Difference between revisions 7722 and 7723 on hywikibooks

16-1.Հանքային թթվի ներկայությամբ մրջնաթթվի և քացախաթթվի 13,6 գ խառնուրդը ավելցուկով վերցրած էթանոլի հետ տաքացնելիս ստացվել է էսթերների 20,6 գ խառնուրդ:Որոշել ռեակցիայի մեջ մտած մրջնաթթվի զանգվածը:

16-2.Սահմանային միահիմն թթվի 27,54 գ մեթիլէսթերի հիդրոլիզի համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ լուծույթ (p=1,2):Ո՞ր թթվի էսթերն է տրված:

(contracted; show full)

16-24.Մրջնաթթվի մեթիլ և էթիլէսթերների հավասար մոլերից բաղկացած խառնուրդն այրել են ռեակցիայի համար անհրաժեշտ քանակի համեմատ եռապատիկ շատ օդում:Որոշել ստացված չոր գազային խառնուրդի խտությունն ըստ արգոնի:

16-25.Մրջնաթթվի և քացախաթթվի էթիլէսթերների խառնուրդը նատրիումի հիդրօքսիդով հիդրոլիզելուց հետո ստացվել են 8,28 գ էթիլսպիրտ և նշված թթուների նատրիումական աղերի 13,36 գ խառնուրդ:Որոշել քացախաթթվի էթիլէսթերի զանգվածը ելային խառնուրդում:


16-26.Համապատասխան փոխարկումներից հետո 70,4 գ տեխնիկական կալցիումի կարբիդից ստացվել են 17,6 գ էթիլացետատ և 12,9 գ վինիլացետատ:Ընդունելով,որ բոլոր փոխարկումներն ընթացել են քանակապես,որոշել կալցիումի կարբիդի մաքրության աստիճանը տոկոսներով:

16-27.Որոշ քանակությամբ ամինաքացախաթթվի էսթերը,որը ստացվել է սահմանային սպիրտից,առանց մնացորդի փոխազդել է 3,65 գ քլորաջրածնի հետ:Նույն քանակությամբ էսթերի այրումից գոյացել է 13,44 լ ածխածնի (IV) օքսիդ:Գտնել էսթերի մոլեկուլային զանգվածը:

16-28.Քանի՞ գրամ քացախաթթու պետք է փոխազդեցության մեջ դնել 1 լ էթիլսպիրտի հետ (p=0,8),որպեսզի ստացվի էթիլացետատի 25 %-անոց սպիրտային լուծույթ:Որպես կատալիզատոր օգտագործվում է էթիլսպիրտին ավելացրած 1 մլ ծծմբական թթու (p=1,84):Ռեակցիան ընթանում է 100 % ելքով:

16-29.Որոշել էսթերի կառուցվածքը,եթե հայտնի է,որ կալիումի հիդրօքսիդով դրա հիդրոլիզի վերջանյութերից մեկը պարզ եթերների հոմոլոգիական շարքի առաջին անդանի իզոմերն է,իսկ մյուսում կալիումի զանգվածային բաժինը 34,82 % է:

16-30.C<sub>4</sub>H<sub>8</sub>O<sub>2</sub> մոլեկուլային բանաձևով էսթերը եռացվել է ալկալու ջրային լուծույթում:Ստացված աղի զանգվածը ավելի փոքր է,քան սպիրտինը:Որոշել ալկալու բանաձևը և էսթերի հնարավոր բանաձևը:

16-31.Սահմանային շարքի ալդեհիդի և արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի փոխազդեցությունից ստացվել է 10,8 գ նստվածք և թթու,որը ծծմբական թթվի ներկայությամբ էթանոլի հետ տաքացնելիս փոխարկվել է 2,2 գ համապատասխան էսթերի:Ո՞ր ալդեհիդն է վերցվել,եթե էսթերացման ռեակցիայի ելքը 50 % է:

16-32.30,5 գ բենզոյական թթուն անհայտ բաղադրությամբ սպիրտի հետ փոխազդելիս առաջացրել է 27,2 գ էսթեր:Ո՞ր սպիրտն է փոխազդել,եթե էսթերացման ռեակցիան ընթացել է 80 % ելքով:

16-33.Էթիլացետատի և մեթիլպրոպիոնատի խառնուրդի հիդրոլիզի համար ծախսվել է 20 % զանգվածային բաժնով կալիումի կարբոնատի 120 գ լուծույթ:Հաշվել խառնուրդի զանգվածը,եթե ռեակցիայի հետևանքով գազ չի անջատվել:

16-34.31,2 գ էթիլենգլիկոլի էսթերի հիդրոլիզից ստացվել է 18 գ հագեցած միահիմն թթու,որի չեզոքացման վրա ծախսվել է 10 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 120 գ լուծույթ:Գտնել էսթերի բանաձևը:

