Difference between revisions 7688 and 7690 on hywikibooks

14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%):

14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար:

14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ:

14-4.Որոշել թթվածին պարունակող միացության կառուցվածքը,եթե հայտնի է,որ 7,4 գ այդ նյութի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 1,12 լ ջրածին,իսկ պղնձի (II) օքսիդով այդ նյութի օքսիդացումից գոյանում է արծաթահայելու ռեակցիա տվող նյութ:

14-5.Դիէթիլեթերում լուծված անհայտ միատոմ սպիրտի 0,5 լ 5 %-անոց լուծույթի (p=0,72) և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 3,36 լ գազ:Գրաֆիկորեն պատկերել հնարավոր սպիրտների բանաձևերը:

14-6.Մեթանոլի և էթանոլի 11,7 գ խառնուրդին ավելացրել են բավարար քանակով մետաղական նատրիում,որի հետևանքով անջատվել է 3,36 լ գազ:Որքա՞ն է մեթանոլի զանգվածային բաժինը (%) խառնուրդում:

14-7.Որոշել նատրիումի ալկոհոլատի զանգվածային բաժինը (%) սպիրտային լուծույթում,որը ստացվել է 2,3 գ մետաղական նատրիումի և 50 մլ (p=0,79 գ/մլ) էթանոլի փոխազդեցությունից:

14-8.12 գ միատոմ սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս ստացվել է 6,3 գ ալկեն:Վերջինիս ելքը 75 % է:Որոշել սպիրտի բանաձևը:

14-9.Մեթանոլը ստանում են ածխածնի (II) օքսիդի և ջրածնի փոխազդեցությունից:Ռեակցիայի համար վերցրել են 2 մ<sup>3</sup></tt> ածխածնի (II) օքսիդ և 5 մ<sup>3</sup></tt> ջրածին:Ստացվել է 2,04 կգ մեթանոլ:Որոշել ռեակցիայի վերջանյութի ելքը:

14-10.էթիլսպիրտի 23 մլ ջրային լուծույթում (p=0,8 գ/մլ) ջրի զանգվածային բաժինը 5 % է:Դրան ավելացրել են 12 գ նատրիում:Որոշել անջատված ջրածնի ծավալը:

14-11.Հաշվել միատոմ սպիրտի մոլային զանգվածը,եթե այդ սպիրտի 3,7 գրամը նատրիումի հետ փոխազդելիս անջատվում է 560 մլ ջրածին:

14-12.Անհայտ բաղադրությամբ 30 գ միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 3,6 գ ջուր,ընդ որում ռեակցիայի ելքը 80 % է:Գտնել սպիրտի կառուցվածքը,եթե հայտնի է,որ մոլեկուլում կա երկու մեթիլենային խումբ:

14-13.Խիտ ծծմբական թթվի հետ 2,3 գ միատոմ սպիրտի տաքացումից ստացվել է 80 % ելքով էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտի կառուցվածքը,եթե ստացված ածխաջրածինը կարող է միացնել 6,4 գ բրոմ:

14-14.Անհայտ կառուցվածքով միատոմ սպիրտից ստացվել է 14 գ սիմետրիկ կառուցվածք ունեցող էթիլենային ածխաջրածին:Վերջինս կարող է փոխազդել 40 գ բրոմի հետ:Ի՞նչ սպիրտ է վերցված եղել:

14-15.2-պրոպանոլի դեհիդրատացումից ստացել են պրոպիլեն,որը գունազրկել է ըստ զանգվածի 3,2 % բրոմ պարունակող 200 գ բրոմաջուրը:Որոշել սպիրտի զանգվածը:

14-16.Որոշել հագեցած միատոմ սպիրտի բանաձևը,եթե դրա 37 մլ նմուշի (p=1,4) դեհիդրատացումից ստացվել է 39,2 գ ալկեն:

14-17.Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ գոյացել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույն քանակով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ՝ 4,48 լ ալկեն:Ո՞րն է սպիրտի բանաձևը:

14-18.Սահմանային միատոմ սպիրտի դեհիդրատացումից ստացվել է 8,4 գ չճյուղավորված շղթա և սիմետրիկ կառուցվածք ունեցող ալկեն,որն անմնացորդ փոխազդել է 24 գ բրոմի հետ:Գրել ալկենի կառուցվածքային բանաձևը և անվանել այն:

