Difference between revisions 7681 and 7682 on hywikibooks14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%): 14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար: 14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ: (contracted; show full) 14-35.Ըստ ջրածնի 30 հարաբերական խտությունն ունեցող երկու իզոմերային սպիրտներից բաղկացած որքա՞ն (գ) խառնուրդ պետք է վերցնել,որպեսզի սպիրտների ներմոլեկուլային դեհիդրատացումից,որն ընթանում է 75 % ելքով,ստացվել է 11,2 լ էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտների և ռեակցիայի արգասիքի կառուցվածքը: ⏎ ⏎ 14-36.Ի՞նչ ծավալով 96 %-անոց էթիլսպիրտ (p=0,8 գ/մլ) կպահանջվի 1,3-բութադիեն ստանալու համար,եթե ածխաջրածինը գոյանում է 75 % ելքով:Հայտնի է,որ անջատված ջրածինը բավարարում է 5,6 լ պրոպիլենի հիդրմանը: 14-37.Տրված է անհայտ կառուցվածքով երկու միատոմ սպիրտների խառնուրդ:Միջմոլեկուլային դեհիդրատացման հետևանքով (100 % ելքով) անջատվել է 10,8 գ ջուր և գոյացել հավասար մոլային հարաբերությամբ և օրգանական միացությունների միևնույն դասին պատկանող երեք օրգանական նյութերի 36 գ խառնուրդ:Ի՞նչ կառուցվածք ունեն ելային սպիրտները: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7682.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|