Difference between revisions 7726 and 7728 on hywikibooks16-1.Հանքային թթվի ներկայությամբ մրջնաթթվի և քացախաթթվի 13,6 գ խառնուրդը ավելցուկով վերցրած էթանոլի հետ տաքացնելիս ստացվել է էսթերների 20,6 գ խառնուրդ:Որոշել ռեակցիայի մեջ մտած մրջնաթթվի զանգվածը: 16-2.Սահմանային միահիմն թթվի 27,54 գ մեթիլէսթերի հիդրոլիզի համար ծախսվել է ըստ զանգվածի 18 % նատրիումի հիդրօքսիդ պարունակող 50 մլ լուծույթ (p=1,2):Ո՞ր թթվի էսթերն է տրված: (contracted; show full) 16-53.Երկու էսթերների 14,38 գ խառնուրդի լրիվ հիդրոլիզի համար պահանջվել է 7 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 160 գ լուծույթ:Նույնքան խառնուրդին արծաթի օքսիդի ամոնիակային լուծույթ ավելացնելիս անջատվել է 6,48 գ նստվածք:Ո՞ր էսթերն են վերցրել:Հաշվել դրանց մոլային բաժինները (%) սկզբնական խառնուրդում: 16-54.Գլիցերինի էսթերի 26 գրամի հիդրոլիզից ստացվել է երեք թթուների խառնուրդ,որոնք հագեցած կարբոնաթթուների հոմոլոգիական շարքում հաջորդում են մեկը մյուսին և 9,2 գ գլիցերին:Ո՞ր թթուներն են ստացվել: ⏎ ⏎ 16-55.Որոշակի քանակով ճարպի հիդրոլիզից ստացվել է 18,4 գ գլիցերին,ինչպես նաև ստեարինաթթվի և օլեինաթթվի խառնուրդ:Այդ խառնուրդի լրիվ հիդրման վրա ծախսված ջրածինը 1,5 անգամ ավելի քիչ է,քան 18,4 գ գլիցերինի և նատրիումի փոխազդեցությունից ստացված ջրածնի ծավալը:Գտնել օլեինաթթվի զանգվածային բաժինը (%) ստացված թթուների խառնուրդում: 16-56.Որոշակի քանակով ճարպի հիդրոլիզից ստացվել է ստեարինաթթվի,օլեինաթթվի և 55,2 գ գլիցերինի խառնուրդ:Քանի՞ գրամ ճարպ է ենթարկվել հիդրոլիզի,եթե ստացված թթուների խառնուրդը լրիվ հիդրելիս ծախսվել է այնքան ջրածին,որքա՞ն անջատվել է բութանից 13,44 լ 1,3-բութադիեն ստանալիս: 16-57.13,32 գ պինդ ճարպը տաքացման պայմաններում լրիվ լուծել են 25 % զանգվածային բաժնով կալիումի հիդրօքսիդի 38 մլ լուծույթում (խտ. 1,18):Ալկալու ավելցուկը չեզոքացրել են 12 % զանգվածային բաժնով քլորաջրածնի 40,2 մլ լուծույթով (խտ. 1,06):Լուծույթի հետագա թթվեցումից անջատվել է ջրում չլուծվող 10,8 գ նյութեր:Գրել ճարպի հնարավոր բանաձևը: 16-58.17,56 գ բուսական յուղը տաքացրել են 20 % զանգվածային բաժնով ծծմբական թթվի 30,1 մլ (խտ. 1,14) լուծույթի հետ:Ստացված խառնուրդը կարող է փոխազդել 11,2 գ կալիումի հիդրօքսիդի հետ:Հիդրոլիզի հետևանքով ստացված լուծույթի վրա բրոմաջուր ավելացնելիս առաջացել է միայն մեկ թթվի տետրաբրոմածանցյալ:Ներկայացնել ճարպի բանաձևը: 16-59.42,6 գ բուսական յուղի լրիվ հիդրոլիզի համար պահանջվել է 12 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 50 գ լուծույթ:Ստացված նոր խառնուրդը բրոմաջրով մշակելիս ստացվել է 2:1 մոլային հարաբերությամբ տետրաբրոմածանցյալի և դիբրոմածանցյալի խառնուրդ,ընդ որում նատրիումի զանգվածային բաժինը բրոմածանցյալներից մեկում 3,698 % է:Գրել ճարպի հնարավոր բանաձևը: 16-60.Որոշակի զանգվածով գլյուկոզը լրիվ ենթարկել են խմորման:Ստացվել են սպիրտային և կաթնաթթվային խմորման արգասիքներ:Խմորումից գոյացած խառնուրդը մետաղական նատրիումի հետ փոխազդելիս անջատվել է 8,96 լ գազ:Քանի՞ գրամ գլյուկոզ է ենթարկվել խմորման,եթե այդ ժամանակ անջատված գազային արգասիքի մոլերի թիվը կազմում է խմորման հետևանքով ստացված բոլոր նյութերի մոլերի ընդհանուր թվի 40 %-ը: 16-61.