14-19.Ֆենոլի և 4-բրոմֆենոլի 4,4 գ խառնուրդին ավելցուկով բրոմ ավելացնելիս գոյացել է 9,93 գ 2,4,6-եռբրոմֆենոլ:Որոշել ելային խառնուրդում 4-բրոմֆենոլի զանգվածային բաժինը (%):

14-20.Մեթիլսպիրտի և ֆենոլի 19 գ խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս ստացվել է 33,1 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդի զանգվածային բաղադրությունը (%):

14-21.100 գ բենզոլի մեջ լուծված պրոպանոլի և ավելցուկով վերցված նատրիումի փոխազդեցությունից ստացվել է 5,6 լ ջրածին:Հաշվել ելային լուծույթում պրոպանոլի զանգվածային բաժինը:

II

14-22.Անհայտ կառուցվածքով 0,2 մոլ միացությունը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 4,48 լ գազ:Որոշել միացություն կառուցվածքային բանաձևը,եթե 6,2 գ այդ նյութի և հավասար մոլային քանակով քլորաջրածնի փոխազդեցությունից գոյացել է 8,05 գ օրգանական միացություն,որի մոլեկուլը պարունակում է մեկական ատոմ թթվածին և քլոր:

14-23.Անհայտ կառուցվածքով միատոմ սպիրտի որոշ քանակը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 2,24 լ գազ,իսկ գոյացած օրգանական միացության և ավելցուկով վերցրած ն-բրոմալկանի փոխազդեցությունից ստացվել է թթվածին պարունակող 20,4 գ սիմետրիկ միացություն:Ո՞րն է վերցված սպիրտի զանգվածը և կառուցվածքը:

14-24.Օրգանական միացության պարզագույն բանաձևը CH<sub>3</sub>O է:Մոլեկուլը սիմետրիկ է:Այդ նյութի 0,1 մոլը նատրիումի հետ փոխազդելիս անջատվում է 2,24 լ ջրածին:Անվանել այդ նյութը,գրել կառուցվածքային բանաձևը:

14-25.Էթանոլի և 1-պրոպանոլի 21,2 գ խառնուրդի այրումից գոյացած ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար ծախսվել է նատրիումի հիդրօքսիդի 30 %-անոց 200,5 մլ (p=1,33 գ/մլ) լուծույթ:Ընդ որում գոյացել է չեզոք աղ:Որոշել սպիրտների ելային խառնուրդում էթանոլի զանգվածային բաժինը (%):

14-26.Ի՞նչ էթիլենային ածխաջրածին և որքա՞ն պետք է վերցնել,որպեսզի դրա կատալիտիկ հիդրատացման հետևանքով 50 % ելքով ստացվի 28,75 մլ միատոմ սպիրտ (p=0,8 գ/մլ),որը կազմում է 0,5 մոլ:

14-27.Քանի՞ մլ 100 %-անոց էթիլսպիրտում (p=0,78 գ/մլ) պետք է լուծել 23 գ նատրիումը,որպեսզի ստացվի նատրիումի էթիլատի 2 %-անոց լուծույթ:

14-28.Մեթիլսպիրտի և էթիլսպիրտի խառնուրդը նատրիումի հետ փոխազդելիս առաջանում է 2,8 լ ջրածին:Սպիրտների նույն քանակի խառնուրդը համապատասխան պայմաններում 100 % ելքով առաջացնում է ալկիլբրոմիդների 25,85 գ խառնուրդ:Որոշել մեթիլսպիրտի նյութաքանակը ելային խառնուրդում:

14-29.Մեթիլսպիրտի և պրոպիլսպիրտի հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ քառապատիկ շատ օդի մեջ:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ ազոտի:

14-30.Հագեցած միատոմ սպիրտի այրման համար ծախսված թթվածնի ծավալը 12 անգամ գերազանցում է թթվածնի այն ծավալը,որն անհրաժեշտ է նույն քանակով այդ սպիրտը մինչև համապատասխան ալդեհիդ կատալիտիկ օքսիդացման ենթարկելու համար:Ո՞ր սպիրտն է վերցվել:Գրել իզոմերները և պատասխանում տալ հնարավոր իզոմեր սպիրտների գումարային թիվը:

