Difference between revisions 7517 and 7524 on hywikibooks1.Քանի՞ անգամ է երկաթի մեկ ատոմի զանգվածը մեծ ազոտի մեկ մոլեկուլի զանգվածից: 2.Քանի՞ անգամ է յոդաջրածնի մեկ մոլեկուլի զանգվածը մեծ պղնձի մեկ ատոմի զանգվածից: 3.Որքա՞ն է պղինձ տարրի զանգվածային բաժինը (%) պղնձի (II) սուլֆատում: 4.Որքա՞ն է ծծմբի այն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը,որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են: (contracted; show full) 19.Ածխածնի <sup>12</sup></tt>C և <sup>13</sup></tt>C իզոտոպներից կազմված 2,41 գ նմուշի լրիվ այրման համար պահանջվել է 4,48 լ (ն.պ.) թթվածին:Որքա՞ն է ծանր իզոտոպի մոլային բաժինը (%) ածխածնի այդ նմուշում: 20.Մեթանոլը լուծել են ծանր ջրում (D<sub>2</sub>O) և ստացել լուծույթ,որում թթվածին տարրի զանգվածային բաժինը 56 % է:Որքա՞ն է մեթանոլի զանգվածային բաժինը (%) այդ լուծույթում: ⏎ ⏎ 21.Մագնետիտ հանքաքարի նմուշում Fe<sub>3</sub>O<sub>4</sub>-ի զանգվածային բաժինը 58 % է:Որքա՞ն է երկաթ տարրի զանգվածային բաժինը (%) հանքաքարի այդ նմուշում: 22.Ըստ զանգվածի 38,71 % ածխածին, 45,16 % ազոտ և 16,13 % ջրածին պարունակող օրգանական միացության գոլորշիների խտությունն ըստ ջրածնի 15,5 է:Որքա՞ն է միացության մոլեկուլում բոլոր ատոմների գումարային թիվը: 23.Էթիլենի որոշակի թվով մոլեկուլներ պարունակող նմուշում ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ նույնքան մոլեկուլներ պարունակող օզոնում առկա ատոմների թվից: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7524.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|