Difference between revisions 7969 and 7973 on hywikibooks36.Մարդը նախաճաշին կերավ 100 գ ցորենի հաց,25 գ կարագ և խմեց 200 գ կովի կաթ:Հաշվել տվյալ նախաճաշի էներգետիկական արժեքը: 37.Մարդը ճաշին կերավ 150 գ ցորենի հաց,20 գ հոլանդական պանիր,100 գ տավարի միս,50 գ թարմ պոմիդոր,100 գ բրինձ և 50 գ թարմ խնձոր:Հաշվել այդ ճաշի էներգետիկական արժեքը: 38.Հաշվել 100 գ ոլոռի,նույնքան կորեկաձավարի,խոզի յուղալի մսի և հալած յուղի էներգետիկական արժեքները: 39.Հաշվել 100 գ աշորայի հացի,նույնքան կարտոֆիլի,շաքարավազի և տավարի հալած ճարպի էներգետիկական արժեքները: (contracted; show full) 49.Առաջնային մեզի պարունակությունից (0,03 %) քանի՞ տոկոս ջուր պետք է ներծծվի երկրորդային մեզում միզանյութի համապատասխան կոնցենտրացիան (2,0 %) ստանալու համար: 50.Բարձր դասարանի աշակերտի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի քանակը մեկ օրում մոտ 10500 կջոուլ է:Այդ էներգիան քանի՞ աստիճանով կբարձրացներ 70 լ ջրի ջերմաստիճանը: 51.Ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը օրական կարող է ծախսել մոտ 18000 կջոուլ էներգիա:Եթե չլինեին ջերմակարգավորման մեխանիզմները,ապա այդ էներգիան քանի՞ աստիճանի կհասցներ 80 կգ քաշ ունեցող մարդու մարմնի ջերմաստիճանը,ընդունելով,որ այդ մարդու ջերմաստիճանը 1°С-ով բարձրացնելու համար անհրաժեշտ է այնքան էներգիա,ինչքան 80 կգ ջրի համար: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikibooks.org/w/index.php?diff=prev&oldid=7973.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|