14-31.Խառնել են էթիլենգլիկոլի (p=1,1 գ/մլ), էթանոլի (p=0,8 գ/մլ) և պրոպիոնաթթվի (p=0,99 գ/մլ) հավասար ծավալներ:Նատրիումի ի՞նչ առավելագույն նյութաքանակ կարող է փոխազդել 10 գ այդ խառնուրդի հետ:

14-32.Սահմանային միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքի առաջին երկու անդամներից բաղկացած խառնուրդը մշակել են նատրիումով,որի հետևանքով անջատվել է 8,96 լ գազ:Նույն քանակությամբ խառնուրդը բրոմաջրածնական թթվի հետ փոխազդելիս առաջացրել է ալկիլբրոմիդների 78,8 գ խառնուրդ:Որոշել սպիրտների ելային խառնուրդի քանակական բաղադրությունը (գրամներով):

14-33.Էթիլ և պրոպիլ սպիրտների 16,6 գ խառնուրդին ավելացրել են նատրիում (վերցված է ավելցուկով):Անջատված ջրածինը խառնել են 4,48 լ արգոնի հետ և ստացել խառնուրդ,որի խտությունն ըստ օդի 0,818 է:Հաշվել սպիրտների զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում:

14-34.Սահմանային միատոմ սպիրտի միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույն զանգվածով սպիրտի ներմոլեկուլային դեհիդրատացումից գոյացել է այնքան էթիլենային ածխաջրածին,որը կարող միացնել 4,48 լ քլոր:Որոշել ելային սպիրտի կառուցվածքը և գոյացած դիքլորածանցյալի զանգվածը:

14-35.Ըստ ջրածնի 30 հարաբերական խտությունն ունեցող երկու իզոմերային սպիրտներից բաղկացած որքա՞ն (գ) խառնուրդ պետք է վերցնել,որպեսզի սպիրտների ներմոլեկուլային դեհիդրատացումից,որն ընթանում է 75 % ելքով,ստացվել է 11,2 լ էթիլենային ածխաջրածին:Որոշել ելային սպիրտների և ռեակցիայի արգասիքի կառուցվածքը:

14-36.Ի՞նչ ծավալով 96 %-անոց էթիլսպիրտ (p=0,8 գ/մլ) կպահանջվի 1,3-բութադիեն ստանալու համար,եթե ածխաջրածինը գոյանում է 75 % ելքով:Հայտնի է,որ անջատված ջրածինը բավարարում է 5,6 լ պրոպիլենի հիդրմանը:

14-37.Տրված է անհայտ կառուցվածքով երկու միատոմ սպիրտների խառնուրդ:Միջմոլեկուլային դեհիդրատացման հետևանքով (100 % ելքով) անջատվել է 10,8 գ ջուր և գոյացել հավասար մոլային հարաբերությամբ և օրգանական միացությունների միևնույն դասին պատկանող երեք օրգանական նյութերի 36 գ խառնուրդ:Ի՞նչ կառուցվածք ունեն ելային սպիրտները:

14-38.Ի՞նչ ծավալով 100 %-անոց էթանոլ (p=0,8 գ/մլ) կպահանջվի դիվինիլ ստանալու համար՝ ելքը 75 % է,եթե հայտնի է,որ այդ դեպքում անջատված ջրածինը բավական է 5,376 լ էթիլենի հիդրման համար:

14-39.Անհայտ բաղադրությամբ միատոմ սպիրտը փոխազդելով 48 %-անոց բրոմաջրածնական թթվի հետ (p=1,5 գ/մլ) գոյացել է 49,2 գ (0,4 մոլ) ն-ալկիլբրոմիդ:Անվանել ելային սպիրտը և ռեակցիայի վերջանյութը:Քանի՞ միլիլիտր բրոմաջրածնական թթու կպահանջվի ռեակցիայի համար,եթե վերջանյութի ելքը 75 % է:

