Difference between revisions 7683 and 7684 on hywikibooks14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%): 14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար: 14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ: (contracted; show full) 14-42.Սահմանային շարքի սպիրտի դեհիդրատացումից և ստացված ալկենի քլորացումից առաջացել է 59,4 գ դիքլորիդ:Ո՞ր սպիրտն է վերցվել և որքան,եթե հայտնի է,որ նույն քանակով սպիրտի հետ կարող է փոխազդել 13,8 գ մետաղական նատրիում: 14-43.Հագեցած առաջնային միատոմ սպիրտի որոշակի քանակի դեհիդրատացումից ստացվել է գազային չհագեցած ածխաջրածին:Ստացված գազի 50 %-ը կարող է գունազրկել 20 % զանգվածային բաժնով բրոմի 120 գ լուծույթը քառաքլորածխածնում,իսկ երկրորդ կեսի այրումից առաջացել է 10,08 լ ածխածնի (IV) օքսիդ:Ո՞ր սպիրտը և քանի՞ գրամ է ենթարկվել դեհիդրատացման: 14-44.Հագեցած սպիրտի դեհիդրատացումից ստացվել է ալկեն,որն ամբողջությամբ փոխազդել է 51,5 գ նատրիումի բրոմիդից ստացված բրոմաջրածնի հետ:Ստացված ածխաջրածնի նույն քանակի այրումից առաջացել է 44,8 լ ածխածնի (IV) օքսդիդ:Ո՞ր սպիրտն է վերցված և ի՞նչ նյութաքանակով: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7684.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|