Difference between revisions 6873 and 6875 on hywikibooks12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը: 12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում: 12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն: (contracted; show full) 12-71.11,2 գ էթիլենային ածխաջրածինը ավելցուկով կալիումի պերմանգանատի ջրային լուծույթով մշակելիս ստացվել է 18,0 գ սիմետրիկ կառուցվածքով երկատոմ սպիրտ:Որոշել ելային ածխաջրածնի կառուցվածքը: 12-72.1500°С ջերմաստիճանում 33,6 լ մեթանի քայքայումից առաջացած գազերի խառնուրդը ավելցուկով վերցված արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի միջով անցկացնելիս,նշված խառնուրդի ծավալը փոքրացել է 20 %-ով:Քանի՞ լիտր մեթան է փոխարկվել ացետիլենի:Ստացված ացետիլենից քանի՞ մոլ էթանալ կարելի է ստանալ,եթե ռեակցիայի ելքը 70 % է: ⏎ ⏎ III 12-73.Ծծմբաջրածնից,ածխածնի (IV) օքսիդից և անհայտ ածխաջրածնից բաղկացած 8 լ գազային խառնուրդին ավելացրել են 12 լ թթվածին (ավելցուկով) և այրել:Մնացել է 19 լ գազագոլորշային խառնուրդ,որը խիտ ծծմբական թթվի միջով անցկացնելիս ծավալը դարձել է 13 լ:Վերջինս նատրիումի հիդրօքսիդի լուծույթի միջով անցկացնելիս ստացվել է 3 լ գազ:Ստացված լուծույթը խիտ ծծմբական թթվով մշակելիս գոյացել է գազային խառնուրդ,որի խտությունն ըստ թթվածնի 1,5 է:Որոշել անհայտ ածխաջրածնի մոլեկուլում սիգմա կապերի թիվը: 12-74.Ածխածնի (II) օքսիդից,մեթանից և բութենից բաղկացած 26,88 լ գազային խառնուրդին ավելացրել են 96,32 լ թթվածին և այրել:Ստացվել է ածխածնի (IV) օքսիդի և թթվածնի 71,68 լ խառնուրդ,որի զանգվածը 134,8 գ է:Որոշել ածխածնի (II) օքսիդի զանգվածային բաժինը (%) ելային խառնուրդում (մինչև թթվածնի ավելացումը): 12-75.Ծծմբաջրածնից,ածխածնի (IV) օքսիդից և բաց շղթայով անհայտ ածխաջրածնից բաղկացած 13 լ գազային խառնուրդին ավելացրել են 26,5 լ թթվածին (վերցված է ավելցուկով) և այրել:Ստացվել է 40 լ գազագոլորշային խառնուրդ,որը խիտ ծծմբական թթվի միջով անցկացնելիս դարձել է 25 լ:Վերջինս ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի լուծույթի միջով անցկացնելիս մնացել է չկլանված 4 լ գազ:Ստացված լուծույթը մշակել են նախ անհրաժեշտ քանակը ջրածնի պերօքսիդով,իսկ ապա խիտ ծծմբական թթվով,որի հետևանքով ստացվել է 18 լ գազ:Որոշել ածխաջրածնի մոլեկուլում սիգմա կապերի թիվը: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=6875.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|