Difference between revisions 884303 and 884310 on hywiki'''ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԻՍԼԱՄՈՒՄ. ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ''' ⏎ ⏎ ⏎ ⏎ ⏎ ⏎ ⏎ ⏎ ⏎ ⏎ Մարդու իրավուքնները հանդիսանում են ամենաակտուալ հարցերից մեկը ժամանակակից աշխարհում: Հատկապես միջազգային հարաբերություններում այս հարցին հատկացվում է հատուկ և առաջնային տեղ: Մարդու իրավունքներին մեծ ուշադրություն են հատկացնում համաշխարհային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև միջպետական կազմակերպություններն ու հաստատությունները: Տարբեր երկրներում գործում են հասարակական կազմակերպություններ` զբաղվող մարդու իրավունքների պաշտպանությամբ: (contracted; show full)րավունքի բազմաթիվ ոլորտներ իսլամական աշխարհում գործում են ոչ շարիաթի օրենքներով ու նորմերով, վկայում է այդ մասին: Այսինքն արդեն իսկ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ ու նորամուծություններ, և իրավական դպրոցների կողմից ստեղծված իրավական համակարգը նույնությամբ չի մնացել: Եվ այս ամենի հիման վրա կարծում ենք, որ մուսուլմանական կրոնաիրավական գործիչները այս իրավիճակը շտկելու համար կարող են «բացել իջթիհադի դռները»` հակառակ դեպքում հնարավոր է նաև շարիաթի մյուս ոլորտների մերժումը և գործածությունից դուրս գալը: '''ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ'''⏎ ⏎ ⏎ Այսպիսով հաշվի առնելով իրավիճակը մուսուլմանական երկրներում` կապված մարդու իրավունքների համակարգի հետ և փոփոխությունների այն պահանջարկը, որը գոյություն ունի այսօր այդ նույն համակարգում, կարելի է եզրակացնել, որ այդ բարեփոխումներն ուղղակի անհրաժեշտություն են: իսկ ահա բերված օրինակները ապացուցում են այն, որ իսլամական իրավական համակարգը և մասնավորապես շարիաթն իրենց մեջ պարունակում են այն բոլոր հնարավորությունները, որով կարելի է կատարել մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումները և դրանց համապատասխանացում(contracted; show full)ծել նոր իսլամական իրավական համակարգ, որը հիմնված լինի Ղուրանի և սունայի վրա, չի հակասում մուսուլմանական արժեքներին ու սկզբունքներին, և ամբողջովին համապատասխանւմ է իսլամի տառին և ոգուն: Այսպիսով հնարավոր կլինի լուծել երկու` իսլամական և արևմտյան մշակույթների միջև իրավունքների ոլորտներում առկա հակասությունները: Եվ որ ամենակարևորն է, այդ հակասությունները մեղմացնելը կարող է արվել առանց լուրջ արժեքային զիջումների, ինչն էլ ցույց է տալիս, որ իրականում իսլամը և մարդու իրավունքների արևմտյան համակարգը համատեղելի են: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=884310.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|