Difference between revisions 7688 and 7690 on hywikibooks14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%): 14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար: 14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ: (contracted; show full) 14-82.10 գ նատրիումի քլորիդի և խիտ ծծմբական թթվի փոխազդեցությունից անջատված քլորաջրածինը փոխազդել է 10,6 գ բազմատոմ սպիրտի հետ և առաջացրել մոնոքլորածանցյալ:Ի՞նչ ծավալով էթանոլի գոլորշի է անհրաժեշտ խառնել 1 լ մոնոքլորածանցյալի գոլորշուն,որպեսզի ստացված խառնուրդի և ծծմբի (IV) օքսիդի խտությունները հավասարվեն: ⏎ ⏎ 14-83.Ֆենոլի,բենզոլի և 15,84 % ջուր պարունակող մեթանոլի 89 գ խառնուրդը ավելցուկով մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 10,948 լ գազ:Այդ նույն քանակությամբ սկզբնական խառնուրդն ավելցուկով վերցրած բրոմաջրով մշակելիս նստել է 33,1 գ նստվածք:Հաշվել բենզոլի զանգվածը սկզբնական խառնուրդում: 14-84.8,4 գ միատոմ սպիրտն այրելու համար ծախսվել է 70,56 լ օդ,որը պարունակում է ըստ ծավալի 20 % թթվածին:Ինչպիսի՞ն է սպիրտի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ պղնձի (II) օքսիդով դրա օքսիդացման վերջանյութը չի տալիս <<արծաթահայելու>> ռեակցիա: 14-85.Ֆենոլի և կալիումի օքսիդի խառնուրդի կշռանքը 6,55 մոլ ջրում լուծելիս ստացվել է մի լուծույթ,որում միակ լուծված նյութի զանգվածային բաժինը 10 % է:Որոշել խառնուրդի զանգվածը: 14-86.Ֆենոլի էթանոլային լուծույթը բաժանել են երկու հավասար մասերի:Լուծույթի մի կեսը չեզոքացման համար ծախսվել է 30,82 մլ 10 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի լուծույթ (p=1,09):Լուծույթի մյուս կեսի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է գազ,որը կատալիզատորի առկայությամբ բավարար է 5,6 լ ացետիլենը լրիվ հիդրելու համար:Ինչպիս՞ն է ֆենոլի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում: 14-87.Միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքի առաջին երկու ներկայացուցիչների 23,4 գ զանգվածով խառնուրդը բրոմաջ All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7690.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|