Difference between revisions 7690 and 7691 on hywikibooks14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%): 14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար: 14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ: (contracted; show full) 14-86.Ֆենոլի էթանոլային լուծույթը բաժանել են երկու հավասար մասերի:Լուծույթի մի կեսը չեզոքացման համար ծախսվել է 30,82 մլ 10 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի լուծույթ (p=1,09):Լուծույթի մյուս կեսի և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է գազ,որը կատալիզատորի առկայությամբ բավարար է 5,6 լ ացետիլենը լրիվ հիդրելու համար:Ինչպիս՞ն է ֆենոլի զանգվածային բաժինը (%) ելային լուծույթում: 14-87.Միատոմ սպիրտների հոմոլոգիական շարքի առաջին երկու ներկայացուցիչների 23,4 գ զանգվածով խառնուրդը բրոմաջ րածնական թթվի հետ տաքացնելով՝ փոխարկել են համապատասխան բրոմիդների խառնուրդի:Վերջինիս և մետաղական նատրիումի փոխազդեցությունից անջատվել է 6,72 լ գազային խառնուրդ:Որոշել սպիրտների զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում: 14-88.Միատոմ սպիրտի որոշակի քանակը բաժանել են 2 հավասար մասի:Մի մասի՝ մինչև ալդեհիդ քանակական օքսիդացման համար պահանջվել է 32 գ պղնձի (II) օքսիդ,իսկ սպիրտի երկրորդ կեսի՝ 65 % ելքով դեհիդրատացմամբ ստացվել է 13,26 գ պարզ եթեր:Ինչպիսի՞ն է սպիրտի կառուցվածքային բանաձևը և սկզբնական զանգվածը: 14-89.222 գ երկրորդային միատոմ սպիրտի և ավելցուկով վերցրած մետաղական նատրիումի փոխազդեցության հետևանքով անջատված գազը խառնել են 93 մլ պրոպանոլի (p=0,8) ներմոլեկուլային դեհիդրատացման արգասիք հանդիսացող գազի հետ:Գազային խառնուրդը պլատին կատալիզատորի վրայով անցկացնելուց հետո գրավել է 33,6 լ ծավալ:Որոշել անհայտ սպիրտի կառուցվածքային բանաձևը: 14-90.Էթանոլի 80 %-ոց ջրային լուծույթին ավելացրել են 1:2 մոլային հարաբերությամբ կալիումի պերմանգանատ և ծծմբական թթու:Ռեակցիայի ավարտից հետո էթանոլի զանգվածային բաժինը ստացված լուծույթում նվազել է մինչև 75 %:Որոշել թթուների զանգվածային բաժինները (%) լուծույթում: 14-91.Ծծմբական թթվի ներկայությամբ չճյուղավորված կառուցվածքով երկու սահմանային սպիրտների խառնուրդի տաքացումից ստացվել է միևնույն դասին պատկանող երեք օրգանական միացությունների խառնուրդ,որի զանգվածը 50,1 գ է:Բացի այդ,անջատվել է 8,1 գ ջուր:Ամենամեծ մոլային զանգվածով արգասիքի նյութաքանակը 2,5 անգամ գերազանցում է մյուս երկուսից յուրաքանչյուրի նյութաքանակը:Արտածել ռեակցիայի արգասիքների կառուցվածքային բանաձևերը: 14-92.Երկու իզոմերներից բաղկացած խառնուրդը,որում մեկը արոմատիկ սպիրտ է,մյուսը՝ ֆենոլի հոմոլոգ,մշակել են մետաղական նատրիումով,որի հետևանքով անջատվել է 560 լ գազ (ն.պ.):Նույն խառնուրդը կարող է փոխազդել All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7691.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|