Որոշակի զանգվածով գլյուկոզի մի մասը ենթարկել են սպիրտային խմորման,իսկ մյուս մասն այրել են:Պարզվել է,որ երկու ռեակցիայում ստացված բոլոր նյութերից բաղկացած գազագոլորշային խառնուրդի խտությունն ըստ ջրածնի 18,32 է:Պարզվել է նաև,որ խմորման հետևանքով գոյացած սպիրտից 75 % ելքով ստացվել է 16,2 գ 1,3-բութադիեն:Հաշվել գլյուկոզի սկզբնական զանգվածը: 16-62.Որոշել թթվածին պարունակող օրգանական միացության կառուցվածքը,որի 18 գրամը կարող է փոխազդել 23,2 գ արծաթի օքսիդի հետ (ամոնիակային լուծույթ),իսկ նույն քանակի նյութի այրման համար անհրաժեշտ թթվածնի ծավալը հավասար է այրումից ստացված ածխածնի (IV) օքսիդի ծավալին: 16-63.26,4 գ միահիմն հագեցած կարբոնաթթվի և մոլեկուլում նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող հագեցած սպիրտի փոխազդեցությունից քանի՞ գրամ էսթեր է ստացվել,եթե հավասարակշռության պահին փոխարկվել է թթվի 60 %-ը:Հայտնի է,որ մեկ մոլ նշված սպիրտի այրման համար ծախսվող թթվածնի ծավալը 1,2 անգամ մեծ է մեկ մոլ թթվի այրման համար պահանջվող թթվածնի ծավալից: 16-64.Որոշել RCOOR՜ էսթերի մոլային զանգվածը,եթե էսթերն առաջացնող կարբոնաթթվի 14,8 գրամը նատրիումի հիդրոկարբոնատի հետ փոխազդելիս անջատվում է 4,48 լ գազ:Վերջինս 12 անգամ փոքր է այդ նույն քանակով թթվին համապատասխանող էսթերի այրումից անջատված գազագոլորշային խառնուրդի ծավալից: 16-65.Երկու հագեցած միահիմն կարբոնաթթուների բութիլ էսթերների խառնուրդը նատրիումի հիդրօքսիդի լուծույթի հետ տաքացնելիս պարզվել է,որ առաջացած աղերի զանգվածների գումարը հավասար է սպիրտի զանգվածին:Որոշել էսթերների բանաձևերը և զանգվածային բաժինները (%) ելային խառնուրդում,որում դրանք գտնվում են 3:4 մոլային հարաբերությամբ: 16-66.Մեկ մոլ հագեցած սպիրտը քանակապես օքսիդացվել է մինչև համապատասխան թթու:Այդ թթվի և ելային սպիրտի փոխազդեցությունից 50 % ելքով ստացվել է էսթեր,որի լրիվ այրումից ստացվել է 67,2 լ ածխածնի (IV) օքսիդ:Պատասխանում տալ իզոմեր էսթերների թիվը նկատի ունենալով,որ ածխածնային շղթան ճյուղավորված չէ: 16-67.1 մոլ ճարպի լրիվ այրման արգասիքներում ածխաթթու գազի նյութի քանակը 5 մոլով ավել է ջրի նյութաքանակից:Ի՞նչ մոլային հարաբերությամբ կփոխազդի այդ ճարպը բրոմի հետ ջրային լուծույթում: 16-68.14,8 գ անգույն բուրավետ օրգանական հեղուկը տաքացրել են խիտ ծծմբական թթվի հետ:Անջատվել է 8,96 լ (ն.պ.) գազ,որի խտությունն ըստ ջրածնի 14 է:Բրոմի քլորոֆորմային լուծույթի միջով անցկացնելիս գազի ծավալը փոքրացել է երկու անգամ,բայց խտությունը մնացել է անփոփոխ:Գտնել նյութի բանաձևը: 16-69.Էսթերում ածխածնի և թթվածնի մոլային բաժինների հարաբերությունը 2:1 է:Էսթերի թթվային հիդրոլիզի արգասիքներից մեկը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելիս՝ անջատվել է անգույն թունավոր գազ:Պարզել էսթերի կառուցվածքը: 16-70.Էթիլացետատի և հեքսիլացետատի խառնուրդի այրումից ստացվել է 2,7 գ ջուր:Անջատված ածխաթթու գազը անցկացրել են շիկացած ածխի վրայով և ստացել նոր գազ,որն օգտագործել են մեթանոլի ստացման համար:Գտնել մեթանոլի զանգվածը: 16-71.Ճարպի մոլեկուլում պարունակվում է ածխածնի 57 ատոմ,իսկ թթվային մնացորդներում՝ նույն թվով ածխածնի ատոմներ:Ջրածնի հետ ճարպը փոխազդում է 1:2 մոլային հարաբերությամբ:Կազմել ճարպի հնարավոր երկու բանաձևերը:Որքա՞ն գլիցերին կստացվի 44,3 գ նշված ճարպից: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7728.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|