Difference between revisions 7973 and 7974 on hywikibooks

36.Մարդը նախաճաշին կերավ 100 գ ցորենի հաց,25 գ կարագ և խմեց 200 գ կովի կաթ:Հաշվել տվյալ նախաճաշի էներգետիկական արժեքը:

37.Մարդը ճաշին կերավ 150 գ ցորենի հաց,20 գ հոլանդական պանիր,100 գ տավարի միս,50 գ թարմ պոմիդոր,100 գ բրինձ և 50 գ թարմ խնձոր:Հաշվել այդ ճաշի էներգետիկական արժեքը:

38.Հաշվել 100 գ ոլոռի,նույնքան կորեկաձավարի,խոզի յուղալի մսի և հալած յուղի էներգետիկական արժեքները:

39.Հաշվել 100 գ աշորայի հացի,նույնքան կարտոֆիլի,շաքարավազի և տավարի հալած ճարպի էներգետիկական արժեքները:

(contracted; show full)

51.Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը օրական կարող է ծախսել մոտ 18000 կջոուլ էներգիա:Եթե չլինեին ջերմակարգավորման մեխանիզմները,ապա այդ էներգիան քանի՞ աստիճանի կհասցներ 80 կգ քաշ ունեցող մարդու մարմնի ջերմաստիճանը,ընդունելով,որ այդ մարդու ջերմաստիճանը 1°С-ով բարձրացնելու համար անհրաժեշտ է այնքան էներգիա,ինչքան 80 կգ ջրի համար:


Պատասխաններ

36.2423 կջոուլ:

37.4312 կջոուլ:

38.1349,44 կջոուլ;1349 կջոուլ;1706 կջոուլ;3657 կջոուլ:

39.810 կջոուլ;352,4 կջոուլ;1728 կջոուլ;3471 կջոուլ:

40.2887,5 կջոուլ:

41.Սպիտակահատ ձավար՝ 2863,4 կջոուլ,գազար՝ 300,7 կջոուլ,թարմ վարունգ՝ 95,8 կջոուլ;բուսական յուղ՝ 7608,8 կջոուլ,թարմ ձուկ՝ 396,1 կջոուլ:

42.5 %

43.Մոտ ` 5,2 %

44.ա)1225 կջոուլ;բ)61-82 ջոուլ:

45.ա)300 գ;բ)0,015-0,02 գ:

46.Մոտ 100-167:

47.63 լ:

49.98,5 %:

50.35,8°С:

51.90,3°С: