Difference between revisions 882544 and 884303 on hywiki<!-- Ձեռք մի տուր միայն այս տողը, խնդրում ենք :) == Ազատ հայրենիք կուսակցություն == -->{{Օգնություն:Դասընթաց/Բացատրություն}} Ցանկ՝ *'''թավատառ''' *''շեղատառ'' *'''''շեղատառ և թավատառ''''' #կետ 1 #կետ 2 #*կետ 2ա #*կետ 2բ #կետ 3 ##կետ 3ա ##կետ 3բ Նկար՝ [[Պատկեր:Varanasi Munshi Ghat3.jpg|200px]]'''ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ. ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ''' Մարդու իրավուքնները հանդիսանում են ամենաակտուալ հարցերից մեկը ժամանակակից աշխարհում: Հատկապես միջազգային հարաբերություններում այս հարցին հատկացվում է հատուկ և առաջնային տեղ: Մարդու իրավունքներին մեծ ուշադրություն են հատկացնում համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև միջպետական կազմակերպություններն ու հաստատությունները: Տարբեր երկրներում գործում են հասարակական կազմակերպություններ` զբաղվող մարդու իրավունքների պաշտպանությամբ: Այս հարցն ավելի ակտուալ դարձավ միջազգային հարաբերություններում` հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեցին միջազգային այնպիսի լուրջ կազմակերպություններ, ինչպիսին է Միացյալ Ազգերի Կազմակերպությունը: Եվ հենց այս կազմակերպության կողմից էր, որ 1948թ-ին հաստատվեց Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը: Սակայն հասկանալու համար, թե ինչն է մարդու իարվունքներն իսլամում, և կամ հասկանալու համար, թե ինչ դեր ունի մարդն ընդհանրապես և մասնավորապես մարդու իրավունքը իսլամում, մենք պետք է սկսենք մեր դիտարկումն ավելի վաղ ժամանակաշրջանից: Այս խնդիրը իսլամում կյանքի է կոչվել, և որպես ամբողջական համակարգ տեղ է գտել դեռևս 7-րդ դարում և այն իր ամբողջական տեսքով գրված է Ղուրանում: Հետագա 14-րդ դարերի ընթացքում այն որևէ փոփոխություն չի կրել: Իսլամում համարվում է, որ մարդու իարվունքները տրված են Ալլահի կողմից, և որևէ մեկը իրավունք չունի այն փոխելու: Ահա այստեղ է, որ մարդու իրավուքների ոլորտում ի հայտ են գալիս տարբերությունը և հակադրությունը իսլամի և մյուս համակարգերի միջև: Մուսլումանական աշխարհը չի ընդունում, որ ինչ-որ անհատ, կամ մարդկանց խումբ` լինի դա պետություն կամ որևիցե օրենսդրական մարմին, կարող է որոշել թե ինչ իրավունք ունի մարդը և ինչ կարող է նա անել: Բոլոր իրավունքները ստեղծված են, և տրված եմ մարդուն Ալլահի կողմից: Քանի որ ինչ որ մարդկանց կողմից ստեղծված փաստաթուղթը մարդու իրավունքների մասին կարող է լինել կողմնապահ, և չի կարող ապահովել բոլորի իրավունքները: Եվ միայն Աստված է, որ գիտի, թե ինչ իրավունքներն են պետք մարդկանց և դրա հիման վրա օժտում է մարդուն` իր իսկ համար անհրաժեշտ իրավունքներով: Եվ այդ իսկ պատճառով իսլամում մարդկանց ոչ մի խումբ չի անտեսվում, և բոլորին արդարացիորեն ուշադրություն է դարձվում: Ընդ որում, երբ խոսքը գնում է մարդու իրավունքների մասին, անպայման ընդգծվում է այդ աստվածային պարգևի օգտագործումը Ալլահի ծառաների` ամեն մարդու կողմից: Խոսելով մարդու իարվուքների մասին իսլամում, անհրաժեշտ է նշել, թե ինչ դեր ունի մարդն այդ համակարգում: Իսլամում մարդը ծնվում է անմեղ, և ապրելով Ալլահի կամքով, որքան որ կարողանում է ներդրում ունենալ աշխարհը բարեկեցիկ դարձնելու մեջ, այնքան առատ կլինի նրա պարգևները և հատուցումն ինչպես այս աշխարհում, այնպես էլ մահից հետո: Մարդը համարվում է արարած, որի մեջ Ալլահը հոգի է դրել իր հոգուց, և որին նշանակել է երկրի վրա իրեն փոխարինող: Հետևաբար, երբ այստեղ խոսվում է մարդու իրավունքներից, նկատի է առնվում իրավունքն աստվածային էության` ստեղծված Ալլահի կողմից, որին ենթարկվում է ամեն ինչ երկրի վրա: Եվ նրանք ովքեր մարդու իրավուքները դարձնում են արհեստական և սահմանափակում են` դուրս են գալիս Ալլահի դեմ: Այսպիսով Իսլամում մարդու իարվուքները հիմնվում են հիմանականում Ղուրանից և սուննայից առաջացած շարիաթի վրա: Ի տարբերություն իսլամի` արևմտյան մշակույթներում մարդու իրավուքները հիմնականում չեն հիմնվում կրոնի կամ Սուրբ գրքի դոգմաների ևգաղափարների վրա: Չնայած հիմքերը կարելի է գտնել նաև Աստվածաշնչում, սակայն մարդու իրավունքներ ժամանակակից հասկացությունն ունեցել է զարգացման այլ ճանապարհ: Այստեղ մարդու իրավուքները տարբեր երկրներում ունեցել են առանձին զարգացումներ, սակայն ի վերջո` հիմնվելով մարդու` որպես գերագույն արժեք լիենլու վրա, և նար պաշտպանվածությունը, հասարակության մեջ նրա տեղն ու դերը հաստատելու համար արդեն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Ազգերի Կազմակերպությունը ընդունում է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը: Հետագայում սակայն, երբ այս կազմակերպությունն ընդլայնվում է, և նրա շարքերում հայտնվում են նաև իսլամական երկրներ, խնդիր է առաջանում վերջիններիս կողմից ադապտացնելու նաև մարդու իրավուքների համակարգը: Մարդու իրավուքների պրոբլեմատիկայի հետազոտությունը մուսուլմանական իրավունքում համեմատաբար նոր ուղղություն է: Ժամանակակից իսլամական իրավագիտությունը Ղուրանի և սուննայի մեկնաբանության նոր ավանդույթ է ստեղծել` կապված մարդու իրավունքների ժամանակակից հետազոտության հետ: Մասնավորապես, ելնելով շարիաթի գերակայության սկզբունքից` մուսուլմանական մտածողները առանձնացնում են ղուրանի մոտ 70 (տարբեր տվյալներով 80) այաներ ` նվիրված մարդու իրավունքներին` հատուկ ուշադրություն դարձնելով նրանում արժանապատվության ամրապնդմանը և նրա դերին այս ամենում, ինչ արել է Ալլահը: Անկասկած շարիաթի մի շարք սկզբունքային դրույթները չեն համընկնում մարդու իարվուքների միջազգային ակտերին: Սրա հետ մեկտեղ ժամանակակաից մուսուլմանական-իրավական միտքն այս հարցի շուրջ չի դոփում տեղում և արձագանքում է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում աշխարհում: Արդյունքում, բացի մի քանի սկզբունքային կետերից, իսլամական ժամակակակից մոտեցումը մարդու իրավուքներին համընկնում է համաշխարհային ստանդարտներին: Դրա մասին է վկայում նաև համապատասխանեցումը և համընդհանուր միջազգային ակտերի և մուսուլմանական երկրների ընդունած փաստաթղթերի հետ: Դրանցից հատուկ տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների հռչակագիրը իսլամում, որը հաստատվել է 1990-ին` Իսլամական Կոնֆերանս Կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Կահիրեում անցկացած խորհրդի ժամանակ: Մարդու իրավունքների ոլորտում անհնար է ամբողջովին վերացնել արևմտյան և իսլամական համակարգերի հակասությունները: Դեռ ավելին, կարծում եմ անիմաստ կլինի դրանց ամբողջական նույնացումը: Բացի այդ, մարդու իրավունքների ոլորտում այդ հակասությունների վերացումը ինքնանպատակ չէ: Մուսուլմանները և մուսուլմանական պետությունները իրենք պետք է որոշեն, ձեռնտու է արդյոք զիջումների գնալը, և մարդու իրավունքների ոլորտում որոշ նորամուծություններ անելը, որոշակի նոր արժեքներ ներմուծելը: Սակայն մի բան հստակ է. եթե մուսուլմանական երկրները որոշում են զարգանալ նույն հունով, ինչպես որ զարգանում է այսօրվա աշխարհը, ունենալ նույն հաջողությունները տնտեսական, ռազմական և մնացած բոլոր ոլորտներում, ապա նրանք պետք է որոշակիորեն համապատասխանեցնեն իրենց օրենսդրությունը: Քանի որ շփումը մյուս պետությունների հետ, նրանց հետ ամենատարբեր տեսակի հարաբերությունները անհնար է կազմակերպել օրենսդրական դաշտում նմանատիպ հակասություններով: Հակառակ դեպքում իսլամական երկրներին մնում է պարփակվել իրենց համակարգի մեջ, կտրվել արտաքին աշխարհից և, չփոխելով շարիաթն ու օրենքները, զարգանալ իրենց` իսլամական ճանապարհով: Համենայն դեպս, իսլամական մի շարք երկրներում մինչև այսօր կատարված բազմաթիվ փոփոխությունները հանրային իրավունքի ամենատարբեր ոլորտներում վկայում են այն մասին, որ այդ նույն պետությունները` իրենց իսկ բարորության համար պատրաստ են որոշակի կոմպրոմիսների: Սա նաև վկայում է այն մասին, որ փոփոխությունների կարիքը զգում են նաև այդ պետություններն ու պետությունների ղեկավարները, և այդ գործընթացը չի կարող լինել միայն մյուս պետությունների կողմից ճնշման հետևանք: Փաստորեն մի կողմից մուսուլմանական աշխարհում ուժեղանում են շարիաթը ամբողջովին վերականգնելու պահանջները` որպես հանրային իրավունք, իսկ մյուս կողմից այդ երկրների քաղաքացիները, այդ թվում մուսուլմանները և ոչ մուսուլմանները, որոնք արդեն զգացել են իրենց վրա աշխարհիկ օրենքները և դրանցով իրենց ընձեռած ազատությունները, բնականաբար չեն ուզում զրկվեն այդ բարիքից: Եվ եթե լինի վերադարձ պատմական շարիաթին բոլոր ոլորտներում, մուսուլմանական երկրների բնակչությունը կզրկվի սեկուլյարիզացիայի բարիքներից: Դեռ ավելին, միջազգային իրավունքի ժամանակակից նորմերը` այդ թվում նաև մարդու իրավունքների ստանդարտները` սահմանված այդ իրավունքով, անհամատեղելի են շարիաթի համապատասխան սկզբունքներին: Ոչ մուսուլմանական բնակչությունը այդ երկրների, որն էլ օգտվում է քաղաքացիության բոլոր իրավունքներից, և ունի մուսուլմաններին հավասար կարգավիճակ քաղաքացիական օրենքների գործելու ժամանակ, երբեք չի համաձայնի իր ստատուսի իջեցմանը, որը սահմանում է նրանց համար շարիաթը: Բացի այդ, ոչ մուսուլման բնակչության ակտիվ ընդդիմանալուն կօժանդակի նաև միջազգային հանրությունը, տարբեր պետություններ ու միջազգային կազմակերպություններ` կապված նրա հետ, որ իրենց տրվելու է երկրորդ կարգի քաղաքացու կարգավիճակ: Ինչու չէ, նրանց կօգնեն նաև այդ նույն երկրների բազմաթիվ մուսուլման քաղաքացիներ: Նույնը կարելի է ասել նաև մուսուլման կանանց մասին: Օրենքների ավելի աշխարհիկ դառնալուց հետո նրանց հաջողվեց հասնել բավականին լուրջ հաջողությունների` կապված իրենց ստատուսի և ավելի լայն իրավունքներ ձեռք բերելու հետ: Նրանք կարողացան մուտք գործել հասարակական կյանք, հնարավորություն ստացան բարձրագույն կրթության և աշխատանքի: Չնայած այս ոլորտում դեռ բավականին անելիքներ կան, բայց ինչ խոսք, մուսուլման կանանց իրավունքներն ու հնարավորությունները աշխարհիկ օրենքների դեպքում շատ ավելի լայն են, քան շարիաթով նրանց տրված հնարավորությունները: Եվ վերադարձը շարիաթական հանրային իրավունքին բացասական կանդրադառնա նաև կանանց համար: Նույնիսկ մուսուլման տղամարդիկ, որոնք շարիաթի կանոններով համարվում են միակ լիիրավ քաղաքացիները, նույնպես բավականին կորուստներ կունենան իրենց սահմանադրական իրավունքում` խղճի, մտքի և ինքնաարտահայտման ազատությունների առումով: Միակ տարբերակը` կյանքի կոչելու իրար հակասող այս երկու պահանջները` կատարելու փոփոխություններ մուսուլմանական հանրային իրավունքում և մասնավորապես մարդու իրավունքների ոլորտում, մուսուլմանական հանրային այնպիսի իրավունքի մշակումն է, որը կհամապատասխանի ժամանակակից սահմանադրական ստանդարտներին, քրեական