Difference between revisions 7524 and 7527 on hywikibooks

1.Քանի՞ անգամ է երկաթի մեկ ատոմի զանգվածը մեծ ազոտի մեկ մոլեկուլի զանգվածից:

2.Քանի՞ անգամ է յոդաջրածնի մեկ մոլեկուլի զանգվածը մեծ պղնձի մեկ ատոմի զանգվածից:

3.Որքա՞ն է պղինձ տարրի զանգվածային բաժինը (%) պղնձի (II) սուլֆատում:

4.Որքա՞ն է ծծմբի այն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը,որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են:

(contracted; show full)

22.Ըստ զանգվածի 38,71 % ածխածին, 45,16 % ազոտ և 16,13 % ջրածին պարունակող օրգանական միացության գոլորշիների  խտությունն ըստ ջրածնի 15,5 է:Որքա՞ն է միացության մոլեկուլում բոլոր ատոմների գումարային թիվը:

23.Էթիլենի որոշակի թվով մոլեկուլներ պարունակող նմուշում ատոմների թիվը քանի՞ անգամ է մեծ նույնքան մոլեկուլներ պարունակող օզոնում առկա ատոմների թվից:


24.Ածխաջրածնի մոլեկուլում ածխածին տարրի զանգվածային բաժինը 80 % է:Որքա՞ն է այդ նյութի մոլեկուլում ատոմների գումարային թիվը:

25.Քանի՞ ատոմ է պարունակվում նյութի մեկ մոլեկուլում,եթե դրա 3,4 գ զանգվածով նմուշի այրումից ստացվում են 2,8 գ ազոտ և 5,4 գ ջուր:

26.Ազոտից և ազոտի (I) օքսիդից կազմված գազային խառնուրդի խտությունն ըստ ջրածնի 16 է:Որքա՞ն է ազոտի ծավալային բաժինը (%) այդ խառնուրդում:

27.Տաքացման պայմաններում 7,1 գ ֆոսֆորի (V) օքսիդը լուծել են 2,36 գ օրթոֆոսֆորական թթու պարունակող 30 մլ լուծույթում (p=1,03 գ/սմ<sup>3</sup></tt>):Որքա՞ն է թթվի զանգվածային բաժինը (%) ստացված լուծույթում:

28.Որքա՞ն է 4,816 • 10<sup>23</sup></tt> թվով թթվածնի ատոմներ պարունակող ծանր ջրի (D<sub>2</sub>O) զանգվածը (գ):

29.Մետաղի (II) օքսիդի 2 գ նմուշից ստացվում է 6 գ այդ մետաղի սուլֆատ:Որքա՞ն է մետաղի զանգվածային բաժինն (%) այդ օքսիդում:

30.Որքա՞ն է միացություններում հաստատուն օքսիդացման աստիճան ցուցաբերող 6 գ զանգվածով մետաղի ատոմներում պրոտոնների քանակը (մոլ),եթե այդ մետաղի յոդիդի և բրոմիդի մոլային զանգվածների հարաբերությունը 1,47 : 1 է: