Difference between revisions 6883 and 6884 on hywikibooks

12-1.5,25 գ գազային միացությունը,որը կազմված է 85,7 % ածխածնից և 14,3 % ջրածնից,գրավում է 2,8 լ ծավալ:Անվանել միացությունը՝ գիտենալով,որ այն գունազրկում է բրոմաջուրը:

12-2.Էթանի և էթենի 25 լ խառնուրդի դեհիդրման ժամանակ ստացվել է 10 լ ջրածին,ընդ որում դեհիդրումը կատարվել է մինչև էթեն:Որոշել էթենի ծավալային բաժինը (%) ելային խառնուրդում:

12-3.Չճյուղավորված կառուցվածք ունեցող 0,7 գ ալկենը փոխազդել է 1,6 գ բրոմի հետ:Գտնել ալկենի բանաձևը և անվանել այն:

(contracted; show full)

12-78.Ացետիլենի հիդրումից ստացվել է երեք գազերի խառնուրդ,որի խտությունն ըստ ջրածնի 14,2 է:Այդ խառնուրդում եղած ացետիլենը սկզբնական ծավալի ո՞ր մասն է կազմում (%),եթե հայտնի է,որ խառնուրդում եղած էթանի ստացման համար ծախսված ջրածնի ծավալը հավասար է ջրածնի այն ծավալին,որը կպահանջվեր,եթե խառնուրդում եղած չհագեցած ածխաջրածինները լրիվ հիդրվեին:

12-79.
Ացետիլենի և էթիլենի 150 մլ ծավալով խառնուրդին ավելացրել են 350 մլ ջրածին և ստացված նոր խառնուրդը բաց թողել տաք պլատինի կատալիզատորի վրայով:Ստացված գազային խառնուրդի ծավալը դարձել է 250 մլ:Հաշվել 3,36 լ սկզբնական խառնուրդը գունազրկելու համար պահանջվող 4 % զանգվածային բաժնով բրոմի լուծույթի զանգվածը:

12-80.2-բութենի և ջրածնի խառնուրդի խտությունն ըստ հելիումի 3,2 է:Այդ խառնուրդը նիկել կատալիզատորի վրայով անցկացնելիս ստացվել է նոր գազային խառնուրդ,որի խտությունն ըստ հելիումի 3,55 է:Հաշվել վերջանյութի ելքը:

12-81.Էթանի,