իրավունքին, միջազգային և մարդու իրավունքներին: Բայց այն միևնույն ժամանակ պետ ք է լինի իսլամական և չհակասի Ղուրանին: Հարցը ուսումնասիրելիս միանշանակ պարզ դարձավ, որ իսլամական պատմական շարիաթի և մարդու իրավունքների միջազգային սկզբունքների միջև գոյություն ունեն լուրջ կոնֆլիկտներ: Իսկ այդ կոնֆլիկտների լուծումը կարող է լինել միայն համապատասխանեցնելով իսլամական իրավական համակարգը մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին: Սակայն վերջինս չպետք է հակասության մեջ մտնի նաև իսլամական սկզբունքների հետ: Այն պետք է համապատասխանի իսլամի ոգուն և տառին և պետք է հիմնված լինի նույն աղբյուրների վրա` ինչի վրա որ հիմնված է պատմական շարիաթը: Մարդու իրավունքների ոլորտում նոր, կամ նորացված շարիաթ չստեղծելու դեպքում, մուսուլմանական երկրները ստիպված կլինեն կամ ընդունելու պատմական շարիաթը, կամ, հակառակ դեպքում, ամբողջովին անցնելու աշխարհիկ օրենքների, որն էլ, սակայն, կհակասի իսլամին: Վերջին երկու տարբերակների կիրառման դեպքում հարցը իր լուծումը չի կարող ստանալ, և կոնֆլիկտը կշարունակի մնալ չլուծված: Այս ուղղությամբ առաջին քայլը ըստ Աբդալլահ Նաիմի ցույց տալն է այն բանի, որ շարիաթը, այն ձևով, որով նա մշակվել և գրվել է իսլամական իրավունքի հիմնադիրների կողմից, իրականում աստվածային և սուրբ չէ: Եվ այս առումով շարիաթի որոշ ասպեկտներին ձեռք տալը և փոփոխության ենթարկելը իրենից չի ներկայացնում աստվածամերժություն և չի վիրավորի մուսուլմանների կրոնական իրավունքները: Նրա կարծիքով շարիաթը դա իսլամը չէ ամբողջությամբ, այլ միայն իսլամի ֆունդամենտալ աղբյուրների որոշ ասպեկտերի մեկնաբանություն` ինչպես նրանք հասկացվել են պատմական որոշակի կոնտեկստում: Եթե համաձայնենք, որ շարիաթը ստեղծվել է իրավաբան հիմնադիրների կողմից, ապա հնարավոր կլինի շարիաթի որոշ ոլորտների վերանայումը, սակայն մի պայմանով, որ այդ վերանայումը նույնպես պետք է հիմնված լինի իսլամի այդ նույն ֆունդամենտալ աղբյուրների վրա և կհամաձայնեցվի իսլամի բարոյական և կրոնական պատվիրանների հետ: Փաստորեն պարզ է, որ շարիաթը մշակվելուց մեծ է եղել մարդկային գործոնը, և շարիաթում տեղ են գտել նաև Ղուրանի և սուննայի մեկնաբանությունները: Հնարավոր է, որ հենց այդ մեկնաբանություններն են , որ այսօր հակասություններ են առաջացնում մարդու իրավունքների միջազգային նորմերի հետ: Այդ առումով շատ ավելի ճիշտ կլինի նորովի վերանայելը Ղուրանը և սուննան, և ոչ թե համեմատության մեջ դնել դրանց վրա հիմնված շարիաթը: Շարիաթի ստեղծումը իսլամի երկրորդ, երրորդ դարերում հիմնված էր տարբեր իրավաբան–աստվածաբանների աշխատությունների հիման վրա: Վերջիններս աշխատում էին մուսուլմանական տարբեր կենտրոններում` Մեդինայում, Մեքքայում, Բասրայում, Քուֆայում, Դամասկոսում և Եգիպտոսում: Այդ մարդիկ հիմնականում աշխատում էին իրարից անկախ և միշտ չէր , որ նրանք հնարավորություն էին ունենում ծանոթանալու մյուսների կարծիքներին ու աշխատանքներին: Այդ պատճառով նրանց աշխատությունների մեջ լինում էին բազմաթիվ տարբերություններ, կապված տվյալ տարածքի առանձնահատկությունների, և իհարկե հենց այդ աշխատությունների հեղինակների մեկնաբանությունների հետ: Մուսուլմանական աշխարհի այդ կենտրոններում էլ առաջացան իսլամական իրավական մի շարք դպրոցներ: Նրանց մի մասը գտնում էր, որ իրավական խնդիրները լուծելու համար պետք է հիմնվել միայն Ղուրանի ու սուննայի վրա, իսկ ոմանք առաջարկում էին նաև նոր մեխանիզմներ` լուծելու համար այն խնդիրները, որոնց պատասխանը չկար վերը նշված աղբյուրներում, կամ անելու