Difference between revisions 6875 and 6879 on hywikibooks

12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը:

12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում:

12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն:

(contracted; show full)ի (IV) օքսիդից և բաց շղթայով անհայտ ածխաջրածնից բաղկացած 13 լ գազային խառնուրդին ավելացրել են 26,5 լ թթվածին (վերցված է ավելցուկով) և այրել:Ստացվել է 40 լ գազագոլորշային խառնուրդ,որը խիտ ծծմբական թթվի միջով անցկացնելիս դարձել է 25 լ:Վերջինս ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի լուծույթի միջով անցկացնելիս մնացել է չկլանված 4 լ գազ:Ստացված լուծույթը  մշակել են նախ անհրաժեշտ քանակը ջրածնի պերօքսիդով,իսկ ապա խիտ ծծմբական թթվով,որի հետևանքով ստացվել է 18 լ գազ:Որոշել ածխաջրածնի մոլեկուլում սիգմա կապերի թիվը:


12-76.Պրոպինի և թթվածնի խառնուրդ այրումից և ռեակցիայի արգասիքների սառեցումից հետո ստացված գազային խառնուրդը բրոմի բենզոլային լուծույթի միջով անցկացնելիս խառնուրդի ծավալը փոքրացել է 3 անգամ:Որոշել գազերի ծավալային բաժինները (%) սկզբնական խառնուրդում:

12-77.Ացետիլենի կատալիտիկ հիդրումից ստացվել է երեք գազերի խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 14,2 է:Հայտնի է նաև,որ այդ խառնուրդում չհագեցած ածխաջրածինների գումարային ծավալը 1,5 անգամ մեծ է ստացված էթանի ծավալից:Ացետիլենի սկզբնական ո՞ր մասը (%) չի հիդրվել:

12-78.