Difference between revisions 48680 and 73477 on hywikisource

{{Վերնագիր
|title=Աբու-Լալա Մահարի
|section =
|previous = 
|next = 
|notes =  
|author =Ավետիք Իսահակյան}}

<div style="width: 35em; text-align:justify; text-indent:1.5em; margin-left:33em">

{{poem|Աբու-Լալա Մահարի|<poem>
Աբու-Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
(contracted; show full)Նրա ետևում լոկ անապատն էր փռված հոլանի` լույսերի ծոցում, 
Իսկ գլխի վերև արևն էր նազում շափյուղյա վարսերն անծիր տարածուն:

Եվ ոսկեփրփուր ծիրանին ուսին Աբու Մահարին, մեծ բանաստեղծը,
Թռչում էր անդուլ` հաղթական ու վեհ, դեպի արևը, անմահ արևը…
</poem>|1909-1910}}

[[Կատեգորիա:Ավետիք Իսահակյան]]