Difference between revisions 7721 and 7722 on hywikibooks

16-1.Հանքային թթվի ներկայությամբ մրջնաթթվի և քացախաթթվի 13,6 գ խառնուրդը ավելցուկով վերցրած էթանոլի հետ տաքացնելիս ստացվել է էսթերների 20,6 գ խառնուրդ:Որոշել ռեակցիայի մեջ մտած մրջնաթթվի զանգվածը:

16-2.Սահմանային միահիմն թթվի 27,54 գ մեթիլէսթերի հիդրոլիզի համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ լուծույթ (p=1,2):Ո՞ր թթվի էսթերն է տրված:

(contracted; show full)

16-17.Միահիմն կարբոնաթթվի 25,5 գ էսթերի հիդրոլիզի համար ծախսվել է կալիումի հիդրօքսիդի 25 մլ 40 %-անոց լուծույթ (p=1,4):Գտնել էսթերի բանաձևը,եթե հայտնի է,որ ածխաջրածնային ռադիկալները պարունակում են ածխածնի միևնույն թվով ատոմներ:

16-18.Միահիմն օրգանական թթվի ո՞ր էսթերն են վերցրել,եթե դրա 14,8 գրամը հիդրոլիզելու համար պահանջվել է 20 % ավելցուկով վերցրած նատրիումի հիդրօքսիդի 91 մլ 10 %-անոց լուծույթ (p=1,1):


16-19.Սահմանային միահիմն կարբոնաթթվի էթիլէսթերի և ֆենոլի 29,8 գ խառնուրդը տաքացնելով մշակել են նատրիումի հիդրօքսիդի 393 մլ 20 %-անոց լուծույթով (p=1,22):Ալկալու ավելցուկը չեզոքացրել են 180,5 մլ 36 %-անոց աղաթթվով (p=1,18):Եթե ելային խառնուրդը մշակվի բրոմաջրով,կստացվի 33,1 գ սպիտակ շոռանման նստվածք:Որոշել ելային էսթերը:

16-20.C<sub>4</sub>H<sub>8</sub>O<sub>2</sub> բաղադրություն ունեցող օրգանական նյութերի 44 գ խառնուրդը նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով մշակելիս ստացվել է ածխածնի (IV) օքսիդ և օրգանական թթվի 22 գ նատրիումական աղ:Մնացորդը տաքացման պայմաններում մշակել են ալկալու լուծույթով և թորելով հեռացրել գոյացող էթիլսպիրտը:Գտնել ելային խառնուրդում եղած նյութերի կառուցվածքը և էթանոլի զանգվածը:

16-21.Սահմանային միահիմն թթվի 14,8 գ էսթերը նատրիումի հիդրօքսիդի լուծույթով հիդրոլիզի ենթարկելիս 80 % ելքով ստացվել է 13,12 գ նատրիումի ացետատ:Ո՞րն է էսթերի բանաձևը:

16-22.Տրված է մեթանոլի և պրոպիոնաթթվի խառնուրդ:Ծծմբական թթվի ներկայությամբ այդ խառնուրդի նմուշի տաքացումից ստացվել է 13,2 գ էսթեր:Խառնուրդի նույն քանակի նմուշի չեզոքացման համար ծախսվել է 20 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 40 գ լուծույթ:Որոշել ելային խառնուրդում բաղադրամասերի զանգվածային բաժինները (%):

16-23.Ծծմբական թթվի ներկայությամբ էթանոլի և քացախաթթվի խառնուրդի տաքացումից 60 % ելքով ստացվել է 13,2 գ էթիլացետատ:Խառնուրդի նույն քանակի վրա ավելցուկով վերցրած նատրիումի հիդրոկարբոնատով ազդելիս գոյացել է 7,84 լ գազ:Որոշել ելային խառնուրդում եղած սպիրտի և կարբոնաթթվի զանգվածները:

16-24.Մրջնաթթվի մեթիլ և էթիլէսթերների հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ եռապատիկ շատ օդում:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ արգոնի:

16-25.Մրջնաթթվի և քացախաթթվի էթիլէսթերների խառնուրդը նատրիումի հիդրօքսիդով հիդրոլիզելուց հետո ստացվել են 8,28 գ էթիլսպիրտ և նշված թթուների նատրիումական աղերի 13,36 գ խառնուրդ:Որոշել քացախաթթվի էթիլէսթերի զանգվածը ելային խառնուրդում: