Difference between revisions 6879 and 6882 on hywikibooks

12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը:

12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում:

12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն:

(contracted; show full)

12-77.Ացետիլենի կատալիտիկ հիդրումից ստացվել է երեք գազերի խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 14,2 է:Հայտնի է նաև,որ այդ խառնուրդում չհագեցած ածխաջրածինների գումարային ծավալը 1,5 անգամ մեծ է ստացված էթանի ծավալից:Ացետիլենի սկզբնական ո՞ր մասը (%) չի հիդրվել:

12-78.
Ացետիլենի հիդրումից ստացվել է երեք գազերի խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 14,2 է:Այդ խառնուրդում եղած ացետիլենը սկզբնական ծավալի