Difference between revisions 7685 and 7686 on hywikibooks14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%): 14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար: 14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ: (contracted; show full) 14-53.Ո՞ր էթիլենային ածխաջրածինը և ի՞նչ ծավալով պետք է վերցնել,որպեսզի դրա կատալիտիկ հիդրատացումով (ճնշման տակ) ստացվի 35,5 մլ միատոմ սպիրտ (p=0,8 գ/մլ),որը կազմում է 0,5 մոլ:Նշված ռեակցիայում սպիրտի ելքը 50 % է: 14-54.Ի՞նչ ծավալով օրգանական գազային նյութ պետք է անցկացնել կալիումի պերմանգանատի ջրային լուծույթի միջով 15,5 գ պարզագույն երկատոմ սպիրտ ստանալու համար:Ռեակցիայի վերջանյութի ելքը 50 % է: ⏎ ⏎ 14-55.Քանի՞ գրամ կալիումի էթիլատ պետք է լուծել կալիումի հիդրօքսիդի 150 գ 10 %-անոց լուծույթի մեջ,որպեսզի կալիումի իոնի զանգվածային բաժինը կազմի 8 %,եթե կալիումի հիդրօքսիդն այդ լուծույթում դիսուցվում է 90 %-ով: 14-56.Քանի՞ գրամ նատրիումի մեթիլատ պետք է լուծել 60 մլ ջրում,որպեսզի ստացվի նատրիումի հիդրօքսիդի 20 %-անոց լուծույթ: 14-57.Միևնույն անոթի մեջ մի դեպքում լցրել են թթվածին և կշռել է 100 գ,երկրորդ դեպքում՝ ազոտ և կշռել է 99,54 գ,երրորդ դեպքում՝ էթիլսպիրտ (p=0,8):Քանի՞ գրամ դիվինիլ կստացվի այդ քանակի էթիլսպիրտից,եթե ռեակցիան ընթանում է 80 % ելքով: 14-58.Հագեցած երկրորդային ,պիրտի դեհիդրատացումից ստացվել է 201,6 գ ալկեն,իսկ նույն քանակությամբ սպիրտի մեջ ավելցուկով նատրիում ավելացնելիս անջատվել է 67,2 լ ջրածին:Ի՞նչ կառուցվածք ունի սպիրտը,եթե դեհիդրատացումն ընթանում է 80 % ելքով: 14-59.Տրված է էթանոլի և ֆենոլի խառնուրդ:Խառնուրդի կեսին ավելացրել են ավելցուկով մետաղական նատրիում և ստացել 672 մլ ջրածին:Խառնուրդի երկրորդ կեսին ավելացրել են ավելցուկով բրոմաջուր,որի հետևանքով գոյացել է 6,62 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդում էթանոլի և ֆենոլի զանգվածային բաժինները (%): 14-60.Նատրիումի և կալիումի 12,3 գ համաձուլվածքը փոխազդել է ֆենոլի 200 գ 23,5 %-անոց բենզոլային լուծույթի հետ:Որոշել անջատված ջրածնի ծավալը և նատրիումի զանգվածային բաժինը (%) տրված համաձուլվածքում: 14-61.Ֆենոլի 20 գ բենզոլային լուծույթը մշակել են ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթով,որից հետո անջատել են ջրային շերտը:Երկաթի բրոմիդի ներկայությամբ մնացած նյութի բրոմացման ժամանակ 50 % ելքով ստացվել է 15,7 գ մոնոբրոմիդ:Որոշել ելային լուծույթում ֆենոլի և բենզոլի զանգվածային բաժինները (%): 14-62.Ֆենոլի և էթանոլի խառնուրդի չեզոքացման համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ (p=1,2 գ/մլ) լուծույթ:Նույն զանգվածով խառնուրդը փոխազդել է 9,2 գ մետաղական նատրիումի հետ:Որոշել ելային խառնուրդում եղած ֆենոլի և էթանոլի զանգվածային բաժինները (%): 14-63.Կաուչուկ ստանալու համար որպես ելանյութ օգտագործվում է էթանոլը,որի գոլորշին անցկացնում են կատալիզատորի վրայով:Ստացվում է 1,3-բութադիեն,ջրածին և ջուր:Քանի՞ գրամ 1,3-բութադիեն կարելի է ստանալ 230 լ էթիլսպիրտից (p=0,8),եթե վերջինում էթանոլի զանգվածային բաժինը 95 % է:Նկատի ունենալ.որ ռեակցիայի արգասիքի ելքը 60 % է: 14-64.Բենզոլի հոմոլոգ արոմատիկ ածխաջրածնի և ֆենոլի 14 գ խառնուրդը մշակել են բրոմաջրով,որի հետևանքով անջատվել է 33,1 գ նստվածք:Որոշել արոմատիկ ածխաջրածնի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ ելային խառնուրդում գտնվում է 0,05 մոլ քանակով: 14-65.Ի՞նչ ծավալով ֆենոլի All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7686.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|