Difference between revisions 7684 and 7685 on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

(contracted; show full)

14-44.Հագեցած սպիրտի դեհիդրատացումից ստացվել է ալկեն,որն ամբողջությամբ փոխազդել է 51,5 գ նատրիումի բրոմիդից ստացված բրոմաջրածնի հետ:Ստացված ածխաջրածնի նույն քանակի այրումից առաջացել է 44,8 լ ածխածնի (IV) օքսդիդ:Ո՞ր սպիրտն է վերցված և ի՞նչ նյութաքանակով:


14-45.12 գ մաքուր պրոպանոլը 300°С-ում կատալիզատորի վրայով անցկացնելիս ստացվել է 0,3 մոլ դեհիդրատացման արգասիքներ:Հաշվի առնելով,որ պրոպանոլի դեհիդրատացումն ընթացել է ամբողջությամբ և երկու ուղղությամբ,հաշվել ջրի զանգվածային բաժինը (%) ստացված խառնուրդում:

14-46.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդի գոլորշին անցկացրել են 32 գ պղնձի (II) օքսիդի վրայով:Ռեակցիայից հետո պարզվել է,որ 8 գ օքսիդ է մնացել չփոխազդած:Որոշել սպիրտների ելային խառնուրդում մեթանոլի զանգվածային բաժինը (%):

14-47.28,75 մլ սահմանային միատոմ սպիրտի (p=0,8 գ/մլ) և խիտ ծծմբական թթվի համատեղ տաքացումից ստացված գազը կարող է միացնել 8,96 լ (ն.պ.) ջրածին (կատալիզատորի առկայությամբ):Որոշել սպիրտը,եթե ածխաջրածնի ստացման ելքը 80 % է:

14-48.Անհայտ կառուցվածքով 17,5 գ էթիլենային ածխաջրածինը կալիումի պերմանգանատի լուծույթով սառը պայմաններում օքսիդացնելիս փոխարկվել է C<sub>n</sub>H<sub>2n+2</sub>O<sub>2</sub> միացության (ելքը 80 % է):Վերջինս կարող է փոխազդել պղնձի (II) հիդրօքսիդի հետ (ներկայացնել ռեակցիան 1:1 մոլային հարաբերությամբ),որն ստացվել է 31,9 գ անջուր պղնձի սուլֆատից:Գտնել ածխաջրածնի կառուցվածքը,եթե հայտնի է,որ այն ունի ցիտ-տրանս իզոմերներ:

14-49.Անհայտ կառուցվածքով միացությունը մտնում է ռեակցիայի մեջ բրոմաջրածնական թթվի 48 %-անոց լուծույթի հետ:Տեղակալման հետևանքով գոյանում է ալկիլբրոմիդ,որի խտությունն ըստ ջրածնի 61,5 է:Որոշել տրված միացության կառուցվածքը,եթե հայտնի է,որ դրա օքսիդացումից ստացվում է ալդեհիդ:

14-50.57,5 մլ էթիլսպիրտը (p=0,8) կալիումի բրոմիդի և խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս ստացվել է 87,2 գ ալկիլբրոմիդ:Որոշել ռեակցիայի արգասիքի ելքը (%):

14-51.Որոշել միատոմ սահմանային սպիրտի կառուցվածքը,եթե դրա և բրոմաջրածնի փոխազդեցությունից գոյանում է երկրորդային բրոմիդ,իսկ 30 մլ այդ սպիրտի (p=0,8) և ավելցուկով վերցրած մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատված ջրածինը բավարարում է 2,24 լ դիվինիլի լրիվ հիդրմանը:

14-52.Անհայտ բաղադրությամբ 60 գ միատոմ սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս գոյացել է 17,92 լ էթիլենային ածխաջրածին.ընդ որում ռեակցիան ընթացել է 80 % ելքով:Ներկայացնել այդ սպիրտի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ պղնձի (II) օքսիդով այդ սպիրտի օքսիդացումից ստացվում է արծաթահայելու ռեակցիա տվող միացություն:

14-53.Ո՞ր էթիլենային ածխաջրածինը և ի՞նչ ծավալով պետք է վերցնել,որպեսզի դրա կատալիտիկ հիդրատացումով (ճնշման տակ) ստացվի 35,5 մլ միատոմ սպիրտ (p=0,8 գ/մլ),որը կազմում է 0,5 մոլ:Նշված ռեակցիայում սպիրտի ելքը 50 % է:

14-54.Ի՞նչ ծավալով օրգանական գազային նյութ պետք է անցկացնել կալիումի պերմանգանատի ջրային լուծույթի միջով 15,5 գ պարզագույն երկատոմ սպիրտ ստանալու համար:Ռեակցիայի վերջանյութի ելքը 50 % է: