Difference between revisions 7514 and 7517 on hywikibooks1.Քանի՞ անգամ է երկաթի մեկ ատոմի զանգվածը մեծ ազոտի մեկ մոլեկուլի զանգվածից: 2.Քանի՞ անգամ է յոդաջրածնի մեկ մոլեկուլի զանգվածը մեծ պղնձի մեկ ատոմի զանգվածից: 3.Որքա՞ն է պղինձ տարրի զանգվածային բաժինը (%) պղնձի (II) սուլֆատում: 4.Որքա՞ն է ծծմբի այն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը,որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են: (contracted; show full) 13.Որքա՞ն է ատոմների գումարային թիվը միացության պարզագույն բանաձևում,եթե դրանում տարրերի զանգվածային բաժիններն են՝ Na(21,60%), Cl(33,33%), O(45,07%): 14.Օրգանական միացության 1,5 գրամն այրելիս ստացվել են 2,2 գ ածխածնի (IV) օքսիդ և 0,9 գ ջուր:Որքա՞ն է միացության բանաձևում ատոմների գումարային թիվը,եթե միացության գոլորշիների խտությունն ըստ ջրածնի 45 է: 15.Մագնեզիումի և երկաթի 40 գ խառնուրդի բավարար քանակով աղաթթվով ազդելիս անջատվել է 2 գ ջրածին:Որքա՞ն է մագնեզիումի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում: 16.Ածուխն այրել են տեսականորեն անհրաժեշտ օդի քառապատիկ ծավալում:Որքա՞ն է թթվածնի ծավալային բաժինը (%) ստացված գազային խառնուրդում: 17.Որքա՞ն է արգոնի և հելիումի 88,48 լ (ն.պ.) խառնուրդի զանգվածը (գ),եթե հելիումի զանգվածային բաժինը դրանում 24 % է: 18.Ի՞նչ ծավալով (լ) օզոն պետք է ավելացնել 45 լ օդին,որպեսզի օզոնի լրիվ քայքայումից հետո վերջնական գազային խառնուրդում թթվածնի ծավալային բաժինը դառնա 40 %: 19.Ածխածնի <sup>12</sup></tt>C և <sup>13</sup></tt>C իզոտոպներից կազմված 2,41 գ նմուշի լրիվ այրման համար պահանջվել է 4,48 լ (ն.պ.) թթվածին:Որքա՞ն է ծանր իզոտոպի մոլային բաժինը (%) ածխածնի այդ նմուշում: 20.Մեթանոլը լուծել են ծանր ջրում (D<sub>2</sub>O) և ստացել լուծույթ,որում թթվածին տարրի զանգվածային բաժինը 56 % է:Որքա՞ն է մեթանոլի զանգվածային բաժինը (%) այդ լուծույթում: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7517.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|