14-40.Սահմանային միատոմ սպիրտի դեհիդրատացումից ստացված էթիլենային ածխաջրածնի և քլորի փոխազդեցության հետևանքով ստացվել է 59,4 գ դիքլորիդ:Ի՞նչ կառուցվածք ունի ելային սպիրտը,եթե հայտնի է,որ նույն քանակությամբ սպիրտը ավելցուկով վերցված մետաղական նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է 6,72 լ ջրածին:

14-41.Սահմանային շարքի միատոմ սպիրտը միջմոլեկուլային դեհիդրատացումից ստացվել է 7,4 գ պարզ եթեր,իսկ նույնքան սպիրտի միաժամանակյա դեհիդրումից և դեհիդրատացումից՝ 2,24 լ ալկադիեն:Ո՞ր սպիրտն են վերցրել:

14-42.Սահմանային շարքի սպիրտի դեհիդրատացումից և ստացված ալկենի քլորացումից առաջացել է 59,4 գ դիքլորիդ:Ո՞ր սպիրտն է վերցվել և որքան,եթե հայտնի է,որ նույն քանակով սպիրտի հետ կարող է փոխազդել 13,8 գ մետաղական նատրիում:

14-43.Հագեցած առաջնային միատոմ սպիրտի որոշակի քանակի դեհիդրատացումից ստացվել է գազային չհագեցած ածխաջրածին:Ստացված գազի 50 %-ը կարող է գունազրկել 20 % զանգվածային բաժնով բրոմի 120 գ լուծույթը քառաքլորածխածնում,իսկ երկրորդ կեսի այրումից առաջացել է 10,08 լ ածխածնի (IV) օքսիդ:Ո՞ր սպիրտը և քանի՞ գրամ է ենթարկվել դեհիդրատացման:

14-44.Հագեցած սպիրտի դեհիդրատացումից ստացվել է ալկեն,որն ամբողջությամբ փոխազդել է 51,5 գ նատրիումի բրոմիդից ստացված բրոմաջրածնի հետ:Ստացված ածխաջրածնի նույն քանակի այրումից առաջացել է 44,8 լ ածխածնի (IV) օքսդիդ:Ո՞ր սպիրտն է վերցված և ի՞նչ նյութաքանակով:

14-45.12 գ մաքուր պրոպանոլը 300°С-ում կատալիզատորի վրայով անցկացնելիս ստացվել է 0,3 մոլ դեհիդրատացման արգասիքներ:Հաշվի առնելով,որ պրոպանոլի դեհիդրատացումն ընթացել է ամբողջությամբ և երկու ուղղությամբ,հաշվել ջրի զանգվածային բաժինը (%) ստացված խառնուրդում:

14-46.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդի գոլորշին անցկացրել են 32 գ պղնձի (II) օքսիդի վրայով:Ռեակցիայից հետո պարզվել է,որ 8 գ օքսիդ է մնացել չփոխազդած:Որոշել սպիրտների ելային խառնուրդում մեթանոլի զանգվածային բաժինը (%):

14-47.28,75 մլ սահմանային միատոմ սպիրտի (p=0,8 գ/մլ) և խիտ ծծմբական թթվի համատեղ տաքացումից ստացված գազը կարող է միացնել 8,96 լ (ն.պ.) ջրածին (կատալիզատորի առկայությամբ):Որոշել սպիրտը,եթե ածխաջրածնի ստացման ելքը 80 % է:

14-48.Անհայտ կառուցվածքով 17,5 գ էթիլենային ածխաջրածինը կալիումի պերմանգանատի լուծույթով սառը պայմաններում օքսիդացնելիս փոխարկվել է C<sub>n</sub>H<sub>2n+2</sub>O<sub>2</sub> միացության (ելքը 80 % է):Վերջինս կարող է փոխազդել պղնձի (II) հիդրօքսիդի հետ (ներկայացնել ռեակցիան 1:1 մոլային հարաբերությամբ),որն ստացվել է 31,9 գ անջուր պղնձի սուլֆատից:Գտնել ածխաջրածնի կառուցվածքը,եթե հայտնի է,որ այն ունի ցիտ-տրանս իզոմերներ:

