Difference between revisions 7691 and 7693 on hywikibooks14-1.Մեթանոլի և էթանոլի 11 գ խառնուրդին ավելացվել է բավարար քանակով մետաղական նատրիում:Անջատվել է 3,36 լ գազ:Որոշել ելային խառնուրդում սպիրտների զանգվածային բաժինները (%): 14-2.Ի՞նչ միատոմ սպիրտ են վերցրել,եթե 16 մլ սպիրտը (p=0,8 գ/մլ) նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է այնքան ջրածին,որը բավարար է 4,48 լ էթիլենի հիդրման համար: 14-3.Ի՞նչ ծավալով թթվածին կպահանջվի 28,75 մլ էթիլսպիրտի (p=0,8 գ/մլ) լրիվ այրման համար,և քանի՞ գրամ նստվածք կառաջանա,եթե ռեակցիայի արգասիքները անցկացվեն կրաջրի մեջ: (contracted; show full) 14-92.Երկու իզոմերներից բաղկացած խառնուրդը,որում մեկը արոմատիկ սպիրտ է,մյուսը՝ ֆենոլի հոմոլոգ,մշակել են մետաղական նատրիումով,որի հետևանքով անջատվել է 560 լ գազ (ն.պ.):Նույն խառնուրդը կարող է փոխազդել նատրիումի հիդրօքսիդի 10 մոլ/լ կոնցենտրացիայով 2 մլ լուծույթի հետ:Որոշել տրված խառնուրդում սպիրտի զանգվածային բաժինը (%): 14-93.Այրել են ֆենոլի հոմոլոգը,որն ունի միայն երկու ածխաջրածնային ռադիկալ (երկուսն էլ OH-խմբի նկատմամբ օրթո-դիրքում):Դրա հետևանքով առաջացել է 18 լ ածխաթթու գազ (ն.պ.):Նույն զանգվածով տրված նյութը մշակել են բրոմաջրով:Գոյացած արգասիքի զանգվածը 7,054 գրամով մեծ է ելանյութի զանգվածից:Որոշել հոմոլոգի կառուցվածքը: 14-94.Ֆենոլի էթանոլային լուծույթն ավելցուկով թթվածնում այրելիս՝ անջատվել է 83,87 կՋ ջերմություն:Այրման արգասիքները,հաջորդաբար,անցկացրել են ֆոսֆորի (V) օքսիդ պարունակող խողովակով և կալիումի հիդրօքսիդի լուծույթ պարունակող սրվակով:Խողովակի և սրվակի զանգվածներն ավելցել են,համապատասխանաբար, 2,97 և 5,72 գրամով:Ջերմության ի՞նչ քանակ կանջատվի 1 գ էթանոլի այրումից,եթե հայտնի է,որ 1 մոլ ֆենոլի այրումից անջատվում է 3064 կՋ ջերմություն: Պատասխաններ 14-1. 58,2 % մեթանոլ, 41,8 % էթանոլ 14-2. CH<sub>3</sub>OH 14-3. 33,6 լ O<sub>2</sub>, 100 գ CaCO<sub>3</sub> 14-4. 1-բութանոլ կամ 2-մեթիլ-1-պրոպանոլ 14-5. 1-պրոպանոլ կամ 2-պրոպանոլ 14-6. 41 % 14-7. 16,3 % 14-8. C<sub>3</sub>H<sub>7</sub>OH 14-9. 71,4 % 14-10. 4,83 լ 14-11. 74 գ/մոլ 14-12. 1-պրոպանոլ 14-13. էթանոլ 14-14. 2-բութանոլ 14-15. 2,4 գ 14-16. C<sub>4</sub>H<sub>9</sub>OH 14-17. C<sub>2</sub>H<sub>5</sub>OH 14-18. 2-բութեն 14-19. 78,6 % 14-20. 49,5 % ֆենոլ, 50,5 % մեթանոլ 14-21. 23,1 % 14-22. էթիլենգլիկոլ 14-23. 12 գ 1-պրոպանոլ 14-24. էթիլենգլիկոլ 14-25. 43,4 % 14-26. 22,4 լ C<sub>2</sub>H<sub>4</sub> 14-27. 4331 մլ 14-28. 0,1 մոլ 14-29. 1,04 14-30. 4 14-31. 0,229 մոլ Na 14-32. 19,2 գ CH<sub>3</sub>OH, 9,2 գ C<sub>2</sub>H<sub>5</sub>OH 14-33. 27,7 % C<sub>2</sub>H<sub>5</sub>OH, 72,3 % C<sub>3</sub>H<sub>7</sub>OH 14-34. էթանոլ, 19,8 գ 1,2-դիքլորէթան 14-35. 1-պրոպանոլի և 2-պրոպանոլի 40 գ խառնուրդ,պրոպեն 14-36. ~ 40 մլ 14-37. CH<sub>3</sub>OH, C<sub>2</sub>H<sub>5</sub>OH 14-38. 36,8 մլ All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7693.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|