Difference between revisions 7969 and 7973 on hywikibooks36.Մարդը նախաճաշին կերավ 100 գ ցորենի հաց,25 գ կարագ և խմեց 200 գ կովի կաթ:Հաշվել տվյալ նախաճաշի էներգետիկական արժեքը: 37.Մարդը ճաշին կերավ 150 գ ցորենի հաց,20 գ հոլանդական պանիր,100 գ տավարի միս,50 գ թարմ պոմիդոր,100 գ բրինձ և 50 գ թարմ խնձոր:Հաշվել այդ ճաշի էներգետիկական արժեքը: 38.Հաշվել 100 գ ոլոռի,նույնքան կորեկաձավարի,խոզի յուղալի մսի և հալած յուղի էներգետիկական արժեքները: 39.Հաշվել 100 գ աշորայի հացի,նույնքան կարտոֆիլի,շաքարավազի և տավարի հալած ճարպի էներգետիկական արժեքները: 40.Մարդը նախաճաշին կերավ 100 գ ցորենի հաց,100 գ թթվասեր,50 գ ոչ յուղալի կաթնաշոռ և 20 գ շաքարավազ:Հաշվել տվյալ նախաճաշի էներգետիկական արժեքները: 41.Հաշվել 200 գ սպիտակահատ ձավարի,նույնքան գազարի,թարմ վարունգի,բուսական յուղի և թարմ ձկան էներգետիկական արժեքները: 42.Մարդու ընդունած սննդի էներգետիկական արժեքը 19600 կջոուլ է:Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշիացավ 400 գ քրտինք:Ստացված էներգիայի ո՞ր տոկոսը հեռացավ օրգանիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով: 43.Մարդը նախաճաշին կերավ 100 գ աշորայի հաց,100 գ թթվասեր,25 գ կարագ և խմեց 200 գ կովի կաթ,ճաշին՝ 100 գ ցորենի հաց,50 գ կորեկաձավար,150 գ խոզի յուղալի միս,100 գ թարմ վարունգ և 100 գ թարմ պոմիդոր,ընթրիքին՝ 50 գ ցորենի հաց,25 գ հոլանդական պանիր և խմեց 200 գ կովի կաթ:Ճաշից հետո զբաղվեց ֆիզիկական աշխատանքով,որի ժամանակ մարմնից գոլորշիացավ 200 գ քրտինք:Օրվա ընթացքում ստացած էներգիայի ո՞ր տոկոսը հեռացավ օրգանիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով: 44.Ֆիզիկական աշխատանք կատարելիս մարդու մարմնից գոլորշիացավ 0,5 կգ քրտինք: ա)Ինչքա՞ն ջերմություն հեռացավ օրգանիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով: բ)Ինչքա՞ն ջերմություն հեռացավ մաշկի 1 սմ<sup>2</sup></tt> մակերևույթից: 45.Օրգամիզմից քրտինքի գոլորշիացման հետևանքով հեռացավ 735 կջոուլ ջերմություն: ա)Ինչքա՞ն քրտինք է գոլորշիացել օրգանիզմից: բ)Որքա՞ն քրտինք գոլորշիացավ մաշկի 1 սմ<sup>2</sup></tt> մակերևույթից: 46.Մարդու մաշկը պարունակում է 2,0-2,5 մլն քրտնագեղձեր:Որոշել քրտնագեղձերի քանակը մաշկի 1 սմ<sup>2</sup></tt>-ում: 47.Մեկ ժամում քանի՞ լիտր արյուն է անցնում երիկամներով մարդու հարաբերական հանգստի վիճակում,եթե սիստոլային ծավալը 70 մլ է: 48.Մոտավորապես որքա՞ն ջուր է հեռանում օրգանիզմից երկրորդային մեզի (խտությունը 1,05 գ/սմ<sup>3</sup></tt>) հետ միասին: 49.Առաջնային մեզի պարունակությունից (0,03 %) քանի՞ տոկոս ջուր պետք է ներծծվի երկրորդային մեզում միզանյութի համապատասխան կոնցենտրացիան (2,0 %) ստանալու համար: 50.Բարձր դասարանի աշակերտի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի քանակը մեկ օրում մոտ 10500 կջոուլ է:Այդ էներգիան քանի՞ աստիճանով կբարձրացներ 70 լ ջրի ջերմաստիճանը: 51.Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը օրական կարող է ծախսել մոտ 18000 կջոուլ էներգիա:Եթե չլինեին ջերմակարգավորման մեխանիզմները,ապա այդ էներգիան քանի՞ աստիճանի կհասցներ 80 կգ քաշ ունեցող մարդու մարմնի ջերմաստիճանը,ընդունելով,որ այդ մարդու ջերմաստիճանը 1°С-ով բարձրացնելու համար անհրաժեշտ է այնքան էներգիա,ինչքան 80 կգ ջրի համար: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7973.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|