Difference between revisions 7513 and 7514 on hywikibooks1.Քանի՞ անգամ է երկաթի մեկ ատոմի զանգվածը մեծ ազոտի մեկ մոլեկուլի զանգվածից: 2.Քանի՞ անգամ է յոդաջրածնի մեկ մոլեկուլի զանգվածը մեծ պղնձի մեկ ատոմի զանգվածից: 3.Որքա՞ն է պղինձ տարրի զանգվածային բաժինը (%) պղնձի (II) սուլֆատում: 4.Որքա՞ն է ծծմբի այն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը,որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են: 5.Որքա՞ն է 12 և 17 կարգաթիվ ունեցող տարրերին համապատասխանող պարզ նյութերի միացման արգասիքի հարաբերական մոլեկուլային զանգվածը: 6.Որքա՞ն է նատրիումի 2 մլն ատոմների և թթվածնի 1 մլն մոլեկուլների միացման արգասիքի հարաբերական մոլեկուլային զանգվածը: 7.Որքա՞ն է նատրիումի կարբոնատի բյուրեղահիդրատներից մեկի հարաբերական մոլեկուլային զանգվածը,եթե այդ բյուրեղահիդրատի մոլեկուլում ջրածնի ատոմների թիվը չորսով մեծ է թթվածնի ատոմների թվից: 8.Օրգանական նյութի հոմոլոգիական շարքում յուրաքանչյուր անդամի մեկ մոլեկուլի զանգվածը քանի՞ զ.ա.մ-ով է փոքր հաջորդ անդամի մեկ մոլեկուլի զանգվածից: 9.Մետաղի (III) օքսիդի 30,6 գրամում պարունակվում է նույնքան թթվածնի ատոմ,որքան ատոմ է պարունակվում է նույն մետաղի 21,3 գ նիտրատում:Ո՞րն է այդ մետաղի կարգաթիվը: 10.Ածխածնի (II) օքսիդի և թթվածնի 20 լ (ն.պ.) խառնուրդը խայթեցրել են և ստացել 11 գ ածխածնի (IV) օքսի:Որքա՞ն է ելային խառնուրդում ածխածնի (II) օքսիդի ծավալային բաժինը (%),եթե թթվածինը փոխազդել է ամբողջությամբ: 11.Որոշակի ծավալով (ն.պ.) թթվածնի և ավելցուկով վերցրած ջրածնի խառնուրդը պայթեցնելիս առաջացել է 45 գ ջուր:Որքանո՞վ է կրճատվել խառնուրդի ծավալը (լ,ն.պ.) սկզբնական պայմանների բերելուց հետո: 12.Ջրածինը խառնել են 2,5 մոլ օդին և այրել:Ջուրը հեռացնելուց հետո ստացված գազային խառնուրդի խտությունն ըստ հելիումի դարձել է 1,8:Ի՞նչ քանակով (մոլ) ջրածին են խառնել օդին: 13.Որքա՞ն է ատոմների գումարային թիվը միացության պարզագույն բանաձևում,եթե դրանում տարրերի զանգվածային բաժիններն են՝ Na(21,60%), Cl(33,33%), O(45,07%): 14.Օրգանական միացության 1,5 գրամն այրելիս ստացվել են 2,2 գ ածխածնի (IV) օքսիդ և 0,9 գ ջուր:Որքա՞ն է միացության բանաձևում ատոմների գումարային թիվը,եթե միացության գոլորշիների խտությունն ըստ ջրածնի 45 է: 15.Մագնեզիումի All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7514.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|