Difference between revisions 7675 and 7681 on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

(contracted; show full)

14-29.Մեթիլսպիրտի և պրոպիլսպիրտի հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ քառապատիկ շատ օդի մեջ:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ ազոտի:

14-30.Հագեցած միատոմ սպիրտի այրման համար ծախսված թթվածնի ծավալը 12 անգամ գերազանցում է թթվածնի այն ծավալը,որն անհրաժեշտ է նույն քանակով այդ սպիրտը մինչև համապատասխան ալդեհիդ կատալիտիկ օքսիդացման ենթարկելու համար:Ո՞ր սպիրտն է վերցվել:Գրե
լ իզոմերները և պատասխանում տալ հնարավոր իզոմեր սպիրտների գումարային թիվը:

14-31.Խառնել են էթիլենգլիկոլի (p=1,1 գ/մլ), էթանոլի (p=0,8 գ/մլ) և պրոպիոնաթթվի (p=0,99 գ/մլ) հավասար ծավալներ:Նատրիումի ի՞նչ առավելագույն նյութաքանակ կարող է փոխազդել 10 գ այդ խառնուրդի հետ:

14-32.Սահմանային միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքի առաջին երկու անդամներից բաղկացած խառնուրդը մշակել են նատրիումով,որի հետևանքով անջատվել է 8,96 լ գազ:Նույն քանակությամբ խառնուրդը բրոմաջրածնական թթվի հետ փոխազդելիս առաջացրել է ալկիլբրոմիդների 78,8 գ խառնուրդ:Որոշել սպիրտների ելային խառնուրդի քանակական բաղադրությունը (գրամներով):

14-33.Էթիլ և պրոպիլ սպիրտների 16,6 գ խառնուրդին ավելացրել են նատրիում (վերցված է ավելցուկով):Անջատված ջրածինը խառնել են 4,48 լ արգոնի հետ և ստացել խառնուրդ,որի խտությունն ըստ օդի 0,818 է:Հաշվել սպիրտների զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում:

14-34.Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույն զանգվածով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացումից գոյացել է այնքան էթիլենային ածխաջրածին,որը կարող միացնել 4,48 լ քլոր:Որոշել ելային սպիրտի կառուցվածքը և գոյացած դիքլորածանցյալի զանգվածը:

14-35.Ըստ ջրածնի 30 հարաբերական խտությունն ունեցող երկու իզոմերային սպիրտներից բաղկացած որքա՞ն (գ) խառնուրդ պետք է վերցնել,որպեսզի սպիրտների ներմոլեկուլային դեհիդրատացումից,որն ընթանում է 75 % ելքով,ստացվել է 11,2 լ էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտների և ռեակցիայի արգասիքի կառուցվածքը: