Difference between revisions 7682 and 7683 on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

(contracted; show full)
14-36.Ի՞նչ ծավալով 96 %-անոց էթիլսպիրտ (p=0,8 գ/մլ) կպահանջվի 1,3-բութադիեն ստանալու համար,եթե ածխաջրածինը գոյանում է 75 % ելքով:Հայտնի է,որ անջատված ջրածինը բավարարում է 5,6 լ պրոպիլենի հիդրմանը:

14-37.Տրված է անհայտ կառուցվածքով երկու միատոմ սպիրտների խառնուրդ:Միջմոլեկուլային դեհիդրատացման հետևանքով (100 % ելքով) անջատվել է 10,8 գ ջուր և գոյացել հավասար մոլային հարաբերությամբ և օրգանական միացությունների միևնույն դասին պատկանող երեք օրգանական նյութերի 36 գ խառնուրդ:Ի՞նչ կառուցվածք ունեն ելային սպիրտները:


14-38.Ի՞նչ ծավալով 100 %-անոց էթանոլ (p=0,8 գ/մլ) կպահանջվի դիվինիլ ստանալու համար՝ ելքը 75 % է,եթե հայտնի է,որ այդ դեպքում անջատված ջրածինը բավական է 5,376 լ էթիլենի հիդրման համար:

14-39.Անհայտ բաղադրությամբ միատոմ սպիրտը փոխազդելով 48 %-անոց բրոմաջրածնական թթվի հետ (p=1,5 գ/մլ) գոյացել է 49,2 գ (0,4 մոլ) ն-ալկիլբրոմիդ:Անվանել ելային սպիրտը և ռեակցիայի վերջանյութը:Քանի՞ միլիլիտր բրոմաջրածնական թթու կպահանջվի ռեակցիայի համար,եթե վերջանյութի ելքը 75 % է:

14-40.Սահմանային միատոմ սպիրտի դեհիդրատացումից ստացված էթիլենային ածխաջրածնի և քլորի փոխազդեցության հետևանքով ստացվել է 59,4 գ դիքլորիդ:Ի՞նչ կառուցվածք ունի ելային սպիրտը,եթե հայտնի է,որ նույն քանակությամբ սպիրտը ավելցուկով վերցված մետաղական նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է 6,72 լ ջրածին:

14-41.Սահմանային շարքի միատոմ սպիրտը միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույնքան սպիրտի միաժամանակյա դեհիդրումից և դեհիդրատացումից՝ 2,24 լ ալկադիեն:Ո՞ր սպիրտն են վերցրել:

14-42.Սահմանային շարքի սպիրտի դեհիդրատացումից և ստացված ալկենի քլորացումից առաջացել է 59,4 գ դիքլորիդ:Ո՞ր սպիրտն է վերցվել և որքան,եթե հայտնի է,որ նույն քանակով սպիրտի հետ կարող է փոխազդել 13,8 գ մետաղական նատրիում:

14-43.Հագեցած առաջնային միատոմ սպիրտի որոշակի քանակի դեհիդրատացումից ստացվել է գազային չհագեցած ածխաջրածին:Ստացված գազի 50 %-ը կարող է գունազրկել 20 % զանգվածային բաժնով բրոմի 120 գ լուծույթը քառաքլորածխածնում,իսկ երկրորդ կեսի այրումից առաջացել է 10,08 լ ածխածնի (IV) օքսիդ:Ո՞ր