Difference between revisions 4608808 and 4609150 on hywiki'''Դիլիջանի պետական թատրոն''', սկզբնավորվել է 1881 թվականին, Ս․ Հեքիմյանի «Սամվել» պիեսի բեմադրությամբ։ 20-րդ դարի սկզբից տեղի խմբերի հետ հանդես են եկել Վ․ Միրզոյանը, Անդրանիկը, Ազնիվ Հրաչյանը և ուրիշներ։
1910-ական թվականներին գործել է Թատերասերների ընկերությունը։
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման առաջին օրերից թատերասերների խումբը Հասմիկի ղեկավարությամբ բեմադրել է Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ։ 1926-1927 թվականներին տեղի թատերական կյանքի զարգացմանը նպաստել է Ա․ Գուլակյանը, Վ․ Նորենցը՝ «Կապույտ բլուզ» թատերախմբի ուժերով տալով մի շարք ագիտացիոն բնույթի բեմադրություններ։
1932 թվականին Յանովսկու «Ցասում» ներկայացումով բացվել է Դիլիջանի 26 կոմիսարների անվան պետական թատրոնը, խաղացանկում՝ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Պարոնյանի «Պաղտասար աղպար» և այլն։ 1934-1948 թվականներին գործել է կոլխոզ-սովխոզային թատրոնի իրավունքներով։
== Բեմադրություններ ==
Բեմադրություններից են՝ Վ․ Վաղարշյանի «Օղակում», Լ․ Միքայելյանի «Գոշ», Նաիրի Զարյանի «Աղբյուրի մոտ», Շիրվանզադեի «Պատվի համար», Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»։ Դիլիջանի թատրոնի գործունեությանը նպաստել են ռեժիսորներ Աշ-Մաթը, Բ․ Շաքարյանը, Ց․ Սողոմոնյանը, Հ․ Կարապետյանը, Ա․ Կայծունին, նկարիչներ Ռ․ Նալբանդյանը, Հ․ Շարամբեյանը, դերասան-դերասանուհիներ Մ․ Գալոյանը, Ս․ Ղազարյանը, Գ․ Դավթյանը, Ժ․ Էլոյանը, Ն․ Աբալյանը, Գ․ Յաղջյանը, Լ․ Ալվարյանը և ուրիշներ։
1949 թվականին Դիլիջանի պետական թատրոնը գործել է որպես մշակույթի տան թատերախումբ, 1959 թվականից՝ Հասմիկի անվան ժողովրդական թատրոն։All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=4609150.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|