14-49.Անհայտ կառուցվածքով միացությունը մտնում է ռեակցիայի մեջ բրոմաջրածնական թթվի 48 %-անոց լուծույթի հետ:Տեղակալման հետևանքով գոյանում է ալկիլբրոմիդ,որի խտությունն ըստ ջրածնի 61,5 է:Որոշել տրված միացության կառուցվածքը,եթե հայտնի է,որ դրա օքսիդացումից ստացվում է ալդեհիդ:

14-50.57,5 մլ էթիլսպիրտը (p=0,8) կալիումի բրոմիդի և խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս ստացվել է 87,2 գ ալկիլբրոմիդ:Որոշել ռեակցիայի արգասիքի ելքը (%):

14-51.Որոշել միատոմ սահմանային սպիրտի կառուցվածքը,եթե դրա և բրոմաջրածնի փոխազդեցությունից գոյանում է երկրորդային բրոմիդ,իսկ 30 մլ այդ սպիրտի (p=0,8) և ավելցուկով վերցրած մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատված ջրածինը բավարարում է 2,24 լ դիվինիլի լրիվ հիդրմանը:

14-52.Անհայտ բաղադրությամբ 60 գ միատոմ սպիրտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս գոյացել է 17,92 լ էթիլենային ածխաջրածին.ընդ որում ռեակցիան ընթացել է 80 % ելքով:Ներկայացնել այդ սպիրտի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ պղնձի (II) օքսիդով այդ սպիրտի օքսիդացումից ստացվում է արծաթահայելու ռեակցիա տվող միացություն:

14-53.Ո՞ր էթիլենային ածխաջրածինը և ի՞նչ ծավալով պետք է վերցնել,որպեսզի դրա կատալիտիկ հիդրատացումով (ճնշման տակ) ստացվի 35,5 մլ միատոմ սպիրտ (p=0,8 գ/մլ),որը կազմում է 0,5 մոլ:Նշված ռեակցիայում սպիրտի ելքը 50 % է:

14-54.Ի՞նչ ծավալով օրգանական գազային նյութ պետք է անցկացնել կալիումի պերմանգանատի ջրային լուծույթի միջով 15,5 գ պարզագույն երկատոմ սպիրտ ստանալու համար:Ռեակցիայի վերջանյութի ելքը 50 % է:

14-55.Քանի՞ գրամ կալիումի էթիլատ պետք է լուծել կալիումի հիդրօքսիդի 150 գ 10 %-անոց լուծույթի մեջ,որպեսզի կալիումի իոնի զանգվածային բաժինը կազմի 8 %,եթե կալիումի հիդրօքսիդն այդ լուծույթում դիսուցվում է 90 %-ով:

14-56.Քանի՞ գրամ նատրիումի մեթիլատ պետք է լուծել 60 մլ ջրում,որպեսզի ստացվի նատրիումի հիդրօքսիդի 20 %-անոց լուծույթ:

14-57.Միևնույն անոթի մեջ մի դեպքում լցրել են թթվածին և կշռել է 100 գ,երկրորդ դեպքում՝ ազոտ և կշռել է 99,54 գ,երրորդ դեպքում՝ էթիլսպիրտ (p=0,8):Քանի՞ գրամ դիվինիլ կստացվի այդ քանակի էթիլսպիրտից,եթե ռեակցիան ընթանում է 80 % ելքով:

14-58.Հագեցած երկրորդային ,պիրտի դեհիդրատացումից ստացվել է 201,6 գ ալկեն,իսկ նույն քանակությամբ սպիրտի մեջ ավելցուկով նատրիում ավելացնելիս անջատվել է 67,2 լ ջրածին:Ի՞նչ կառուցվածք ունի սպիրտը,եթե դեհիդրատացումն ընթանում է 80 % ելքով:

14-59.Տրված է էթանոլի և ֆենոլի խառնուրդ:Խառնուրդի կեսին ավելացրել են ավելցուկով մետաղական նատրիում և ստացել 672 մլ ջրածին:Խառնուրդի երկրորդ կեսին ավելացրել են ավելցուկով բրոմաջուր,որի հետևանքով գոյացել է 6,62 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդում էթանոլի և ֆենոլի զանգվածային բաժինները (%):

