Difference between revisions 908834 and 908845 on hywiki⏎ Փափկակյաց ու թեթևամիտ Ափրոդիտե աստվածուհին աստվածների ու մահկանացուների սրտերում սեր է զարթնեցնում: Այդ իշխանության շնորհիվ նա տիրում է ամբողջ աշխարհին: Ոչ ոք չի կարող խուսափել նրա իշխանությունից` մինչև իսկ աստվածները: Միայն ռազմաշունչ Աթենասը, Հեստիան և Արտեմիսն են, որ չեն ենթարկվում նրա զորությանը: Բարձրահասակ, բարեկազմ, քնքուշ դիմագծերով, մեղմ ալիք տվող ոսկեփայլ վարսերով, որ պսակի պես ծածկում է նրա գեղանի գլուխը, Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է` իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները` ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով: Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Անայլայլ գնում է վայրի գազանների միջով Ափրոդիտեն` հպարտ իր ճաճանչափայլ գեղեցկությամբ: Նրան ուղեկցող օրեադներն ու քարիսները` գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով: Կիթերա կղզու մոտ, ծովի ալիքների ձյունասպիտակ փրփուրից է ծնվել Ափրոդիտեն` ւրանոսի դուստրը: Թեթևասահ, փաղաքուշ զեփյուռը նրան բերեց Կիպրոս: Այնտեղ դեռատի օրեադները շրջապատեցին ծովային ալիքներից ելած սիրո աստվածուհուն: Նրան զուգեցին ոսկեհյուս զգեստներով և բուրումնավետ ծաղիկների պսակ դրին գլխին: Ուր էլ որ ոտքը դներ Ափրոդիտեն` այնտեղ փարթամորեն ծաղիկներ էին բացվում: Օդը լիուլի հագենում էր բուրմունքով: Էրոսն ու Հիմերոսը հրաշագեղ աստվածուհուն բարձրացրին Օլիմպոս: Բարձրագոչ ողջույն տվին նրան աստվածները: Այդ ժամանակից ի վեր մշտապես Օլիմպոսի աստվածների մեջ է ապրում ոսկեշող Ափրոդիտեն` հավերժ դեռատի, գեղեցկագույնը աստվածներից<!-- Ստացվե՛ց։ Կարող ես հիմա փորձեր անել ներքևում՝ բացի այս մեկ տողից :) -->{{Օգնություն:Դասընթաց/Բացատրություն}} Ցանկ՝ *'''թավատառ''' *''շեղատառ'' *'''''շեղատառ և թավատառ''''' #կետ 1 #կետ 2 #*կետ 2ա #*կետ 2բ #կետ 3 ##կետ 3ա Նկար՝ [[Պատկեր:Varanasi Munshi Ghat3.jpg|200px]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=908845.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|