Difference between revisions 4607002 and 4608808 on hywiki'''«Արտավազդ»''', ժողովրդական ավանդազրույց Հայոց Արտավազդ Ա թագավորի մասին։ Գողթն գավառի ժողովրդական երգիչներից 5-րդ դարում բանաքաղել է Մովսես Խորենացին<ref>[[Մովսես Խորենացի]], «Պատմութիւն Հայոց», գիրք II, գլ․ ԿԱ։</ref>։
== Սյուժե ==
Ըստ ավանդազրույցի՝ երբ մահացել է Արտավազդի հայրը՝ Արտաշես Ա թագավորը, հեթանոսական սովորության համաձայն, կատարվել են բազմաթիվ զոհաբերումներ։ Գահաժառանգ Արտավազդը սրտնեղելով՝ հորն ասել է․ «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամէնայն ընդ քեզ տարար, Եւ աւերակացս որպէ՞ս թագաւորեմ», որի համար Արտաշեսն անիծել է որդուն, ասելով՝ «Թե դու հեծնես որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, քաջքերը քեզ բըռնեն տանեն Ազատն ի վեր դեպի Մասիս, այնտեղ մնաս, լույս չտեսնես»։
Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։
Ըստ Եզնիկ Կողբացու՝ հին հայերն Արտավազդին վերագրել են նաև դրական հատկանիշներ։ Նրանք հավատացել են, որ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Զրույցում Աչտավազդի նմանության գծեր ունի հայկական էպոսի՝ «Սասնա ծռերի» հերոս Փոքր Մհերի հետ։
== Ծանոթագրություններ ==
<references />
== Գրականություն ==
* Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց (աշխարհաբարի փոխադրված, ներածությունը և առաջաբանը՝ Ս․ Մալխասյանցի), Երևան, 1997․
* Եզնիկ Կողբացի, Եղծ աղանդոց, Երևան, 1994․
* Մանուկ Աբեղյան, Երկեր, հ․ Ա, Երևան, 1960, էջ 148-149․
* Ավդալբեգյան Թադևոս, Միհրը հայոց մեջ, «Հայագիտական հետազոտություններ», Երևան, 1960, էջ 62-63։All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=4608808.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|