Difference between revisions 7514 and 7517 on hywikibooks

1.Քանի՞ անգամ է երկաթի մեկ ատոմի զանգվածը մեծ ազոտի մեկ մոլեկուլի զանգվածից:

2.Քանի՞ անգամ է յոդաջրածնի մեկ մոլեկուլի զանգվածը մեծ պղնձի մեկ ատոմի զանգվածից:

3.Որքա՞ն է պղինձ տարրի զանգվածային բաժինը (%) պղնձի (II) սուլֆատում:

4.Որքա՞ն է ծծմբի այն օքսիդի հարաբերական մոլեկուլային զանգվածը,որում տարրերի զանգվածային բաժինները հավասար են:

5.Որքա՞ն է 12 և 17 կարգաթիվ ունեցող տարրերին համապատասխանող պարզ նյութերի միացման արգասիքի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

6.Որքա՞ն է նատրիումի 2 մլն ատոմների և թթվածնի 1 մլն մոլեկուլների միացման արգասիքի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

7.Որքա՞ն է նատրիումի կարբոնատի բյուրեղահիդրատներից մեկի հարաբերական մոլեկուլային զանգվածը,եթե այդ բյուրեղահիդրատի մոլեկուլում ջրածնի ատոմների թիվը չորսով մեծ է թթվածնի ատոմների թվից:

8.Օրգանական նյութի հոմոլոգիական շարքում յուրաքանչյուր անդամի մեկ մոլեկուլի զանգվածը քանի՞ զ.ա.մ-ով է փոքր հաջորդ անդամի մեկ մոլեկուլի զանգվածից:

9.Մետաղի (III) օքսիդի 30,6 գրամում պարունակվում է նույնքան թթվածնի ատոմ,որքան ատոմ է պարունակվում է նույն մետաղի 21,3 գ նիտրատում:Ո՞րն է այդ մետաղի կարգաթիվը:

10.Ածխածնի (II) օքսիդի և թթվածնի 20 լ (ն.պ.) խառնուրդը խայթեցրել են և ստացել 11 գ ածխածնի (IV) օքսի:Որքա՞ն է ելային խառնուրդում ածխածնի (II) օքսիդի ծավալային բաժինը (%),եթե թթվածինը փոխազդել է ամբողջությամբ:

11.Որոշակի ծավալով (ն.պ.) թթվածնի և ավելցուկով վերցրած ջրածնի խառնուրդը պայթեցնելիս առաջացել է 45 գ ջուր:Որքանո՞վ է կրճատվել խառնուրդի ծավալը (լ,ն.պ.) սկզբնական պայմանների բերելուց հետո:

12.Ջրածինը խառնել են 2,5 մոլ օդին և այրել:Ջուրը հեռացնելուց հետո ստացված գազային խառնուրդի խտությունն ըստ հելիումի դարձել է 1,8:Ի՞նչ քանակով (մոլ) ջրածին են խառնել օդին:

13.Որքա՞ն է ատոմների գումարային թիվը միացության պարզագույն բանաձևում,եթե դրանում տարրերի զանգվածային բաժիններն են՝ Na(21,60%), Cl(33,33%), O(45,07%):

14.Օրգանական միացության 1,5 գրամն այրելիս ստացվել են 2,2 գ ածխածնի (IV) օքսիդ և 0,9 գ ջուր:Որքա՞ն է միացության բանաձևում ատոմների գումարային թիվը,եթե միացության գոլորշիների խտությունն ըստ ջրածնի 45 է:

15.Մագնեզիումի և երկաթի 40 գ խառնուրդի բավարար քանակով աղաթթվով ազդելիս անջատվել է 2 գ ջրածին:Որքա՞ն է մագնեզիումի զանգվածային բաժինը (%) սկզբնական խառնուրդում:

16.Ածուխն այրել են տեսականորեն անհրաժեշտ օդի քառապատիկ ծավալում:Որքա՞ն է թթվածնի ծավալային բաժինը (%) ստացված գազային խառնուրդում:

17.Որքա՞ն է արգոնի և հելիումի 88,48 լ (ն.պ.) խառնուրդի զանգվածը (գ),եթե հելիումի զանգվածային բաժինը դրանում 24 % է:

18.Ի՞նչ ծավալով (լ) օզոն պետք է ավելացնել 45 լ օդին,որպեսզի օզոնի լրիվ քայքայումից հետո վերջնական գազային խառնուրդում թթվածնի ծավալային բաժինը դառնա 40 %:

19.Ածխածնի <sup>12</sup></tt>C և <sup>13</sup></tt>C իզոտոպներից կազմված 2,41 գ նմուշի լրիվ այրման համար պահանջվել է 4,48 լ (ն.պ.) թթվածին:Որքա՞ն է ծանր իզոտոպի մոլային բաժինը (%) ածխածնի այդ նմուշում:

20.Մեթանոլը լուծել են ծանր ջրում (D<sub>2</sub>O) և ստացել լուծույթ,որում թթվածին տարրի զանգվածային բաժինը 56 % է:Որքա՞ն է մեթանոլի զանգվածային բաժինը (%) այդ լուծույթում: