Difference between revisions 338713 and 342934 on hywikisourceԱԲՈՒ – ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ. Պոեմ Յոթ Սուրահով Աբու – Լալա Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի և վայելքի մեջ, Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց, Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, Սիրեց և փորձեց ընկերներին, Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները: Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եվ նրա օրենքները: (contracted; show full) Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով: Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա: Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: – Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, – Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը: Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն, Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում: Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական: Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու, Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն – ատելությամբ սրիտս է եռում: (contracted; show full)Վերջին Սուրահ Եվ ուղտերն, իբրև ոսկի մակույկներ, հուր ալիքները ծով – անապատում Ճեղքելով արագ սլանում էին դեպի բոցավառ, լուսավառ հեռուն: Եվ ոչ մի սամում հրաշունչ թևով չէր կարող հասնել նրանց արշավին, Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդվինի: Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի, Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?diff=prev&oldid=342934.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|