Difference between revisions 6882 and 6883 on hywikibooks12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը: 12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում: 12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն: (contracted; show full) 12-77.Ացետիլենի կատալիտիկ հիդրումից ստացվել է երեք գազերի խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 14,2 է:Հայտնի է նաև,որ այդ խառնուրդում չհագեցած ածխաջրածինների գումարային ծավալը 1,5 անգամ մեծ է ստացված էթանի ծավալից:Ացետիլենի սկզբնական ո՞ր մասը (%) չի հիդրվել: 12-78.Ացետիլենի հիդրումից ստացվել է երեք գազերի խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 14,2 է:Այդ խառնուրդում եղած ացետիլենը սկզբնական ծավալի ո՞ր մասն է կազմում (%),եթե հայտնի է,որ խառնուրդում եղած էթանի ստացման համար ծախսված ջրածնի ծավալը հավասար է ջրածնի այն ծավալին,որը կպահանջվեր,եթե խառնուրդում եղած չհագեցած ածխաջրածինները լրիվ հիդրվեին: 12-79. All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=6883.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|