14-60.Նատրիումի և կալիումի 12,3 գ համաձուլվածքը փոխազդել է ֆենոլի 200 գ 23,5 %-անոց բենզոլային լուծույթի հետ:Որոշել անջատված ջրածնի ծավալը և նատրիումի զանգվածային բաժինը (%) տրված համաձուլվածքում:

14-61.Ֆենոլի 20 գ բենզոլային լուծույթը մշակել են ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի ջրային լուծույթով,որից հետո անջատել են ջրային շերտը:Երկաթի բրոմիդի ներկայությամբ մնացած նյութի բրոմացման ժամանակ 50 % ելքով ստացվել է 15,7 գ մոնոբրոմիդ:Որոշել ելային լուծույթում ֆենոլի և բենզոլի զանգվածային բաժինները (%):

14-62.Ֆենոլի և էթանոլի խառնուրդի չեզոքացման համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ (p=1,2 գ/մլ) լուծույթ:Նույն զանգվածով խառնուրդը փոխազդել է 9,2 գ մետաղական նատրիումի հետ:Որոշել ելային խառնուրդում եղած ֆենոլի և էթանոլի զանգվածային բաժինները (%):

14-63.Կաուչուկ ստանալու համար որպես ելանյութ օգտագործվում է էթանոլը,որի գոլորշին անցկացնում են կատալիզատորի վրայով:Ստացվում է 1,3-բութադիեն,ջրածին և ջուր:Քանի՞ գրամ 1,3-բութադիեն կարելի է ստանալ 230 լ էթիլսպիրտից (p=0,8),եթե վերջինում էթանոլի զանգվածային բաժինը 95 % է:Նկատի ունենալ.որ ռեակցիայի արգասիքի ելքը 60 % է:

14-64.Բենզոլի հոմոլոգ արոմատիկ ածխաջրածնի և ֆենոլի 14 գ խառնուրդը մշակել են բրոմաջրով,որի հետևանքով անջատվել է 33,1 գ նստվածք:Որոշել արոմատիկ ածխաջրածնի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ ելային խառնուրդում գտնվում է 0,05 մոլ քանակով:

14-65.Ի՞նչ ծավալով ֆենոլի 9,4 %-անոց բենզոլային լուծույթ (p=0,9 գ/մլ) պետք է փոխազդել նատրիումի հետ,որպեսզի անջատված ջրածինը բավականացնի 1,12 լ ացետիլենի լրիվ հիդրման համար:

14-66.Էթիլսպիրտի և ֆենոլի խառնուրդի չեզոքացման համար պահանջվել է կալիումի հիդրօքսիդի 25 մլ 40 %-անոց լուծույթ (p=1,4 գ/մլ):Այդ խառնուրդի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 6,72 լ գազ:Որոշել ելային խառնուրդում բաղադրամասերի զանգվածային բաժինները (%):

14-67.Էթիլսպիրտի և ֆենոլի խառնուրդն ավելցուկով բրոմաջրի հետ փոխազդելիս անջատվել է 82,75 գ նստվածք:Որոշել ելային խառնուրդի տոկոսային բաղադրությունն ըստ զանգվածի,եթե հայտնի է,որ նույն քանակությամբ խառնուրդը կարող է փոխազդել 11,5 գ նատրիումի հետ:

14-68.Էթիլսպիրտում լուծված որոշ քանակությամբ ֆենոլի լուծույթը նատրիումով մշակելիս անջատվել է 6,72 լ գազ,իսկ նույնքան ելային խառնուրդը բրոմաջրի հետ փոխազդելիս գոյացել է 33,1 գ նստվածք:Գտնել ֆենոլի սպիրտային լուծույթի բաղադրությունը:

14-69.Արոմատիկ ածխաջրածնի և ֆենոլի 14 գ խառնուրդը մշակել են բրոմաջրով,որի հետևանքով անջատվել է 33,1 գ նստվածք:Որոշել տրված ածխաջրածնի բանաձևը,եթե դրա օքսիդացումից ստացվում է 6,1 գ բենզոյական թթու:

