Difference between revisions 7723 and 7726 on hywikibooks16-1.Հանքային թթվի ներկայությամբ մրջնաթթվի և քացախաթթվի 13,6 գ խառնուրդը ավելցուկով վերցրած էթանոլի հետ տաքացնելիս ստացվել է էսթերների 20,6 գ խառնուրդ:Որոշել ռեակցիայի մեջ մտած մրջնաթթվի զանգվածը: 16-2.Սահմանային միահիմն թթվի 27,54 գ մեթիլէսթերի հիդրոլիզի համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ լուծույթ (p=1,2):Ո՞ր թթվի էսթերն է տրված: (contracted; show full) 16-45.Գտնել գլյուկոզի այն զանգվածը (գ),որը ենթարկվել է սպիրտային խմորման,եթե այդ ժամանակ անջատված ածխածնի (IV) օքսիդի ծավալը հավասար է 80 մլ մեթանոլի (խտ. 0,8) այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալին:Հաշվի առնել,որ այրման ռեակցիան ընթանում է 100 % ելքով,իսկ խմորման ռեակցիան՝ 90 % ելքով: III ⏎ ⏎ 16-46.Ի՞նչ ծավալով էթիլեն կպահանջվի եռափուլ սինթեզով 33 մլ էթիլացետատի (p=0,8) ստացման համար,եթե սպիրտն ստացվում է 50 % ելքով,իսկ օքսիդացումը և էսթերացումը կատարվում են,համապատասխանաբար,80 % և 75 % ելքերով: 16-47.1,2 մոլ միատոմ առաջնային սպիրտի գոլորշին օդի հետ միասին անցկացրել են շիկացած պղնձի ցանցի վրայով:Փոխազդած խառնուրդը սառեցրել և անցկացրել են արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթի մեջ:Գոյացած 129,6 գ զանգվածով նստվածքը ֆիլտրել և առանձնացրել են,իսկ լուծույթը թթվեցրել,ապա լուծազատել են եթերով և ստացված խառնուրդը (եթերը գոլորշիացնելուց հետո) տաքացրել են խիտ ծծմբական թթվի հետ:Ստացվել է 52,8 գ էսթեր:Գտնել ելային սպիրտը:Ի՞նչ ելքով է ընթացել դրա օքսիդացումը և ո՞ր էսթերն է ստացվել: 16-48.120 գ հագեցած միատոմ սպիրտի օքսիդացումից ստացվել է 127 գ խառնուրդ՝ բաղկացած չփոխազդած սպիրտից և գոյացած կարբոնաթթվից:Հանքային թթվի ներկայությամբ այդ խառնուրդի տաքացումից 80 % ելքով առաջացել է 46,4 գ էսթեր:Ո՞ր սպիրտն է վերցվել: 16-49.Մեթանոլի և քացախաթթվի խառնուրդը տաքացնելիս ստեղծվել է հավասարակշռություն,երբ առաջացել է 5,55 գ էսթեր:Հաշվել քացախաթթվի զանգվածային բաժինը (%) հավասարակշռային խառնուրդում,եթե ճիշտ նույն քանակով սկզբնական խառնուրդի այրումից առաջացել է 10,8 մլ ջուր,իսկ այրման համար ծախսված թթվածնի ծավալը 1,25 անգամ մեծ է ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալից: 16-50.Մոլեկուլում նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող սահմանային միահիմն կարբոնաթթվի և հագեցած միատոմ սպիրտի խառնուրդում թթվի և սպիրտի մոլային հարաբերությունը 0,5:1,05 է,իսկ թթվի զանգվածային բաժինը՝ 37 %:Որոշել կարբոնաթթուն և սպիրտը:Քանի՞ գրամ էսթեր կստացվի 200 գ սկզբնական խառնուրդից,եթե էսթերացման ռեակցիայի ելքը 80 % է: 16-51.Էսթերի հիդրոլիզից ստացվել է անհայտ կազմությամբ սպիրտ և պրոպիոնաթթու:Վերջինիս չեզոքացման վրա ծախսվել է 20 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 50 մլ (խտ. 1,12) լուծույթ:Ստացված սպիրտը 350°С անցկացվել է ալյումինի օքսիդի վրայով և անջատված ածխաջրածինը լրիվ բրոմացվել:Ստացվել է 40,4 գ դիբրոմիդ:Քանի՞ գրամ էսթեր է ենթարկվել հիդրոլիզի: 16-52.Մեկ մոլ հագեցած միատոմ սպիրտը օքսիդացրել են մինչև թթու:Այդ նույն քանակով սպիրտը դեհիդրատացրել են,ապա հիդրատացրել:Նշված բոլոր ռեակցիաների արգասիքներից ստացվել է էսթեր,որի այրումից առաջացել է 80,64 լ ածխածնի (IV) օքսիդ:Ի՞նչ կառուցվածք ունի էսթերը,եթե դրա ստացման ելքը 60 % է: 16-53.Երկու էսթերների 14,38 գ խառնուրդի լրիվ հիդրոլիզի համար պահանջվել է 7 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 160 գ լուծույթ:Նույնքան խառնուրդին արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթ ավելացնելիս անջատվել է 6,48 գ նստվածք:Ո՞ր էսթերն են վերցրել:Հաշվել դրանց մոլային բաժինները (%) սկզբնական խառնուրդում: 16-54.Գլիցերինի էսթերի 26 գրամի հիդրոլիզից ստացվել է երեք թթուների խառնուրդ,որոնք հագեցած կարբոնաթթուների հոմոլոգիական շարքում հաջորդում են մեկը մյուսին և 9,2 գ գլիցերին:Ո՞ր թթուներն են ստացվել: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7726.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|