Difference between revisions 6870 and 6873 on hywikibooks12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը: 12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում: 12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն: (contracted; show full) 12-70.Էթանի,էթիլենի և ացետիլենի 3,36 լ խառնուրդը բրոմի լուծույթի միջով անցկացնելիս խառնուրդի ծավալը փոքրացել է մինչև 1,12 լ,իսկ բրոմի քանակը լուծույթում դարձել է 0,04 մոլ:Որոշել բրոմի սկզբնական քանակը լուծույթում,եթե էթիլենի և ացետիլենի ծավալային հարաբերությունը ելային խառնուրդում հավասար է 1:1:Հաշվել գազերի ծավալային բաժինները (%) ելային խառնուրդում: ⏎ ⏎ 12-71.11,2 գ էթիլենային ածխաջրածինը ավելցուկով կալիումի պերմանգանատի ջրային լուծույթով մշակելիս ստացվել է 18,0 գ սիմետրիկ կառուցվածքով երկատոմ սպիրտ:Որոշել ելային ածխաջրածնի կառուցվածքը: 12-72.1500°С ջերմաստիճանում 33,6 լ մեթանի քայքայումից առաջացած գազերի խառնուրդը ավելցուկով վերցված արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի միջով անցկացնելիս,նշված խառնուրդի ծավալը փոքրացել է 20 %-ով:Քանի՞ լիտր մեթան է փոխարկվել ացետիլենի:Ստացված ացետիլենից քանի՞ մոլ էթանալ կարելի է ստանալ,եթե ռեակցիայի ելքը 70 % է: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=6873.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|