16-35.Միայն մեկ սահմանային միահիմն թթվի տրիգլիցերիդ հանդիսացող 44,5 գ ճարպը տաքացրել են նատրիումի հիդրօքսիդի 70 մլ 20 %-անոց լուծույթի հետ (p=1,2):Նատրիումի հիդրօքսիդի ավելցուկը չեզոքացնելու համար ծախսվել է 22,5 մլ 36,5 %-անոց աղաթթու (p=1,2 գ/մլ):Ի՞նչ օրգանական նյութեր են գոյացել և ի՞նչ զանգվածով:

16-36.Ստեարինաթթվի և օլեինաթթվի խառնուրդով 27,6 գ գլիցերինի էսթերացման ժամանակ ստացվել է ճարպերի բաղադրության մեջ մտնող էսթեր:Որոշել էսթերի զանգվածը:Քանի՞ գրամ օլեինաթթու և ստեարինաթթու են մտել ռեակցիայի մեջ,եթե ստացված էսթերը հիդրելու համար պահանջվել է 13,44 լ ջրածին:

16-37.Քանի՞ տոննա ճարպ է մշակվել՝ 5,88 տ գլիցերին ստանալու համար,եթե այդ ճարպը տրիօլեին է և հիդրոլիզվել է 85 %-ով:

16-38.44,2 գ ճարպը,որը միայն մեկ չհագեցած կարբոնաթթվի տրիգլիցերիդ է,տաքացրել են 20 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 70 մլ (խտ. 1,2) լուծույթի հետ:Նատրիումի հիդրօքսիդի ավելցուկը չեզոքացրել են 36,5 % զանգվածային բաժնով 22,5 մլ աղաթթվով (խտ. 1,2):Հաշվել ճարպի մոլային զանգվածը:

16-39.0,3 մոլ գլիցերինը փոխազդել է ստեարինաթթվի և օլեինաթթվի հետ:Ստացվել է ճարպի բաղադրության մեջ մտնող էսթեր:Ինչքա՞ն էսթեր է ստացվել,եթե այն գունազրկում է 96 գ բրոմ պարունակող լուծույթը:

16-40.Քանի՞ գրամ սախարոզ պետք է հիդրոլիզի ենթարկել,որպեսզի դրանից գոյացած գլյուկոզից ստացվի 27 գ կաթնաթթու:Կաթնաթթվային խմորումն ընթանում է 50 % ելքով:

16-41.Հաշվել,թե որքան մետաղական արծաթ կարող է ստացվել 18 գ գլյուկոզը արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի հետ փոխազդելիս,եթե ռեակցիայի վերջանյութի ելքը 75 % է:Ի՞նչ ծավալով գազ կանջատվի այդ նույն զանգվածով գլյուկոզի սպիրտային խմորումից,եթե ռեակցիան ընթանում է 75 %-ով:

16-42.Քանի՞ գրամ գլյուկոզ է ենթարկվել սպիրտային խմորման,որը ընթացել է 80 % ելքով,եթե այդ դեպքում գոյացած ածխածնի (IV) օքսիդը կլանելու համար պահանջվել է նատրիումի հիդրօքսիդի 65,57 մլ 20 %-անոց ջրային լուծույթ (p=1,22):Քանի՞ գրամ նատրիումի հիդրոկարբոնատ է գոյացել այդ ժամանակ:

16-43.Որոշել էթիլսպիրտի ելքը տոկոսներով,եթե 20 % օսլա պարունակող 1 տ կարտոֆիլից ստացվել է 100 լ սպիրտ (p=0,8 գ/մլ):Ի՞նչ ծավալով էթիլեն կարելի է ստանալ այդ սպիրտից:

16-44.90 գ գլյուկոզը խմորման ենթարկելիս ստացել են սպիրտային և կաթնաթթվային խմորման արգասիքներ:Պարզվել է,որ անջատված գազի մոլերի թիվը կազմում է գազի հեռացնելուց հետո խառնուրդում մնացած նյութերի մոլերի թվի 40 %-ը:Գլյուկոզի զանգվածի ո՞ր մասն է (%) ենթարկվել կաթնաթթվային խմորման:

16-45.Գտնել գլյուկոզի այն զանգվածը (գ),որը ենթարկվել է սպիրտային խմորման,եթե այդ ժամանակ անջատված ածխածնի (IV) օքսիդի ծավալը հավասար է 80 մլ մեթանոլի (խտ. 0,8) այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալին:Հաշվի առնել,որ այրման ռեակցիան ընթանում է 100 % ելքով,իսկ խմորման ռեակցիան՝ 90 % ելքով:

III