նոր եզրակացություններ ու մեկնաբանություններ այն հարցերի շուրջ, որոնք մինչև վերջ չէին բացվում Ղուրանում և սուննայում, կամ հնարավորություն էին տալիս տարբեր մեկնաբանությունների: Այսպես, Աբու Հանիֆան իր աշակերտներով ստեղծեց Իրաքում Հանիֆայական դպրոցը` 8-րդ դարում, համարյա նույն ժամանակաշրջանում` 8-9 դարերում ստեղծվեցին նաև մյուս իրավական դպրոցները` ինչպիսիք են մալիքիական, հանբալիական և շաֆիական: Եվ ահա այս չորս բոլոր դպրոցներն էլ ունեին և մինչև այսօր էլ ունեն իրենց հետևորդները, և իրավական հարցերին ամեն մի դպրոց տալիս է իր մեկնաբանությունն ու պատասխանը, որոնք կարող են մյուս դպրոցների առաջարկած մեխանիզմներին չհամապատասխանեն: Եվ ահա յուրաքանչյուր մուսուլման այդ ժամանակներից մինչև օրս պարտավոր է հետևել թակլիդին` այն իրավական դպրոցի հստակ ուսմունքներին, որին ինքը պատկանում է: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ են նաև հենց Ղուրանի ու սուննայի հակասությունները մարդու իրավուքների միջազգային սկզբունքներին ու փաստաթղթերին: Սակայն շատ ավելի հետաքրքիր է Ղուրանում տեղ գտած հակասությունները տարբեր այաների միջև` ինչպես օրինակ մուսուլմանների և ոչ մուսուլմանների իրավունքների վերաբերյալ: Որոշ տեղերում խոսվում է, որ բոլոր մարդիկ իրար հավասար են և բոլորն Ադամի որդիներն են, իսկ ահա կան այաներ, որտեղ առավելություն է տրվում մուսուլմաններին` կապված նրանց հավատի հետ: Նույն իրավիճակն է նաև կանանց իրավունքների հետ: Այստեղ օրինակ մեքքայական սուրաներում հիմնականում խոսվում է կրոնական և բարոյական նորմերից և մինչև մեդինայական ժամանակաշրջանի սուրաները Ղուրանում գոյություն չունեին քաղաքական և իրավական նորմեր: Սա բացատրվում է նաև նրանով, որ Մեդինայում Ղուրանը և սուննան պետք է պատասխանեին արդեն ձևավորված մուսուլմանական համայնքի սոցիալական ու քաղաքական խնդիրներին: Մեդինայում արդեն կարևոր և անհրաժեշտ էին նոր հասարակության համար ստեղծել հասարակական ինստիտուտներ և որոշակի մեխանիզմներ` կրոնական նորմերը կյանքի կոչելու: Եվ ահա Ղուրանում և սուննայում տեղ գտած քաղաքական ու իրավական նորմերը միշտ չէ, որ համապատասխանում են մինչ այդ արած բացահայտումներին Մեքքայում, քանի որ այստեղ` Մեդինայում արդեն խոսքը գնում էր կոնկրետ քաղաքական ու իրավական իրավիճակների մասին, որոնք նոր էին տեղ գտնում իսլամում: Նմանատիպ հակասություններն ու դրանցից առաջացած խնդիրները լուծելու համար մեծ կարևորություն ունի իսլամական իրավական պրակտիկայում գործող Նասկ սկզբունքը: Այն իրենից ներկայացնում է Ղուրանի որոշ իրավական բնույթ կրող այաներից հրաժարում` ի հաշիվ Ղուրանում տեղ գտած այլ այաների: Այս սկզբունքը ընդունվում է իսլամական համարյա բոլոր իրավական դպրոցների կողմից, և ընկած է շարիաթի մի շարք օրենքների ու նորմերի հիմքում` հատկապես հանրային իրավունքի ոլորտում: Շարիաթի կանոններով, այն այաները, որոնք հերքվել են, կամ չեղյալ են հայտարարվել այս սկզբունքի հիման վրա, չեն կարող վերանայվել և պետք է մնան այդպիսի մերժված: Այս նույն սկզբունքով է, որ իրենց մեջ հակասություն պարունակող մեքքայական և մեդինայական սուրաներից նախապատվություն է տրվել մեդինայականներին: Սակայն մեքքայական շրջանի սուրաները շատ ավելի հանդուրժող են և համապատասխանում են մարդու իրավունքների միջազգային նորմերին և մեքքայական սուրաներում խոսվում է մարդկանց հավասարությունից` անկախ կրոնից և սեռից: Այդ առումով շատ կարևոր է այս նասկ սկզբունքի օգտագործումը նաև մարդու իրավունքի ոլորտում ծագած խնդիրները լուծելու համար: Եվ հարց է ծագում, չե±ն