Difference between revisions 908845 and 909008 on hywiki<!-- Ստացվե՛ց։ Կարող ես հիմա փորձեր անել ներքևում՝ բացի այս մեկ տողից :) -->{{Օգնություն:Դասընթաց/Բացատրություն}} Ցանկ՝ *'''թավատառ''' *''շեղատառ'' *'''''շեղատառ և թավատառ''''' #կետ 1 #կետ 2 #*կետ 2ա #*կետ 2բ #կետ 3 ##կետ 3ա Նկար՝ [[Պատկեր:Varanasi Munshi Ghat3.jpg|200px]] == Թվային հաջորդականություն == Թվային հաջորդականությունը դա տարածության մեջ թվային էլեմենտների հաջորդականությունն է: Թվային հաջորդականությունները մաթեմատիկական անալիզում համարվում են հիմնական ուսումնասիրվող օբյեկտներից մեկը: Գործողություններ հաջորդականությունների հետ X բազմության բոլոր տարրերի հաջորդականությունների բազմության վրա կարելի է սահմանել թվաբանական և այլ գործողություններ,եթե այդ գործողությունները սահմանված են այդ բազմության վրա:Այդպիսի գործողությունները սովորաբար սահմնվում են բնական եղանակով, այսինքն էլեմենտար ձևով: Իհարկե, հանրահաշվական գործողությունները կարող են սահմանվել ոչ միայն թվային հաջորդականությունների, այլ նաև ցանկացած էլեմենտների հաջորդականությունների բազմության վրա,որոնց վրա սահմանվում է ենթահաջորդականությունը ստացվում է հաջորդականությունից վերջավոր կամ հաշվելի թվով էլեմենտների դեն նետումից: Հատկություններ Ցանկացած հաջորդականություն համարվում է իր ենթահաջորդականությունը Զուգամետ հաջորդականության ենթահաջորդականությունը ձգտում է այն նույն սահմանին, որին ձգտում է տրված հաջորդականությունը: Եթե տրված որևէ հաջորդականության բոլոր ենթահաջորդականությունները զուգամետ են, ապա դրանց սահմանները հավասար են: Անվերջ մեծ հաջորդականության ցանկացած ենթահաջորդականություն համարվում է անվերջ մեծ: Ցանկացած անսահմանափակ թվային հաջորդականության համար կարելի է նշել անվերջ մեծ ենթահաջորդականություն , որի բոլոր էլեմենտները ունեն որոշակի նշան: Ցանկացած թվային հաջորդականությունից կարելի է նշել կամ զուգամետ ենթահաջորդականություն, կամ անվերջ մեծ ենթահաջորդականություն, որի բոլոր էլեմենտներն ունեն որոշակի նշան: Հաջորդականության սահմանային կետ Հաջորդականության սահմանային կետը դա այն կետն է, որ հարևանությամբ գտնվում են այդ հաջորդականության անվերջ մեծ էլեմենտներ:Զուգամետ թվային հաջորդականությունների համար սահմանային կետը համընկնում է այդ հաջորդականության սահմանի հետ: Հաջորդականության սահման Հաջորդականության սահմանը դա այն օբյեկտն է, որին հաջորդականության անդամները մոտենում են ըստ համարների աճի: Տրված տոպոլոգիական տարածության մեջ հաջորդականության սահման այն տարրն է, որի ցանկացած շրջակայք պարունակում է այդ հաջորդականության բորոր անդամները, սկսած որևէ տեղից:Մասնավորապես , թվային հաջորդականությունների համար սահմանը դա այն թիվն է, որի ցանկացած շրջակայք պարունակում է այդ հաջորդականության բոլոր անդամները՝ սկսած որևէ տեղից: Հաջորդականության մասնակի սահմանը նրա ենթահաջորդականություններից մեկի սահմանն է: Զուգամետ թվային հաջորդականությունների համար այն միշտ համընկնում է նրա սովորական սահմանի հետ: Հաջորդականության վերին սահմանը դա այդ հաջորդականության մեծագույն սահմանային կետն է: Հաջորդականության ներքին սահմանը դա այդ հաջորդականության նվազագույն սահմանային կետն է: Անսահմանափակ և սահմանափակ հաջորդականություններ • Վերևից սահմանափակ հաջորդականությունը դա բազմության էլեմենտնրի հաջորդականությունն է, որի բոլոր էլեմենտները չեն գերազանցում այդ բազմություն որևէ տարրի:Այդ տարրը կոչվում է տրված հաջորդականության վերին սահման : • Ներքևից սահմանափակ հաջորդականությունը դա X բազմության էլեմենտների հաջորդականությունն է, որի համար այդ բազմությունում կգտնվի այնպիսի մի տարր, որը չի գերազանցում այդ հաջորդականության բոլոր տարրերը: Այդ տարրը կոչվում է տրված հաջորդականության ներքին սահման: • Սահմանափակ հաջորդականությունը (հաջորդականություն երկու կողմից սահմանափակ) դա այն հաջորդականությունն է, որը սահմանափակ է և՛ վերևից , և՛ ներքևից • Անսահմանափակ հաջորդականությունը դա այն հաջորդականությունն է, որը չի համարվում սահմանափակ Սահմանափակ թվային հաջորդականության հայտանիշը: Թվային հաջորդականությունը համարվում է սահմանափակ այն և միայն այն դեպքում , երբ գոյություն ունի այնպիսի մի թիվ, որ այդ հաջորդականության բոլոր անդամների բացարձակ արժեքներով չեն գերազանցում այդ թիվը: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=909008.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|