Difference between revisions 7687 and 7688 on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

(contracted; show full)

14-69.Արոմատիկ ածխաջրածնի և ֆենոլի 14 գ խառնուրդը մշակել են բրոմաջրով,որի հետևանքով անջատվել է 33,1 գ նստվածք:Որոշել տրված ածխաջրածնի բանաձևը,եթե դրա օքսիդացումից ստացվում է 6,1 գ բենզոյական թթու:

14-70.Ֆենոլից և 2-քլորէթանոլից կազմված 17,45 գ խառնուրդը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է այնպիսի քանակությամբ ջրածին,որը բավարար է 14,4 գ պղնձի (I) օքսիդը վերականգնելու համար:Հաշվել նյութերի զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում:

III


14-71.Էթանոլի և պրոպանոլի որոշակի զանգվածով խառնուրդի այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալը 7,2 անգամ մեծ է նույն զանգվածով խառնուրդի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատված ջրածնի ծավալից:Հաշվել 20 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի լուծույթի այն զանգվածը,որն անհրաժեշտ է մեկ մոլ սկզբնական խառնուրդի այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի կլանման համար՝ թթու աղի առաջացումով:

14-72.Էթանոլի և բութանոլի որոշակի զանգվածով խառնուրդի այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալը 4,2 անգամ մեծ է նույն զանգվածով խառնուրդի ներմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ անջատված ալկենների խառնուրդի ծավալից:Քանի՞ լիտր բրոմաջրածին կփոխազդի 85,8 գ սպիրտների սկզբնական խառնուրդի հետ:

14-73.2,96 գ զանգվածով նյութի նմուշը ավելցուկով վերցված նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է 0,448 լ ջրածին:Այդ նույն նյութի 55,5 մգ այրելիս ստացվել է 99 մգ ածխածնի (IV) օքսիդ և 40,5 մգ ջուր:Պարզվել է,որ 1,85 գ զանգվածով նյութի գոլորշին զբաղեցնում է 0,56 լ ծավալ:Ի՞նչ նյութ են ենթարկել անալիզի:Բերել առնվազն երկու իզոմերի բանաձև,որոնք համապատասխանում են խնդրի պայմանին:

14-74.11,5 գ զանգվածով մաքուր էթանոլը տաքացրել են կատալիզատորի ներկայությամբ:Ջրային գոլորշին հեռացնելուց հետո ստացվել է 44-ի հավասար միջին մոլեկուլային զանգվածով 0,2 մոլ գազագոլորշային խառնուրդ՝ կազմված սպիրտից,սպիրտի ներ և միջմոլեկուլային դեհիդրատացման արգասիքներից:Այդ խառնուրդում հաշվել սպիրտի զանգվածային բաժինը (%):

14-75.44,8 լ բութանի կատալիտիկ դեհիդրման ժամանակ,բացի 1,3-բութադիենից,ստացվել են նաև բութեն և կրեկինգի արգասիքներ՝ պրոպեն ու մեթան:Պարզվել է,որ ստացված գազային խառնուրդի ծավալը 2,75 անգամ մեծ է բութանի սկզբնական ծավալից:Քանի՞ գրամ պրոպանոլ կարելի է ստանալ գոյացած պրոպենից,եթե խառնուրդում եղած ջրածնով կարելի է վերականգնել 135,3 գ նիտրոբենզոլ:

14-76.Հավասար մոլերով երկու սահմանային շարքի սպիրտների 4,6 գ խառնուրդը մինչև համապաասխան ալդեհիդներ օքսիդացնելու համար պահանջվել է 8 գ պղնձի (II) օքսիդ:Հաշվել վերցրած սպիրտների զանգվածային բաժինները (%) սկզբնական խառնուրդում,եթե գոյացած ալդեհիդների և ավելցուկով վերցրած արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի փոխազդեցությունից առաջացել է 32,4 գ նստվածք:

14-77.Որոշակի քանակով սահմանային շարքի առաջնային սպիրտի դեհիդրատացումից ստացվել է չհագեցած ածխաջրածին,որի ծավալը 3 անգամ փոքր է նույն քանակով սպիրտի այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալից:Ո՞ր սպիրտը և ի՞նչ քանակով է ենթարկվել դեհիդրատացման ,եթե անջատված չհագեցած ածխաջրածինը կարող է գունազրկել 20 % զանգվածային բաժնով բրոմի 120 գ լուծույթը:

14-78.25 գ զանգվածով 100 %-անոց էթանոլի նմուշը 300°С-ում անցկացվել է կատալիզատորի լցված խողովակի միջով:Ջրային գոլորշիների հեռացումից հետո վերջանյութերի ծավալը կազմել է 6,72 լ,իսկ այդ խառնուրդի միջին մոլեկուլային զանգվածը հավասար է 58,67 գ/մոլ:Հաշվել ռեակցիայի վերջանյութերից յուրաքանչյուրի ելքը՝ հաշվի առնելով,որ էթանոլի դեհիդրատացման ռեակցիան կարող է ընթանալ երկու ճանապարհով:

14-79.Թթվածին պարունակող օրգանական նյութի 0,1 մոլը կալիումի պերմանգանատի թթվային լուծույթով օքսիդացնելիս առաջացել է 4,48 լ ածխածնի (IV) օքսիդ, 36,24 գ MnSO<sub>4</sub>, 20,88 գ K<sub>2</sub>SO<sub>4</sub> և ջուր:Ո՞ր նյութն է օքսիդացել:

14-80.Գլիցերինի և էթիլենգլիկոլի 15,4 գ խառնուրդի այրումից առաջացած գազը լրիվ փոխազդել է 50 գ կալցիումի կարբոնատ պարունակող սուսպենզիայի հետ:Քանի՞ լիտր ջրածին կանջատվի,եթե խառնուրդի նույն քանակի փոխազդի մետաղական նատրիումի հետ:

14-81.Գազը,որ 66,6 % ելքով ստացվել է 50 գ հագեցած միատոմ սպիրտի վրա խիտ ծծմբական թթվով ազդելիս,լրիվ կլանվել է 1000 գ 5 %-անոց կալիումի պերմանգանատի լուծույթով:Անջատվել է 26,1 գ նստվածք:Որոշել սպիրտի մոլեկուլային բանաձևը:

14-82.10 գ նատրիումի քլորիդի և խիտ ծծմբական թթվի փոխազդեցությունից անջատված քլորաջրածինը փոխազդել է 10,6 գ բազմատոմ սպիրտի հետ և առաջացրել մոնոքլորածանցյալ:Ի՞նչ ծավալով էթանոլի գոլորշի է անհրաժեշտ խառնել 1 լ մոնոքլորածանցյալի գոլորշուն,որպեսզի ստացված խառնուրդի և ծծմբի (IV) օքսիդի խտությունները հավասարվեն: