Difference between revisions 748094 and 748097 on hywiki

{{Հեղինակային իրավունքների խախտում|url=http://tatevvillage.wordpress.com/satanayi-kamurj/}}
Տաք ջուր – Որոտանի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը “Սատանայի կամուրջ”-ը: Այն ջրի խելահեղ հոսանքի վրա կախված անձեռագործ բնական տանիք է` մոտ 150 մետր լայնությանբ և 200 մետր երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարից և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա առանձին փոսերում պղպջակներ արձակելով բխում են տաք հանքային աղբյուրներ: Կիրճի երկու զառիթափի լանջերը ևս կազմված են տրավերտինից, որոնք դեղնակարմրավուն քարափների երկու կողմից 250-300 մետր բարձրությոմբ պարիսպներով իջնում են կամրջի եզրին: Այդ (contracted; show full)Կան նաև հետևյալ հանքային ջրերը`

Քոսի աղբյուրը Որոտանի ափին:
Աղանձու գետի հանքային ջուրը:
Ուրթուխաների գետի ափի հանքային ջուրը:
Զկռվարի գետի աղի հանքային ջուրը:
Հեղինակ` Բ. Հարությունյան
Աղբյուրը` http://tatevvillage.wordpress.com/satanayi-kamurj/