Difference between revisions 342934 and 342937 on hywikisourceԱԲՈՒ – ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ. Պոեմ Յոթ Սուրահով Աբու – Լալա Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի և վայելքի մեջ, Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց, Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, Սիրեց և փորձեց ընկերներին, Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները: Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եվ նրա օրենքները: (contracted; show full) Եվ զեփյուռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անուշ Սիրո վերքերի, վշտոտ կարոտի և երազական թախծանքի քնքուշ: Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման, Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան: Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր, Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր: Եվ ետ չէր նայում անցած ճամփեքին, և չէր ափսոսում ափսոսում թողած – լքածին, Ողջույն չէր վերցնում, ողջույն չէր տալիս անցնող ու դարձող քարավաններին: Սուրահ 3 ⏎ ⏎ ⏎ ⏎ Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով: Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ` Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ: Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով, Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով: Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա: (contracted; show full)Վերջին Սուրահ Եվ ուղտերն, իբրև ոսկի մակույկներ, հուր ալիքները ծով – անապատում Ճեղքելով արագ սլանում էին դեպի բոցավառ, լուսավառ հեռուն: Եվ ոչ մի սամում հրաշունչ թևով չէր կարող հասնել նրանց արշավին, Նրանց թռիչքին չէր կարող հասնել սլացքը նետի վայրի բեդվինի: Վուհադիներից զով սյուքն էր բերում վառ քասիդները այրող կարոտի, Դայլայլում էին կաթնաղբյուրները երազներն իրենց կուսական սրտի: All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://hy.wikisource.org/w/index.php?diff=prev&oldid=342937.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|