Revision 138964 of "Հայրենիք (թերթ, Պոսթըն)" on hywwiki{{միացնել|Հայրենիք (օրաթերթ)}}
«'''Հայրենիք'''» ամերիկահայ շաբաթաթերթը սկսած է լոյս տեսնել [[1 Մայիս]], [[1899]], [[Նիու Եորք]]ի մէջ 240 ամերիկեան տոլար դրամագլուխով եւ փոխադրուած [[1900]]-ին Ուոթըրթաուն, [[Պոսթըն]]ի մօտ, [[ԱՄՆ]]։ Լոյս կը տեսնէ [[«Հայրենիք» Ընկերակցութիւն|«Հայրենիք» Ընկերակցութենէն]] եւ կապուած է [[ՀՅԴ]]-ին։
[[1899]]-[[1913]] ժամանակամիջոցին լոյս կը տեսնէ որպէս շաբաթաթերթ։
[[1913]] [[Յունիս]]ին «Հայրենիք» վերածուած է երկօրեայի, մինչեւ [[4 Դեկտեմբեր]], [[1915]]։
Այդ թուականին «Հայրենիք» սկսած է լոյս տեսնել որպէս օրաթերթ։ [[1991]] թուականին, գլխաւորաբար նիւթական պատճառներով, «Հայրենիք»ը կրկին վերածուած է շաբաթաթերթի։
Շաբաթաթերթ, երկօրեայ թէ օրաթերթ, աւելի քան հարիւր տարիներու իր կեանքով, «Հայրենիք»ը հայ մամուլի ներկայ իրականութեան մէջ հայ լրագիրներու նահապետն է։ Անոր կը յաջորդեն [[Պոլիս|Պոլսոյ]] «Ժամանակ»ը եւ [[Լոս Անճելըս|Լոս Անճելոսի]] «[[Ասպարէզ (թերթ)|Ասպարէզ]]»ը, որոնց ծննդեան թուականը [[1908]] է։
==Խմբագիրներ==
«Հայրենիք» խմբագիրներ
*Թովմաս Չարշաֆճեան (1899-1900)
*[[Արշակ Վռամեան (Օննիկ Դերձակեան)|Արշակ Վռամեան]] (1900-1907)
*Արամ Աշոտ (1904)
*Նշան Թաշճեան (1907-1908)
*[[Սիամանթօ]] ([[1909]]-[[1911]])
*[[Յարութիւն Չագմագճեան]] (1909-1911)
*[[Սիմոն Վրացեան]] ([[1911]]-[[1914]])
*Մանուկ Համբարձումեան (1914-1916)
*Մերուժան Օզանեան (1916-1918)
*Սահակ Չթչեան (1918-1922)
*Նշան Տեստէկիւլեան (1918-1922)
*Մինաս Վերածին (1918-1922)
*[[Ռուբէն Դարբինեան]] ([[1922]]-[[1968]])
*Վալադ Վալադեան (1948-1952)
*Գուրգէն Մխիթարեան (1952-1963)
*Խոսրով Ներսէսեան (1960-1978)
*Վարդգէս Ահարոնեան (1948-1952)
*Երուանդ Խաթանասեան (1963-1968)
*[[Մինաս Թէօլէօլեան]] (1968-1979)
*[[Գէորգ Տօնապետեան]] (1976-1996)
*[[Վաչէ Բրուտեան]] (1989-1993)
*Վահագն Գարագաշեան (1995-1999)
*Խաժակ Մկրտիչեան (1999-2008)
Անգլերէն բաժնի խմբագիրներ՝
*Խաչիկ Մուրատեան ([[2007]]-[[2014]])
*Նանոր Պարսումեան ([[2010]]-[[2014]]) ([[2014]]-[[2016]])
*Ռուբէն Ճանպազեան ([[2016]]-Ներկայ)
Hairenik Association Mailing Address Հայրենիք Միութիւն Հասցէ
80 Bigelow Ave
Watertown, MA 02472
USA
Հեռաձայն Telephone: 1-617-926-3974, 1-617-926-3976
Fax: 1-617-926-1750
Տնօրէնութեան ել-նամակի հասցէն Manager email: [email protected]
Հայրենիք Շաբաթաթերթի խմբագիր Hairenik Weekly Editor ել-նամակ email address: [email protected]
Հայրենիք Շաբաթաթերթի խմբագիր Հայերէն բաժին Armenian Weekly Editor ել-նամակ email address:[email protected]
Բաժանորդագրութիւն Subscriptions ել-նամակ email address: [email protected]
Գովազդներու Advertisements ել-նամակ email address:[email protected]
Հայրենիք գրադարան Hairenik Bookstore ել-նամակ email address: [email protected]
Hairenik Online Radio address: [email protected]
Webmaster email address: [email protected]
== Տե՛ս նաեւ ==
* [[Ազդակ (օրաթերթ, արեւմտահայերէն)|Ազդակ օրաթերթ]]
https://hyw.wikipedia.org/wiki/%C2%AB%D5%80%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D5%B6%D5%AB%D6%84%C2%BB_%D4%B8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%AB%D6%82%D5%B6
== Աղբիւրներ ==
* [http://hairenikweekly.com/ Հայրենիքի կայքէջ]All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hyw.wikipedia.org/w/index.php?oldid=138964.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|