական հարցի մասին դասախօսութեամբ, որու դրոյթները 1913-1914-ականներուն լոյս տեսած են «[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]» թերթին մէջ։ Միասնիկեանի աշխատութիւնները լոյս տեսած են առանձին ժողովածուով (Երկեր, 4 հատոր, 1984-86)։

4-5 Յուլիս 1921-ին Ալեքսանդր Միասնիկեանը մասնակցած է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասեան բիւրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկուած է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դէմ քուեարկած է Իոսիֆ [[Ստալին (արեւմտահայերէն)|Ստալինի]] միջամտութեամբ [[Լեռնային Ղարաբաղ (արեւմտահայերէն)|Լեռնային Ղարաբաղը]] [[Ազրպէյճանի Հանրապետութիւն|Ազրպէյճանի]] կազմի մէջ մտցնելու մասին որոշման։

Զոհուած է 22 Մարտ 1925-ին՝ Թիֆլիսի օդանաւակայանին մէջ՝ օդանաւի վթարէ<ref>{{Cite web|url=http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1390|title=Հայկական Հանրագիտարան|last=|first=|date=|website=www.encyclopedia.am|publisher=|language=|accessdate=}}</ref>։ Կայ տեսակէտ, որ վթարը կազմակերպուած եղած է Բերիայի կողմէ։

== Յիշողութիւն ==
Միասնիկեանի անունով կոչուած են՝
[[Պատկեր:Statue of Alexander-Myasnikyan (4).JPG|մինի|[[Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձան (Երևան)|Ալեքսանտր Միասնիկեանի յուշարձանը Երեւանի մէջ]]|ձախից]]
[[Պատկեր:Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց (1).jpg|150px|մինի|Ալեքսանտր Միասնիկեանի կիսանդրին համանուն դպրոցի առջեւ]]
* Պելառուս, 1932-ին Մինսկի վագոնանորոգման գործարանը, որու բակին մէջ տեղադրուած է անոր յուշարձանը, նաեւ հրապարակ եւ փողոց։
* Հայաստան, [[Մարտունի (արեւմտահայերէն)|Մարտունի]] քաղաքը [[Գեղարքունիքի մարզ (արեւմտահայերէն)|Գեղարքունիքի]] մարզին մէջ, Մարտունի գիւղը Ճամբարակի տարածաշրջանին մէջ, Միասնիկեան գիւղը Արմաւիրի մարզին մէջ
* ԼՂՀ, Մարտունի քաղաք
* Վրաստան, Միասնիկեանի գիւղը Ախալքալաքի մունիցիպալիտետին մէջ
* Ազզրպէյճան, Մեասնիկովաբադ գիւղը Նախիջեւանի մէջ, Մարտունի գիւղը Շամքորի շրջանին մէջ, Մարտունաշէն գիւղը Խանլարի շրջանին մէջ
* Ռուսաստան, Միասնիկովի շրջան, Ռոստովի մարզ
* Երեւանի Միասնիկեանի անուան հրապարակին մէջ տեղադրուած է անոր յուշարձանը։

== Տես նաև ==
* [[Junkers F. 13 ինքնաթիռի վթարը Թիֆլիսի մօտ]]
* [[Ալեքսանտր Միասնիկեանի յուշարձան (Երեւան)]]
* [[Ալեքսանտր Միասնիկեանի կիսանդրի (Երեւան)]]
* [[Երեւանի Ալեքսանտր Միասնիկեանի անուան թիւ 66 հիմնական դպրոց]]
* [[Ալեքսանտր Միասնիկեանի Հրապարակ (Երեւան)]]

== Գրականութիւն ==

* Արամայիս Մնացականեան, Ալեքսանտր Միասնիկիան, Երեւան, 1955:
* Ս. Դ. Աւագան, Ալեքսանտր Միասնիկեանը հրապարակախօս, Երեւան, 1964:
* Հայ ժողովրդի պատմութիւն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. VII, Երեւան, 1967:
* Ա. Կ. Ոսկերչեան, Ալեքսանտր Միասնիկեանը եւ գրական հարցերը, Երեւան, 1974:
* Գէոորգ Ղարիպճանեան, Ալեքսանտր Միասնիկեան, Երեւան, 1976:
* Վլատիմիր Ղազախեցեան, Հայաստանը 1920-1940 թուականներին, Երեւան, 2006:
* Մհեր Կարապետեան, Էդիկ Գէոորգեան, Խորհրդային Հայաստանը 1920-1991 թուականներին, Երեւան, 2007:
* Հայոց պատմութիւն /ՀՀ ԳԱԱ հրատ./, հատ. IV, գիրք I, Երեւան, 2010:

== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}

== Արտաքին յղումներ ==
* [https://www.youtube.com/watch?v=TEGFrMMmRfU Ալեքսանտր Միասնիկեանի մասին պատմող ֆիլմ, մաս առաջին]
* [http://videos.looktamil.com/play/0KfhzIaAMQQ/out/1 Ալեքսանտր Միասնիկեանի մասին պատմող ֆիլմ, մաս երկրորդ]
* [https://www.youtube.com/watch?v=ejbBrNtNpts Ալեքսանտր Միասնիկեանի մասին պատմող ֆիլմ, մաս երրորդ]
* [https://www.youtube.com/watch?v=vsiNu8s3kcw Ալեքսանտր Միասնիկեանի մասին պատմող ֆիլմ, մաս չորրորդ]