14-70.Ֆենոլից և 2-քլորէթանոլից կազմված 17,45 գ խառնուրդը մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է այնպիսի քանակությամբ ջրածին,որը բավարար է 14,4 գ պղնձի (I) օքսիդը վերականգնելու համար:Հաշվել նյութերի զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում:

III

14-71.Էթանոլի և պրոպանոլի որոշակի զանգվածով խառնուրդի այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալը 7,2 անգամ մեծ է նույն զանգվածով խառնուրդի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատված ջրածնի ծավալից:Հաշվել 20 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի լուծույթի այն զանգվածը,որն անհրաժեշտ է մեկ մոլ սկզբնական խառնուրդի այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի կլանման համար՝ թթու աղի առաջացումով:

14-72.Էթանոլի և բութանոլի որոշակի զանգվածով խառնուրդի այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալը 4,2 անգամ մեծ է նույն զանգվածով խառնուրդի ներմոլեկուլային դեհիդրատացման ժամանակ անջատված ալկենների խառնուրդի ծավալից:Քանի՞ լիտր բրոմաջրածին կփոխազդի 85,8 գ սպիրտների սկզբնական խառնուրդի հետ:

14-73.2,96 գ զանգվածով նյութի նմուշը ավելցուկով վերցված նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է 0,448 լ ջրածին:Այդ նույն նյութի 55,5 մգ այրելիս ստացվել է 99 մգ ածխածնի (IV) օքսիդ և 40,5 մգ ջուր:Պարզվել է,որ 1,85 գ զանգվածով նյութի գոլորշին զբաղեցնում է 0,56 լ ծավալ:Ի՞նչ նյութ են ենթարկել անալիզի:Բերել առնվազն երկու իզոմերի բանաձև,որոնք համապատասխանում են խնդրի պայմանին:

14-74.11,5 գ զանգվածով մաքուր էթանոլը տաքացրել են կատալիզատորի ներկայությամբ:Ջրային գոլորշին հեռացնելուց հետո ստացվել է 44-ի հավասար միջին մոլեկուլային զանգվածով 0,2 մոլ գազագոլորշային խառնուրդ՝ կազմված սպիրտից,սպիրտի ներ և միջմոլեկուլային դեհիդրատացման արգասիքներից:Այդ խառնուրդում հաշվել սպիրտի զանգվածային բաժինը (%):

14-75.44,8 լ բութանի կատալիտիկ դեհիդրման ժամանակ,բացի 1,3-բութադիենից,ստացվել են նաև բութեն և կրեկինգի արգասիքներ՝ պրոպեն ու մեթան:Պարզվել է,որ ստացված գազային խառնուրդի ծավալը 2,75 անգամ մեծ է բութանի սկզբնական ծավալից:Քանի՞ գրամ պրոպանոլ կարելի է ստանալ գոյացած պրոպենից,եթե խառնուրդում եղած ջրածնով կարելի է վերականգնել 135,3 գ նիտրոբենզոլ:

14-76.Հավասար մոլերով երկու սահմանային շարքի սպիրտների 4,6 գ խառնուրդը մինչև համապաասխան ալդեհիդներ օքսիդացնելու համար պահանջվել է 8 գ պղնձի (II) օքսիդ:Հաշվել վերցրած սպիրտների զանգվածային բաժինները (%) սկզբնական խառնուրդում,եթե գոյացած ալդեհիդների և ավելցուկով վերցրած արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի փոխազդեցությունից առաջացել է 32,4 գ նստվածք:

14-77.Որոշակի քանակով սահմանային շարքի առաջնային սպիրտի դեհիդրատացումից ստացվել է չհագեցած ածխաջրածին,որի ծավալը 3 անգամ փոքր է նույն քանակով սպիրտի այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալից:Ո՞ր սպիրտը և ի՞նչ քանակով է ենթարկվել դեհիդրատացման ,եթե անջատված չհագեցած ածխաջրածինը կարող է գունազրկել 20 % զանգվածային բաժնով բրոմի 120 գ լուծույթը:

