Difference between revisions 4593410 and 4607002 on hywiki[[Պատկեր:Jesus son.jpg|մինի|310x310փքս|1661 թվականի Մատթեոս Ծարեցու հրատարակած «Հիսուս որդի» գրքի անվանաթերթ։]] '''Ամստերդամի հայկական տպագրություն''', առաջին տպարանը հիմնել է Էջմիածնի նոտար [[Մատթեոս Ծարեցի]]ն, [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[Հակոբ Ջուղայեցի|Հակոբ Ջուղայեցու]] հանձնարարությամբ, 1660 թվականին: == Պատմություն == Անդրանիկ հրատարակությունը Ներսես Շնորհալու «Յիսուս Որդին» էր, որը Ծարեցու մահից հետո (1661) լույս է ընծայել վաճառական Ավետիս Ղլիճենցը (Ոսկան Երևանցու եղբայրը): 1661 թվականից, տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան Երևանցու աշակերտ Կարապետ Անդրիանացին: 1664 թվականից տպարանի տնօրինությունը ստանձնել է Ոսկան Երևանցին, որի անունով էլ այն կոչվել է Ոսկանյան տպարան: Գործել է երեք քաղաքներում` Ամստերդամում (մինչև 1669 թվականը), Լիվոռնոյում (մինչև 1672 թվականը), Մարսելում (մինչև 1686 թվականը): Հրատարակել է 42 անուն հայկական գիրք: Ամստերդամում տպարանը լույս է ընծայել 22 անուն գիրք` Սաղմոսարաններ, մեծ Ժամագիրք, Շարակնոց, Աստվածաշունչ, Մաշտոց, Նոր կտակարան, այբբենարան, Ոսկան Երևանցու «Քերականութեան գիրքը», Մովսես Խորենացուն վերագրվող «Աշխարհացոյցը» (1668) և Վարդան Այգեկցու առակները, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669): Ոսկան Երևանցին հայկական հրատարակումների տպաքանակը մի քանի հարյուրից հասցրել է մի քանի հազարի: 1685 թվականին Ոսկան Երևանցու աշակերտներից Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյանը Ամստերդամում սկզբնավորել է հայկական երկրորդ տպարանը, որի տնօրենը դարձել է Թովմաս Վանանդեցին, իսկ նրա մահից հետո (1703)՝ Ղուկաս Վանանդեցին։ Վանանդեցիների գրահարատարակչական տունը (տպարանը) դժվարին պայմաններում գործել է 32 տարի, լույս ընծայել Շարակնոց, «Համատարած աշխարհացոյց» (հայկական առաջին տպագիր քարտեզը` կիսագնդեր, 1695, փորագրիչներ` հոլանդացի Ադրիան և Պետրոս Սկոմբեկ եղբայրներ), Մովսես Խորենացու «Հայոց պատմութիւնը», Ղուկաս Վանանդեցու աշխատությունները, Արիստոտելի «Յաղագս առաքինութեանց» և այլ գործեր: Ամստերդամում Վանանդեցիների հետ բարեկամական հարաբերություններ են ունեցել գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս Գ․ Լայբնիցը, արևելագետ Յո․ Շրյոդերը, նրանց այցելել է Ռուսաստանի կայսր Պետրոս I-ը։ Վանանդեցիների գրահրատակչական տունը փակվել է 1917 թվականին<ref>Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, ՀԽՀԳԽ, 1990, էջ 165։</ref>'''«Արտավազդ»''', ժողովրդական ավանդազրույց Հայոց Արտավազդ Ա թագավորի մասին։ Գողթն գավառի ժողովրդական երգիչներից 5-րդ դարում բանաքաղել է Մովսես Խորենացին<ref>[[Մովսես Խորենացի]], «Պատմութիւն Հայոց», գիրք II, գլ․ ԿԱ։</ref>։ == Սյուժե == Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Թե դու հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, քաջքերը քեզ բըռնեն տանեն Ազատն ի վեր դեպի Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես»։ Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։ Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Աչտավազդի նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։ == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}}<references /> == Գրականություն == ⏎ * Սարուխան Ա․, Հոլլանդան և հայերը ԺԶ―ԺԹ դարերում, Վիեննա, 1926։ * Լևոնյան Գ․, Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958։ * Գրիգորյան Մ., Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոց մասին, Վիեննա, 1969։ * Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հ. 1, Երևան, 1977: * Ռաֆայել Իշխանյան, Հայ գիրքը, Երևան, 1981:* Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց (աշխարհաբարի փոխադրված, ներածությունը և առաջաբանը՝ Ս․ Մալխասյանցի), Երևան, 1997․ * Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Երևան, 1994․ * Մանուկ Աբեղյան, Երկեր, հ․ Ա, Երևան, 1960, էջ 148-149․ * Ավդալբեգյան Թադևոս, Միհրը հայոց մեջ, «Հայագիտական հետազոտություններ», Երևան, 1960, էջ 62-63։ All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=4607002.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|