կարող արդյոք ժամանակակից մուսուլմանները վերանայել այն արգելքը, որով հնարավոր չէ մեկ անգամ մերժված Ղուրանի տողերը նորից կյանքի կոչել: Հնարավոր չէ արդյոք իսլամական իրավունքի որոշ դրույթների համար նոր հիմք վերցնել Ղուրանի այն տողերը, որոնք մերժված են այսօր, և փոխարենը մերժվեն այս սկզբունքները և այն տողերը, որոնք հիմք են հանդիսանում այսօրվա օրենքների համար: Առանց նասկի հնարավոր չէր լինի ստեղծել շարիաթը այն ձևով, ինչ ձևով որ այն գոյություն ունի այսօր: Այսպես, օրինակ, եթե Ղուրանի մեքքայական տողերը մարդուն տալիս էին ընտրության իրավունք կրոնի ոլորտում, և մարդը պարտադրված չէր, ապա մեդինայական շրջանում բացահայտորեն թույլատրվում է ուժի կիրառումը` մարդկանց դեպի իսլամ բերելու համար: Շարիաթում սակայն, տեղ են գտել մեդինայական ժամանակաշրջանի ղուրանյան տողերը և դրա համար օգտագործվել է նասկը` մերժելով մինչ այդ արված աստվածային բացահայտումները: Այս պարագայում, եթե իսկապես ցանկություն կա լուծելու մարդու իրավունքների և ընդհանրապես հանրային իրավունքի ոլորտի հակասությունները, ապա այս սկզբունքի գործածումը ոչ միայն հնարավոր է, այլև` պարտադիր: Շարիաթի շրջանակներում ղուրանի որոշ այաների փոխարինումը ղուրանի ուրիշ այաներով կարելի է դիտարկել որպես նորմալ և էվոլյուցիոն երևույթ: Այն տեքստերը, որոնք համապատասխանում էին 7-րդ դարում պետության ղեկավարման կոնցեպցիային և պատմական տվյալ ժամանակաշրջանում համարվում էին առաջադեմ, կարող են փոխվել` ելնելով նույն ղուրանի տեքստերից և այդ ամենը կարող է արվել պետության շահերից: Ալլահն ասել է . «Ամեն անգամ, երբ մենք հերքում ենք այա, կամ մոռացության ենք մատնում այն, մենք տալիս ենք ձեզ ավելի լավը, քան այն մեկը, կամ նրա նմանը: Արդյո±ք դու չգիտես, որ Ալլահը ամեն ինչից վեր է»: Այս այան ցույց է տալիս, որ Ղուրանի մեկ տեքստի փոխարինումը մյուսով հնարավոր է, և հնարավոր է ժամանակի մեջ: Տալ «ավելի լավը, քան այն մեկը», նշանակում է փոխարինել նույն ոլորտին վերբերող մեկ այլ տեքստով , որը տվյալ պարագայում, տվյալ իրավիճակում ավելի լավ և ավելի հարմար կլինի մարդկանց համար և ավելի հասկանալի կլինի նրանց կողմից: Եվ մոռացված կամ չգործող այաները մերժվել են, ելնելով պատմական ինչ որ կոնկրետ իրավիճակից ու պահանջներից: Եվ եթե եկել է ժամանակը, որ տվյալ տողը Ղուրանում տեղ գտած չի համապատասխանում ժամանակի և մարդկանց պահանջներին, կարելի է փոխարինել Ղուրանի մեկ այլ այայով, որը բնականաբար ավելի ձեռնտու է մուսուլմանական ժողովրդին: Այստեղ կարևոր է նաև այն փաստը, որ Ղուրանն ամբողջությամբ համարվում է սրբություն և այն իրենից ներկայացնում է Ալլահի խոսքը: Հետևաբար հենց նույն մուսուլմանների տեսանկյունից բացառվում է, որ Ղուրանի տեքստերում լինեն սխալներ կամ անհամապատասխանություններ: Այս երևույթը կարելի է բացատրել նաև այսպես. իսլամի համաձայն Մուհամմադը Ալլահի վերջին վերջին մարգարեն է և նրանից հետո փաստորեն չի լինելու որևէ մեկը, որի միջոցով Ալլահը շփվի մարդկանց հետ: Հետևաբար Ալլահի խոսքը այլևս ոչ մի ձևով չի փոխանցվելու: Ղուրանը համարվում է աստվածային վերջին բացահայտումը: Եվ այս հակասությունները Ղուրանի մեջ կարելի է բացատրել նրանով, որ քանի որ Ալլահն այլևս ոչ մի բացահայտում չի անելու, ապա Ղուրանում որոշ հարցերի շուրջ երկու տարբեր մոտեցումներ ու խնդրի լուծումներ տալը նշանակում է, որ մարդիկ դարերի ընթացքում` կապված որոշակի փոփոխությունների հետ , կարող են հետևել Ղուրանի մեկ այլ այաների, որոնք համարվում էին մերժված: Այսինքն սրանով Ալլահը ընտրության հնարավորություն