14-78.25 գ զանգվածով 100 %-անոց էթանոլի նմուշը 300°С-ում անցկացվել է կատալիզատորի լցված խողովակի միջով:Ջրային գոլորշիների հեռացումից հետո վերջանյութերի ծավալը կազմել է 6,72 լ,իսկ այդ խառնուրդի միջին մոլեկուլային զանգվածը հավասար է 58,67 գ/մոլ:Հաշվել ռեակցիայի վերջանյութերից յուրաքանչյուրի ելքը՝ հաշվի առնելով,որ էթանոլի դեհիդրատացման ռեակցիան կարող է ընթանալ երկու ճանապարհով:

14-79.Թթվածին պարունակող օրգանական նյութի 0,1 մոլը կալիումի պերմանգանատի թթվային լուծույթով օքսիդացնելիս առաջացել է 4,48 լ ածխածնի (IV) օքսիդ, 36,24 գ MnSO<sub>4</sub>, 20,88 գ K<sub>2</sub>SO<sub>4</sub> և ջուր:Ո՞ր նյութն է օքսիդացել:

14-80.Գլիցերինի և էթիլենգլիկոլի 15,4 գ խառնուրդի այրումից առաջացած գազը լրիվ փոխազդել է 50 գ կալցիումի կարբոնատ պարունակող սուսպենզիայի հետ:Քանի՞ լիտր ջրածին կանջատվի,եթե խառնուրդի նույն քանակի փոխազդի մետաղական նատրիումի հետ:

14-81.Գազը,որ 66,6 % ելքով ստացվել է 50 գ հագեցած միատոմ սպիրտի վրա խիտ ծծմբական թթվով ազդելիս,լրիվ կլանվել է 1000 գ 5 %-անոց կալիումի պերմանգանատի լուծույթով:Անջատվել է 26,1 գ նստվածք:Որոշել սպիրտի մոլեկուլային բանաձևը:

14-82.10 գ նատրիումի քլորիդի և խիտ ծծմբական թթվի փոխազդեցությունից անջատված քլորաջրածինը փոխազդել է 10,6 գ բազմատոմ սպիրտի հետ և առաջացրել մոնոքլորածանցյալ:Ի՞նչ ծավալով էթանոլի գոլորշի է անհրաժեշտ խառնել 1 լ մոնոքլորածանցյալի գոլորշուն,որպեսզի ստացված խառնուրդի և ծծմբի (IV) օքսիդի խտությունները հավասարվեն:

14-83.Ֆենոլի,բենզոլի և 15,84 % ջուր պարունակող մեթանոլի 89 գ խառնուրդը ավելցուկով մետաղական նատրիումով մշակելիս անջատվել է 10,948 լ գազ:Այդ նույն քանակությամբ սկզբնական խառնուրդն ավելցուկով վերցրած բրոմաջրով մշակելիս նստել է 33,1 գ նստվածք:Հաշվել բենզոլի զանգվածը սկզբնական խառնուրդում:

14-84.8,4 գ միատոմ սպիրտն այրելու համար ծախսվել է 70,56 լ օդ,որը պարունակում է ըստ ծավալի 20 % թթվածին:Ինչպիսի՞ն է սպիրտի կառուցվածքային բանաձևը,եթե հայտնի է,որ պղնձի (II) օքսիդով դրա օքսիդացման վերջանյութը չի տալիս <<արծաթահայելու>> ռեակցիա:

14-85.Ֆենոլի և կալիումի օքսիդի խառնուրդի կշռանքը 6,55 մոլ ջրում լուծելիս ստացվել է մի լուծույթ,որում միակ լուծված նյութի զանգվածային բաժինը 10 % է:Որոշել խառնուրդի զանգվածը:

14-86.Ֆենոլի էթանոլային լուծույթը բաժանել են երկու հավասար մասերի:Լուծույթի մի կեսը չեզոքացման համար ծախսվել է 30,82 մլ 10 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի լուծույթ (p=1,09):Լուծույթի մյուս կեսի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է գազ,որը կատալիզատորի առկայությամբ բավարար է 5,6 լ ացետիլենը լրիվ հիդրելու համար:Ինչպիս՞ն է ֆենոլի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում:

14-87.Միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքի առաջին երկու ներկայացուցիչների 23,4 գ զանգվածով խառնուրդը բրոմաջ