է տալիս մարդկանց, քանի որ ժամանակների և հետևապես նաև պահանջների փոփոխության պայմաններում Ալլահը այլևս բացահայտում չի անելու: Եվ որպես վերջին աստվածային բացահայտում` Ալլահը Ղուրանում մարդկանց է հանձնել նաև հետագայում հնարավոր որոշ խնդիրների լուծման տարբերակներ:Իսլամական իրավական դպրոցներում ծագած իրավական խնդիրները լուծելու համար գոյություն ունեն տարբեր մեխանիզմներ: Դրանցից բավականին գործածվող են նաև իսթիհսանը և իսթիլսահը : Վերջինս օգտագործվում է, երբ մի խնդրի վերաբերյալ գոյություն ունեն տարբեր մոտեցումներ և լուծման տարբերակներ, և դրանցից ընտրվում է այն մեկը, որն ավելի հարմար է հասարակությանը և ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում: Այս մեխանիզմն օգտագործվում է դեռ իսլամի առաջին դարից և հաճախ գործածվել է այն դեպքերում, երբ տվյալ հարցի պատասխանը հստակ գրված է Ղուրանում և սուննայում , սակայն հանրային բարիքի համար արվել է հակառակը: Այսպես օրինակ, Ղուրանի տողերում գրված է, որ մուսուլման զինվորները իրավունք ունեն իրենց գրավված հողերից բաժին ունենան: Սակայն Սիրիայի և Իրաքի գրավումից հետո Օմար խալիֆը մերժել է բաժանել զինվորներին Ղուրանով նրանց հատկացվող հողերը: Եվ զինվորների բողոքին այն մասին, որ այդ սկզբունքը միշտ գործել է և Մուհամմադը նույնպես բաժանել է գրավված հողերը զինվորների միջև, Օմարը պատասխանել է, որ եթե ինքը բաժանի հողերը, ապա պետությունը կզրկվի հիմնական ռեսուրսներից և չի կարողանա պահել բանակ`պետության սահմանները պաշտպանելու համար: Համարվում է, որ այս քայլը Օմարի կողմից արվել է` հաշվի առնելով պետության և ումմայի շահերը: Սա նշանակում է, որ հնարավոր են նորմուծություններ, որոնք կարող են հակասել Ղուրանին, սակայն այդ քայլը հստակ օգուտ է պետության և հասարակության համար: Եվ Օմարի այս քայլը չի կարելի դիտել որպես բացառություն: Սա իսկապես նախադեպ է, որ հանրության բարիքները հոգալու համար կարելի է օգտագործել պետությունը ղեկավարելու ժամանակ: Իսլամական իրավական դպրոցներում շատ ավելի լայն տարածում ունի Իջմաան: Վերջինս իրենից ներկայացնում է իրավական ծագած խնդիրները լուծելու այն տարբերակը, երբ հանրության մեջ առավել հայտնի և հեղինակավոր կրոնական և իրանական գործիչները փոխզիջման տարբերակով գտնում էին խնդրի լուծման տարբերակը: Շարիաթի ձևավորման մեջ վերջինս շատ կարևոր տեղ է զբաղեցրել: Եվ հնարավոր է այս մեխանիզմի օգտագործումը նաև այսօր ծառացած խնդիրները լուծելու համար` հատկապես մարդու իրավունքների ոլորտում: Սակայն այստեղ կա ևս մեկ պրոբլեմ: Ղուրանի և սուննայի այդ բոլոր մեկնաբանություններն ու դրանց վրա կատարած դատողությունները, որոնք կատարվել են միջին դարերում, հնարավոր են եղել միայն Իջթիհադի միջոցով /անկախ իրավական դատողություն/: Այն իրենից իրականում ներկայացնում է այն նորամուծությունները, որոնք իրավական դպրոցների կողմից և մինչ այդ եղած խալիֆների և իմամների կողմից գործածվել են` ստեղծելու համար իսլամական իրավական համակարգը: Եվ շարիաթը հիմնականում ստեղծվել է իջթիհադի տված մեկնաբանությունների ու եզրակացությունների հիման վրա: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ այդ ինստիտուտն այլևս չի գործում իսլամում: Համարվում է, որ «իջթահադի դռնեը փակվել ե»ՙ և այլևս ոչ մի նորամուծություն հնարավոր չէ: Իրականում սակայն, «իջթահադի դռները փակվելուց» հետո մուսուլմանական աշխարհում բավականին բան է փոխվել և իրավական համակարգն արդեն իսկ լուրջ փոփոխություններ է կրել այդ ժամանակից ի վեր: Այն փաստը, որ հանրային իրավունքի բազմաթիվ ոլորտներ իսլամական աշխարհում գործում են ոչ շարիաթի օրենքներով ու նորմերով, վկայում է այդ մասին: Այսինքն արդեն իսկ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ ու նորամուծություններ, և իրավական դպրոցների կողմից ստեղծված իրավական համակարգը նույնությամբ չի մնացել: Եվ այս ամենի հիման վրա կարծում ենք, որ մուսուլմանական կրոնաիրավական գործիչները այս իրավիճակը շտկելու համար կարող են «բացել իջթիհադի դռները»` հակառակ դեպքում հնարավոր է նաև շարիաթի մյուս ոլորտների մերժումը և գործածությունից դուրս գալը: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Այսպիսով հաշվի առնելով իրավիճակը մուսուլմանական երկրներում` կապված մարդու իրավունքների համակարգի հետ և փոփոխությունների այն պահանջարկը, որը գոյություն ունի այսօր այդ նույն համակարգում, կարելի է եզրակացնել, որ այդ բարեփոխումներն ուղղակի անհրաժեշտություն են: իսկ ահա բերված օրինակները ապացուցում են այն, որ իսլամական իրավական համակարգը և մասնավորապես շարիաթն իրենց մեջ պարունակում են այն բոլոր հնարավորությունները, որով կարելի է կատարել մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումները և դրանց համապատասխանացումը մարդու իրավունքների միջազգային նորմերին: Բարեփոխումները հնարավոր է իրականացնել այն սկզբունքների հիման վրա, ըստ որի. • «Իջթիհադի դռները փակվելուց» հետո` այսինքն 13-րդ դարից ի վեր իսլամական իրավական համակարգում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ և շարիաթն ամբողջությամբ չի գործում : Հետևապես այդ «դռները» կարելի է համարել, որ շարժվել են տեղից և այնուամենայնիվ որոշակի նորամուծություններ հնարավոր են: • Իսլամական իրավական համակարգը` հաշվի առնելով հանրության բարիքները, թույլ է տալիս կատարել նոր մեկնաբանություններ ու եզրակացություններ` Ղուրանի տողերի հետ կապված: Նման նախադեպ գոյություն ունի իսլամական իրավական համակարգի ձևավորման ընթացքում և այդ նույն գործընթացը կարելի է կիրառել նաև այսօր: • Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ շարիաթը հիմնականում Ղուրանի տողերի ընդամենը մեկնաբանություններն է գրված ու ստեղծված է մարդու կողմից, հետևաբար վերջինիս` մեկնաբանությունների հատվածների փոփոխությունները սրբապղծություն չէ: • Եվ որ ամենակարևորն է` Ղուրանում գրված մեքքայական ժամանակաշրջանի սուրաները հնարավորություն են տալիս ունենալու ժամանակակից մարդու իրավունքների միջազգային նորմերին համապատասխան իրավական համակարգ: Իսկ այդ սուրաները հնարավոր են կյանքի կոչել` նույն իսլամական իրավական համակարգի մեջ տեղ գտած նասկ սկզբունքի հիման վրա` ըստ որի մարդու իրավունքների ոլորտում այսօր գործող նորմերի հիմք հանդիսացած Ղուրանի տողերը կփոխարինվեն Ղուրանի այլ տողերով: Հաշվի առնելով մուսուլմանական երկրներում ապրող բնակչության և պետության շահը, կարելի է ստեղծել նոր իսլամական իրավական համակարգ, որը հիմնված լինի Ղուրանի և սունայի վրա, չի հակասում մուսուլմանական արժեքներին ու սկզբունքներին, և ամբողջովին համապատասխանւմ է իսլամի տառին և ոգուն: Այսպիսով հնարավոր կլինի լուծել երկու` իսլամական և արևմտյան մշակույթների միջև իրավունքների ոլորտներում առկա հակասությունները: Եվ որ ամենակարևորն է, այդ հակասությունները մեղմացնելը կարող է արվել առանց լուրջ արժեքային զիջումների, ինչն էլ ցույց է տալիս, որ իրականում իսլամը և մարդու իրավունքների արևմտյան համակարգը համատեղելի են: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=884303.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|